Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԿՎԻ ՀԵՏ ԲԱՐԵԽՈՍԱԾ ՄԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

18/11/2021
- 18 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստաթուղթը, որը դրված է սեղանին, պատրաստվում եմ ստորագրել. դա խափանվեց ներքաղաքական աղմուկի պատճառով»,- ԱԺ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանն ու ավելացրել, որ դելիմիտացիա ու դեմարկացիա սկսելու գործընթացը տեղից չի շարժվել, որովհետեւ Ադրբեջանը կոնկրետ պատասխան չի տվել: Իսկ այս տարվա մայիսից ի վեր ՌԴ-ը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դեմարկացիա եւ դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ երեք առաջարկ է արել:

«Երեքն էլ մեզ համար ընդունելի են եղել եւ շարունակում են ընդունելի մնալ: Երեկ իմ հայտարարությունից հետո ՌԴ ՊՆ-ը դեմարկացիայի եւ դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկով: Ես ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկները մեզ համար ընդունելի են»,- նոյեմբերի 18-ի կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը

Ինչ վերաբերում է ադրբեջանական մաքսակետերի տեղադրման ու նրանց ԶՈՒ-ի առաջխաղացման պատճառով Սյունիքի բնակավայրերում առաջացած խնդիրներին, Փաշինյանը հայտնեց. «Չկա բնակավայր, որտեղ կենսապահովման խնդիր կա, կամ ընդհանրապես կտրված լինի, շրջափակման մեջ լինի»:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցեց, որ յոթ ճանապարհների մասին է անընդհատ խոսվում. մեկը Տաթեւ-Աղվանին է, որն արդեն երթեւեկելի է, մյուս վեցի աշխատանքներն ընթացքի մեջ են:

Կապան-Ճակատեն, Կապան-Գեղանուշ-Ճակատեն հատվածներում հողային աշխատանքներից բացի նաեւ խճապատում է իրականացվում:

«Որոտանը, Շուռնուխն ու Բարձրավանը ճանապարհներ ունեն. Ճակատենը մյուս գյուղերի հետ կապելու խնդիրն է բարդ, բայց կլուծվի»,- տեղեկացրել է Սանոսյանը:

Հիշեցնենք, որ սա այն նույն Սանոսյանն է, որը Գեղարքունիքի մարզպետ եղած ժամանակ կանաչած, գարշահոտ Սեւանում լողում էր, ինչ է թե համոզիՙ Սեւանը վտանգված չի: Այն նույն Սանոսյանն է, որն անգամ չկարողացավ կանխել ձկան ապօրինի որսը: Նա էր, որ թշնամին Գեղարքունիք էր մտել, իսկ ինքն ասում էրՙ նման բան չկա: Հիմա եկել, Նիկոլի «մայլում քյանդրբազություն է անում», թեՙ ի՜նչ շրջափակված գյուղեր, ի՜նչ թշնամի ու վտանգ…ճամփեք ենք սարքում Է՜, մեզ կոտորում-կտրտում ենք, որ սյունեցիների մազը չծռվի:

Հիշեցնենք, որ խոսքն այլընտրանքային ճանապարհների մասին է, որոնց անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ ադրբեջանցիները միջպետական ու միջհամայնքային ասֆալտապատ, այդ թվում 1964-ին կառուցված Գորիս-Կապան գլխավոր մայրուղին ու այլ ճանապարհահատվածներ, որ միշտ եղել են ՀՀ տարածքում, առել են իրենց վերահսկողության տակ: Եվ եթե մինչեւ հիմա մի բնակավայրից մյուսը գնալու համար պետք էր անցնել 6 կմ, հիմա շրջանցիկ, այլընտրանքային ճանապարհների երկարությունը 150, 110 կմ է:

Որքան էլ Փաշինյանը հայտարարի, թե Սյունիքում շրջափակման մեջ հայտնված գյուղ չկա, այնուամենայնիվ իրականությունն այլ է: Այլապես ինչո՞ւ են այդ գյուղերին պարենով ու անհրաժեշտ այլ պարագաներով ապահովում ԱԻՆ-ի ամենագնաց մեքենաները:

Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետ տեղադրելու պատճառով Բարձրավան, Որոտան, Շուռնուխ գյուղերը փաստացի կտրվել են Հայաստանի տարածքներից: Գնել Սանոսյան, հենց հիմա Բարձրավան գյուղի բնակիչը հատուկ կարիքներով իր երեխային դեղորայք հասցնելու խնդիր ունի, որը կենսականորեն խիստ անհրաժեշտ է: Բարձրավան գյուղ հասնելու համար պետք է անցնել Խոտ-Որոտան գրունտային ճանապարհով ու միմիյան մեքենայով: Նշված գյուղեր շտապօգնության մեքենաներն ընդհանրապես հասնել չեն կարող: Դու վարչապետիդ հետ ձեռք ձեռքի տվածՙ հայտարարում ես, թե ճանապարհներ են սարքվում, շինարարական սեզոնի բացվելուն պեսՙ ասֆալտապատում կսկսեք: Դա ե՞րբ, գարնա՞նը, իսկ մինչեւ գարո՞ւն: Թե՞ հույս ունեք, որ այս տարի կկուն ձմռանն է ձեն տալու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՆԳԵՑՐԻՆ ԱՄՆ-Ի ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ՉԳՆԴԱԿԱՀԱՐՎԱԾԸ»

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

«ՉԳՆԴԱԿԱՀԱՐՎԱԾԸ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական