Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՈՒՐԻԱՆ ԵՒ ՍՈՒՐԻԱՀԱՅԸ

18/11/2021
- 18 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անցեալ ակնարկիս մէջ ըսի, թէ սփիւռքի հայկական համայնքները կը ջանան իրենց ապրած երկիրներուն տիպար քաղաքացիները դառնալ, որպէս գիտակից վերաբերմունք այն երկրին, որ քաղաքացի դառնալու իրաւունք շնորհած է իրենց, եւ իրենք ալ, օգտուելով երկրի բարիքներէն, փոխադարձաբար կը ջանան իրենց լաւագոյնը տալ: Ես ոչ մէկ երկիր յիշած էի, սակայն այս ակնարկիս մէջ պիտի կեդրոնանամ Սուրիոյ վրայ, որուն քաղաքացին եմ, եւ որուն քաղաքացին դառնալու իրաւունք ստացած էին Ցեղասպանութենէն հրաշքով ճողոպրած ծնողներս:

Ֆրանսական հոգատարութեան շրջանին , եւ անկէ ետք ալ, Սուրիոյ անկախութենէն ի վեր, իրերայաջորդ բոլոր կառավարութիւններուն հովանիին տակ սուրիահայը մնաց հաւատարիմ քաղաքացի, չխառնուեցաւ տեղական ու միջպետական հարցերուն, այլՙ իր արհեստին ու արուեստին վրայ կեդրոնացած, երկրին տուաւ իր լաւագոյնը եւ իր արդար աշխատանքով կարողացաւ հասնիլ բաւական բարգաւաճ վիճակի մը, միշտ ալ գնահատանքին արժանանալով երկրի ղեկավարութեան:(*)

Այս վիճակը աւելի շեշտուեցաւ Հայր եւ որդի Ասատներու իշխանութեան օրերուն: Անոնք իրենց անվերապահ գնահատանքը արտայայտեցին սուրիահայ համայնքին նկատմամբ, երբ Հայաստանեան պատկան մարմիններ, յատկապէս ՀՀ առաջին նախագահը, կամ հայկական համայնքի կրօնական, թէ ազգային ներկայացուցիչներ այցելեցին նախագահական պալատ, տարբեր առիթներով:

Հայր Ասատի հայասիրութիւնը իւրօրինակ էր, անոր Հայաստան այցելութիւնն ու Եղեռնի յուշարձան այցելութիւնն ու խոնարհումը Մեծ Եղեռնի զոհերուն յիշատակին առջեւՙ անմոռանալի է: Հօր վերաբերմունքը հայոց հանդէպ փոխանցուած է իր որդիին, ներկայի նախագահ Պաշշար Ասատին ալ, որ զանազան առիթներով իր վերաբերմունքը հայոց հանդէպ արտայայտած է նոյնանման գնահատական խօսքերով եւ ոչ միայն, նաեւ շօշափելի՛:

Անմոռանալի է հանրապետութեան նախագահին Հալէպի հայկական պատսպարան (որբանոց) այցելութիւնը Առաջին տիկնոջ հետ ու երեխաներուն նուէրներ բաշխելը, անոնց փափաքները իրականացնելով, բան մը, որ իւրօրինակ երեւոյթ էր:

Վերջերս իրազեկ դարձանք, որ նախագահը 700 միլիոն սուրիական լիրա յատկացուցած է հալէպահայութեան, յատկապէս երիտասարդներուն, որոնցմէ շատեր եկամտաբեր աշխատանք չունենալովՙ կը դժուարանային նոր ընտանիքներու հիմքը դնելու, կամ իրենց ընտանիքներուն օժանդակ հանդիսանալու, պատերազմական այս կացութեան մէջ: Այդ հիմնադրամը պիտի յատկացուի այն անձանց, որոնք իրենց արհեստին վերաբերեալ, կամ արդիւնաբերական փոքր գործարքի մը ձեռնարկել կը փափաքին եւ անհրաժեշտ նիւթականը չունին, նիւթական այս օժանդակութիւնը որպէս մեկնարկ պիտի ծառայէՙ իրենց վիճակը բարելաւելու եւ արդիւնաւորուելու: Ցարդ 350 ընտանիքներ օգտուած են այս բարեսիրական ծրագրէն:

Նախագահը այսպիսի վերաբերմունք ցոյց կու տայ, ոչ թէ հայերուն քաղաքական սատարը ապահովելու համար, որուն կարիքը չունի, այլՙ առ ի գնահատանք անոնց հաւատարմութեան, բան մը, որ մեծապէս շեշտուեցաւ տասնամեայ պատերազմի ընթացքին, մեր երեք համայնքապետերուն ջերմ կապեր հաստատելով թէ՛ տեղւոյն պետական մարմիններուն հետ, եւ թէ՛ իսլամ համայնքին հետ, փոխադարձ այցելութիւններով եւ դուրսէն հասած օժանդակութիւններէն նաեւ անոնց կարօտեալներուն ալ բաժին հանելով:

Սուրիական պատերազմը, որ տակաւին իր վերջնական աւարտը չունեցաւ, դեռ կը շարունակուիՙ երկիրը տնտեսական աննախընթաց ծանր կացութեան մը մատնելով, որուն անդրադարձը ծանրօրէն կը ճնշէ արդէն համբերութիւնը հատած ժողովուրդին:

Սակայն, շնորհիւ սուրիահայ եւ յատկապէս հալէպահայ համայնքի կենսունակութեան, որ անվհատօրէն իր մշակութային, ընկերային, բարեսիրական գործունէութիւններուն թափ տալով, միութենական, հրապարակային ելոյթներով ժողովուրդին տրամադրութիւնը բարձրացնելու կը միտի ու համայնքը լճացումէ կը փրկէ, այս բոլորը աննկատ չ՛անցնիր սուրիական պետութեան աչքէն ու տեղին կը գնահատուի:

Սուրիան դեռ կը տոկայ, արդարութեան ակնկալիքով:

*) Բացառապես պատմության համար ճշտենք. նախորդ դարի 60-ական թթ.ին սիրիահայության «պարկեշտ քաղաքացիության» նորմերից մի ցավալի շեղում տեղի ունեցավ մի խումբ արկածախնդիրների կողմից, Դրաստամատ Կանայանի (Դրո) գլխավորությամբ. երկրի հատուկ ծառայությունները հայտնաբերեցին հօգուտ Մ. Նահանգների գործող լրտեսական ցանց: Ձերբակալվեցին տասնյակներով դաշնակցականներ, տեղի ունեցավ դատավարություն, մահվան ու երկարատեւ բանտարկության դատապարտվեցին ավելի քան երկու տասնյակ հայեր, հարցաքննությունների ժամանակ շատեր խոշտանգվեցին: Մինչ այդ, անշուշտ, Դրոն անհետացել էր: Սիրիայից սկսվեց հայերի արտագաղթ, դեպի Լիբանան, Ավստրալիա, Ամերիկաներ: Ծ.Խ.:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ «ՄԱՔՈՒՐ ՍՐՏՈՎ» ԱՅՑԸ ԹԵՀՐԱՆ

Հաջորդ գրառումը

ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿՙ ԸՍՏ ՊՈՒՏԻՆԻ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿՙ ԸՍՏ ՊՈՒՏԻՆԻ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տարածաշրջանային անորոշության նոր փուլի սկիզբ. արհեստական ​​խաղաղությունը հետաձգված պատերազմ է. Արմեն Գևորգյան

29/09/2025

Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ 2025 թվականի սեպտեմբերի 29-ի լիագումար նիստում Պարոն նախագահ, Հայ ժողովրդին խնդրում են հավատալ, որ Վաշինգտոնի հայտարարություններից...

ԿարդալDetails

Արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ երկու կարևոր զարգացում. Վարդան Օսկանյան

29/09/2025

Չունի ազնիվ նպատակ՝ հանրությանը ներկայացնելու իրականության ճիշտ պատկեր, կամ էլ հանրությանը մոլորեցնելու ակնհայտ ցանկություն ունի. Դավիթ Անանյան

29/09/2025

Կառավարության հաղթանակը, ընդդիմության ձախողումը և երկրի բևեռացումը. Սանդուն հաղթեց ընտրություններում. BBC

29/09/2025

Մուրճդ վերցրու և արի. սպասում ենք. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական