Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԺԱՑՈՒՄԻՑ ԱՆՑՈՒՄ ԴԵՊԻ ԳՈՅՈՒԹԵՆԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ

18/11/2021
- 18 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մինչ Հայաստանի անվանական դաշնակիցՙ Ռուսաստանի դաշնությունը մտացրված է իր սահմաններում տեղի ունեցող բազմաթիվ միջադեպերով, Ադրբեջանը շարունակում է տեղում փաստեր ստեղծել եւ նույնիսկ անհնարին դարձնել Հայաստանի հետ վերջնական կարգավորումը: Նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ պարտված Հայաստանը ջախջախված պետություն է, եւ նա պետք է ընդունի այդ փաստը ու բանակցի այդ դիրքերից: Սա է Հայաստանի թշնամու մտածելակերպը, որը միջազգային հանրությանը համոզում է, որ խաղաղություն է բերում տարածաշրջանին:

Բացի 2020 թվականի 44-օրյա պատերազմը, Ադրբեջանը արդեն 30 տարի է ինչ ուժասպառման պատերազմ է մղում Հայաստանի դեմ եւ շարունակում է այդ պատերազմը նույնիսկ նոյեմբերի 9-ի հրադադարից հետո: Այդ պատերազմի նպատակը Հայաստանն ու Ղարաբաղը անբնակելի դարձնելն է, որպեսզի կարողանա անարգել գրավել այդ տարածքները:

Հայաստանի անկախացումից ի վեր 800 հազար քաղաքացիներ թողել են երկիրը: Նախքան ղարաբաղյան երկրորդ պատերազմը, այդ ամբողջ անկլավի բնակչությունը 140 հազար էր: Այսօր, տեղահանված ղարաբաղցիներից 90 հազարից էլ նվազն է միայն վերադարձել հայրենիք, մինչ արյունաքամ Հայաստանը հսկայական ներդրումներ է կատարում այդ տարածքի վերաբնակության եւ վերակարգավորման համար:

Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի կողմից եռակողմ հրադադարի ստորագրումից ի վեր, Հայաստանի սահմանները միայն չորս օր են միջադեպերից զերծ եղել: Ակնկալվում էր, որ հրադադարի առաջին տարելիցի առթիվ նոր համաձայնություն կստորագրվի, որը կարտացոլի կատարված աշխատանքների եւ երեք երկրների փոխվարչապետների ութ հանդիպումների արդյունքները: Ակնկալվում էր նաեւ, որ դրան պետք է հաջորդեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացըՙ հիմնված Ռուսաստանի ռազմական գերատեսչության տրամադրած քարտեզների վրա: Այդ երկու գործընթացներն էլ անորոշ ժամանակով հետաձգվել են, սակայն Հայաստանի ինքնավար պետության դեմ սանձազերծվող ադրբեջանական ոտնձգությունները շարունակվում են:

Հրադադարից հետո Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ: Բաքուն անմիջապես անցակետեր սկսեց կառուցել այդ հատվածի վրա, որպեսզի թանկության պատճառով դժվարացնի իրանական բեռնափոխադրամիջոցների տեղաշարժը այդ ճանապարհով: Հայաստանը որոշեց այլընտրանքային ճանապարհ կառուցել շրջանցելու համար ադրբեջանական անցակետերը, բայց այդ ճանապարհը դեռ ավարտված չէ: Իսկ մինչ այդ Բաքուն փակեց Ճակատեն-Գորիս հատվածը Հայաստանի քաղաքացիների համար 10 րոպեանոց ճանապարհը դարձնելով գյուղական երեք ժամանոց անանցանելի վայրերով ճանապարհորդություն:

Այդ բոլորը բավարար չհամարելով, Բաքուն սանձազերծեց սահմանային նոր ոտնձգություն: Նոյեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան պետության տարածքՙ Սյունիքի հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածից:

Հայաստանի Անվտանգության խորհրդի հայտարարությունը նշում է. «Ադրբեջանական ԶՈՒ գործողությունների հետեւանքով Հայաստանի ԶՈՒ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան եւ զորքը բանակցությունների արդունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Այնուամենայնիվՙ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռեւս ս/թ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ»:

Խոսակցություններ կային, որ հայկական զորքերին հրամայված էր չկրակել, բայց այդ հարցը դարձավ ակադեմիական, երբ ներխուժումը Հայաստանում առաջացրեց նախարարական ճգնաժամ: Ամենայն հավանականությամբ ադրբեջանկան կողմը փոխադարձ պատասխան էր հրահրումՙ արդարացնելու համար համապարփակ ներխուժման իր արարքը, բայց Հայաստանը շրջահայաց գտնվելով խուսափեց դրանից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը , նույն միջոցին, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակեց Սուրեն Պապիկյանին , մի մտավորականի, որը չունի զինվորական փորձառություն:

Ընդդիմադիր փորձագետներն ու նույնիսկ վարչակազմի որոշ անդամներ Փաշինյանին մեղադրում են ադրբեջանական սադրանքներին ընդառաջ գնալու մեջՙ անվերջ զիջումներ կատարելով: Վարչապետի պատասխանն այն է, որ Հայաստանը եթե սահմանային հարցերի շուրջ փոքր զիջումներ չկատարի, ապա Ադրբեջանը բռնի ուժով առաջ է քաշելու Զանգեզուրի միջանցքի պահանջը: Ալիեւը, այդուհանդերձ, ամեն հնարավոր հարթակ օգտագործում է բարձրաձայնելու համար այդ պահանջը, նույնիսկ այն բանից հետո, երբ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Երեւան այցելեց եւ վստահեցրեց իշխանություններին, որ բոլոր ճանապարհներն ու հաղորդակցության միջոցները մնալու են իրենց համապատասխան երկրների իրավասության տակ: Այդ հայտարարությունը հաստատեց նաեւ Ռուսաստանի արտգործնախարարությունըՙ հիմնվելով երեք պետությունների փոխվարչապետների բանակցությունների եւ ընդհանրապես մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների վրա:

Ամերիկյան կողմը նույնքան համոզված էր, որ միջանցքի հարցը չի խախտի Հայաստանի ինքնիշխան պետության սահմանները:

«National Interest» պարբերականում Մայքլ Ռուբինը գրում է. «Սկզբնական շրջանում, Թուրքիայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարները լավատես էին եւ համոզված, որ Հայաստանի Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանից բաժանված Նախիջեւանի էքսկլավից անցնող փոխադրամիջոցները կարող են վերականգնլ արեւելյան Թուրքիայի մահամերձ տնտեսությունը եւ ընդարձակել առեւտուրն ու զբոսաշրջությունը ամբողջ Կենտրոնական Ասիայի երկրների հետ: Ալիեւի ամբարտավան ռազմակոչերը, սակայն, խափանեցին այդ հնարավորությունը: «Զանգեզուրի միջանցքի ձեռքբերումը ամբողջովին համապատասխանում է մեր ազգային, պատմական եւ հեռահար շահերին: Մենք կիրականացնենք այդ միջանցքի ձեռքբերումը Հայաստանի ցանկությունից անկախ», ասաց նա պետական հեռուստատեսությամբ ավելի վաղ հնչած իր ելույթում: Եվ այն, որ Մ. Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ալիեւի այդ սպառնալիքից ընդամենը երկու օր անց հավաստիացրեց, որ «Ադրբեջանը ընտրել է դիվանագիտական ճանապարհով կարգավորել հարցերը եւ խուսափել ռազմական ուժի գործադրումից, վկայում է կա՛մ պետքարտուղարության անձեռնհասության, կա՛մ էլ Բլինկենի կողմից «Ազատությանն աջակցելու ակտի» դիտավորյալ խախտման մասին»:

Պետքարտուղար Բլինկենի հավաստիացումներից կամ Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունից անկախ, սակայն, Ադրբեջանը շարունակում է պնդել միջանցքի վերաբերյալ իր պահանջը:

Նոյեմբերի 11-ին նոր անվանումով «Թուրքական պետությունների կազմակերպությունը» (նախկինում այն կոչվել է «Թյուրքական խորհուրդ» կամ «Թյուրքախոս պետությունների համագործակցության խորհուրդ») Ստամբուլում հանդիպում կազմակերպեց, որի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը խոսք առնելով հարձակվեց Հայաստանի վրա եւ վստահեցրեց ներկաներին, որ «2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունը հետագայում վերամշակվել էր 2021 թվի հունվարի 11-ին եռակողմ հայտարարության ընդունումով, որը նախատեսում է ապաշրջափակել տարածաշրջանի հաղորդակցության միջոցները: Կոնկրետ քայլեր են ձեռնարկվում ապաշրջափակելու տրանսպորտային ճանապարհները, ներառյալ չափազանց կարեւոր Զանգեզուրի միջանցքը, որը նպաստելու է տարածաշրջանում առեւտրաշրջանառության աճին: Հույս ունենք, որ թուրքական խորհուրդի մեր մյուս գործընկերները նույնպես կօգտվեն ընձեռված հնարավորություններից»:

Միջանցքի վերաբերյալ իր դիրքորոշումից բացի, Թյուրքական Խորհրդի այդ գագաթաժողովները ծաղրանքի մի նոր հարթակ են ներկայացնում: Մասնակից պետությունների թվում են Ադրբեջանը, Թուրքիան, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը (դիտորդի կարգավիճակով) եւ Հունգարիան (նույնպես դիտորդի կարգավիճակով): Այս պետություններից մի քանիսը (Ղրղզստանն ու Ուզբեկստանը) անդամ են նաեւ Ռուսաստանի նախաձեռնած ՀԱՊԿ-ին: Մինչ Հայաստանի Անվտանգության խորհուրդը ՀԱՊԿ-ի իր «դաշնակից» պետություններին էր դիմում, որ օգնության հասնեն Ադրբեջանի սանձազերծած նոր ագրեսիայի առաջքն առնելու համար, այդ երկրներից մի քանիսի ներկայացուցիչները Ստամբուլում Ադրբեջանին էին շնորհավորում «Հայաստանի դեմ տարած հաղթանակի» առաջին տարեդարձի առթիվ: Սա, ինչ խոսք, աբսուրդի թատրոնին պատշաճ թեմա է:

Ի դեպ, թուրքական այս Խորհուրդը նախապես առաջարկվել էր Ղազախստանի Նուրսուլթան Նազարբաեւի կողմից 2006 թվականին (մտահղացումը նույն անձի կողմից 1992 թվականին) նպատակ ունենալով լեզվական եւ մշակութային առումներով միավորել թյուրքալեզու պետություններին: Խորհուրդը հիմնվել էր Նախիջեւանում 2009-ին:

Անցյալ տարի խորհրդի նախագահը Ադրբեջանն էր: Այս տարի նախագահությունը փոխանցվել էր Թուրքիային: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախ առաջարկեց փոխել խորհուրդի անվանումը եւ այն դարձնել «Թուրքական պետությունների կազմակերպություն»: Ապա առաջարկեց լեզվական եւ մշակութային հարցերից անցնել քաղաքական համագործակցության, նպատակ ունենալով օգնություն խնդրել PKK-ի դեմ իր պատերազմում:

Բայրամովը խորհրդի իր գործընկերներին կոչ էր անում օգտագործել Զանգեզուրի միջանցքը այդ հարցում: Զարմանալի չէր, որ 2020 թվի դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած հաղթանակի շքերթի ժամանակ Էրդողանը ոգեկոչել էր Էնվեր փաշային, որի երազանքն էր թուրքական կայսրություն հիմնել, որին մաս կկազմեին Կենտրոնական Ասիայի պետությունները:

Խորհրդին առաջարկած իր փոփոխություններով Էրդողանը Էնվեր փաշայի երազը իրականացնելու ճանապարհն է հարթել:

Միջանցքի հարցը հույզեր է առաջացրել Իրանում: Ներկայիս Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն Թեհրանում է պարզաբանումներ մտցնելու եւ հարաբերությունները կարգավորելու նպատակով: Ակնկալվում է, որ Էրդողանն էլ կժամանի Իրանի մայրաքաղաք նույն առաքելությունը ամրապնդելու համար:

Իրանը նախապես զգուշացրել էր, որ Կովկասում սահմանային որեւէ փոփոխություն կատարելը հավասարազոր էր լինելու կարմիր գիծն ացնելուն: Մինչ Իրանը վերսկսում է բանակցությունները միջուկային իր ծրագրերի առնչությամբ, Անկարան հավանաբար կփորձի որոնել ուղիներ փոխել տալու համար այդ «կարմիր գծի» գույները, որպեսզի հեշտացնի Բաքվի առաջխաղացումը դեպի Զանգեզուրի միջանցք:

Եվ մինչ Ռուսաստանն ու Մ. Նահանգները պարզապես արջի ծառայություն են մատուցում Հայաստանին, Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են անպատիժ մնալ եւ Հայաստանին պարտադրել միջանցքը տրամադրելու հարցը, որը հարցականի տակ կդնի մեր երկրի ինքնիշխանությունը, գոյութենական սպառնալիքի վերածելով սահմանային ոտնձգությունների թեժացումը:

Անգլ. թարգմանեցՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՙ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ Ո՛Չ ԲԱՆԱԼԻՆ, Ո՛Չ ԷԼ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆ ՈՒՆԻ

Հաջորդ գրառումը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՆԳԵՑՐԻՆ ԱՄՆ-Ի ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՆԳԵՑՐԻՆ ԱՄՆ-Ի ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

Լրագևող Ոսկան Սարգսյանը գրում է. Բերդ համայնքի Չինարի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Խորանաշատը հառնում է հայ-ադրբեջանական փաստացի սահմանից ընդամենը 150...

ԿարդալDetails

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025

Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում․ Գևորգ Դանիելյան

09/06/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ

09/06/2025

Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ. Տիգրան Աբրահամյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական