Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԵՍԸ

18/11/2021
- 18 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մոսկվայում տեղի ունեցած ԱՊՀ երկրների Անվտանգության խորհրդի նիստի շրջանակում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանել է «Կորեմսանտի» հարցերին: Նա ասել է, որ Հայաստանն իր ռազմավարական գործընկերոջիցՙ Ռուսաստանից օգնություն է ակնկալումՙ լուծելու ադրբեջանական գործողությունների հետեւանքով առաջացած խնդիրները:

Գրիգորյանը զրույցի ընթացքում նշել է 1997 թվականի պայմանագիրը, որի շրջանակում էլ ակնկալում է ռուսական օգնությունը:

«1997 թվականին Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են տարածքային ամբողջականության խախատման եւ ագրեսիայի դեպքում փոխադարձաբար օգնել միմյանց: Ադրբեջանական զինված ուժերը հիմա գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում: Դա ագրեսիա է, այդ պատճառով էլ դիմել ենք Ռուսաստանին:

Ռուսական կողմի ակտիվ մասնակցության շնորհիվ Հայաստանի հարավային սահմանին մարտական գործողությունները դադարել են, սակայն խնդիրը դեռ լուծված չէ, որովհետեւ ադրբեջանական ուժերը դեռեւս գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում, իսկ այդ տարածքը ԽՍՀՄ բոլոր քարտեզներով պատկանում է Հայաստանի Հանրապետությանը»,- խնդիրը ներկայացրել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանը:

Նշենք, որ Ռուսաստանին կամ ՀԱՊԿ-ին դիմելու վերաբերյալ որեւէ գրավոր փաստաթղթի մասին առայժմ խոսք չկա: Պաշտոնական ու ոչ պաշտոնական որեւէ աղբյուր տեղեկություն չի տալիս, թե բացի բանավոր հնչած խոսքերից, գրավոր դիմում կա՞ արդյոք:

Հայտնի է, որ նոյեմբերի 16-ին Հայաստանի արեւելյան սահմանից ներս տեղի ունեցած ռազմական գործողությունները դադարեցվել են ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ՙ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության ոլորտների պատասխանատուների հետ հեռախոսազրույցից հետո:

Ինչո՞ւ ԱՊՀ երկրների Անվտանգության խորհրդի նիստում, «Կոմերսանտի» հետ հարցազրույցում, ինչպես նաեւ հայաստանյան ամբիոններից Արմեն Գրիգորյանը հղում է կատարել ոչ թե 2017, այլ 1997 թվականի Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագրին, որը ավելի քիչ է շահեկան մեզ համար եւ ենթադրում է ընդամենը խորհրդատվական օգնություն, անհասկանալի է շատ վերլուծաբանների համար: Չէ՞որ 2017 թվականի պայմանագրի համաձայնՙ ագրեսիայի, տարածքային ամբողջականության խախտման դեպքում Հայաստանն ու Ռուսաստանն իրավունք ունեն համատեղ հրամկազմ ձեւավորել եւ պայքարել ահաբեկիչների դեմ:

Նշենք, որ Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամատար Ռուստամ Մուրադովը նոյեմբերի 17-ին Հայաստան է եկել: Նա գտնվում էր արձակուրդում, սակայն շտապ գործուղվել է Երեւանՙ Սյունիքի մարտական գործողությունների հետեւանքով գերեվարված զինծառայողների վերադարձի եւ ռազմական էսկալացիայի խնդիրներով զբաղվելու համար:

ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ նոյեմբերի 16-ին Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը ռազմական վերջին գործողությունների վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել: Զախարովան նույնպես շեշտել է Շոյգուի միջնորդությունը կրակի դադարեցման եւ նոր բախումների կանխման գործում: Նա նաեւ անդրադարձել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված 1997 թվականի պայմանագրին, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի միջնորդությունը կիրառելու հնարավորություններին:

«Երկկողմ ուղղություններով համապատասխան խորհրդակցություններ են անցկացվում, իսկ ՀԱՊԿ-ը ուշի ուշով հետեւում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին»,- հայտարարել է Զախարովան:

Ըստ էության, նրա արձագանքը հայ-ադրբեջանական բախումների, Ադրբեջանիՙ Հայաստանի տարածքում ռազմական գործողություններ ծավալելու, հայկական տարածքից 41 քկմ բռնազավթելու, հինգ դիրք գրավելու, 13 հայ զինծառայողի գերեվարելու մասով փոխադարձ զսպվածության կոչերից այն կողմ դարձյալ չանցավ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ «Halk TV»-Ի ԵԹԵՐՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻՆ ՀԱՄԵՄԱՏԵԼ Է ՀԻՏԼԵՐԻ ՀԵՏ

Հաջորդ գրառումը

ԵՐԲ ԳԵՐԱԿԱՅՈՒՄ Է ԻՄԻՏԱՑԻԱՆ. ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԲ ԳԵՐԱԿԱՅՈՒՄ Է ԻՄԻՏԱՑԻԱՆ. ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական