Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԵՎ ՄԱՆՈՒԿՅԱՆ. ՏՂԱՆ, ՈՐ ՊԱՐՈՒՄ Է ՀԻՓ-ՀՈՓ

12/11/2021
- 12 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գեւ (Գեւորգ) Մանուկյանը (ծն. 1986 թ. սեպտեմբերի 15, Տեմիրտաու, Ղազախստան) հիփ-հոփ եւ բրեյք պարող է: 2003 թվականից ապրում է ԱՄՆ-ի Յութա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում: Զբաղվել է չմշկասահքով, ապա 16 տարեկանում սկսել է հետաքրքրվել պարով, հանդես եկել պարով Սոլթ Լեյք Սիթիի թիվ 2 միջնակարգ երաժշտական դպրոցում: 2008 թվականին բրեյքդանսով մասնակցել է «Պարի՛ր, եթե կարող ես» հեռուստատեսային հիթ շոուին եւ ընդգրկվել լավագույն տասնյակի մեջ: Այս մասնակցությունը նրան արժանացրել է համաամերիկյան ուշադրությանՙ հանգեցնելով դերակատարման «Էմ Թի Վի» հեռուստակայանի «Ամերիկյան մոլ» մյուզիքլում:

2010-ի նոյեմբերին Գեւը ելույթ է ունեցել «Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխությունում»ՙ հանրածանոթ երգչուհի Փինքի հետՙ նրա «Բարձրացրո՛ւ բաժակդ» հիթի ներքո: Գեւի պարը կարելի է տեսնել նաեւ ամերիկյան գովազդային հոլովակներում, տեսահոլովակներում, «Պարելով աստղերի հետ» եւ «Ամերիկան տաղանդներ է փնտրում» հեռուստաշոուներում: Համագործակցել է «Նիկելոդեոն» խմբի, Ուիթնի Հյուսթոնի, Չակա Խանի, Լյուդաքրիսի, Էլեն Դիջիներեսի եւ Լի Ան Ռայմսի հետ: Շրջում է աշխարհումՙ ուսուցանելով եւ կատարելով պարային համարների բեմադրություններ:

– Գե՛ւ, քո աստղային ժամը կապված է «Պարի՛ր, եթե կարող ես» շոուի հետ: Ո՞րն էր դրա ամենամեծ մարտահրավերը եւ ամենակարեւոր պահը:

– «Պարի՛ր, եթե կարող ես»- ում լինելու ամենամեծ մարտահրավերը ճնշման դեմ պայքարելն է: Դա ամենամեծ բանն էր, որ ես արել էի մինչեւ այդ պահը, եւ երբեմն դա ճնշող էր: Մեծ ճնշում էր գործադրվում, որպեսզի սխալներ թույլ չտանք: Իսկ ամենանշանակալից պահը շոուի բացումն էր: Երբ դու այդ բեմում ես, եւ տեսախցիկները միացված են, լույսերը, հանդիսատեսը բոլորը նայում են քեզ, դու իսկապես զգում ես պահի լրջությունը: Դա անմոռանալի փորձառություն էր:

– Հիշում եմ, երբ տասը տարի առաջ ԱՄՆ-ում էի, հաճելի էր երեկոները համալսարանների միջանցքներում հիփ-հոփ պարերի դասընթացներ տեսնել: Հիփ-հոփը դեռ մնո՞ւմ է այդչափ սիրված ամերիկացի երիտասարդների շրջանում:

– Հիպ-հոփը մեծ դեր է խաղում ԱՄՆ-ի երիտասարդական համայնքում: Ես կասեի, որ այժմ այն շատ ավելի մեծ է, քան երբեւէ: Երիտասարդների համար հիփ-հոփը միշտ եղել է ինքնադրսեւորման միջոց, եւ այժմ սոցիալական մեդիայի միջոցով այն շատ ավելի հասանելի է ու նաեւ շատ ավելի սիրված: Բացի այդ, հիփ-հոփը որպես մշակույթ ներառում է բազմաթիվ տարբեր ժանրերՙ պարեր (հիփ-հոփ, բրեյքդանս, փոփինգ, լոքինգ եւ այլն), ռեփ, գրաֆիթի եւ դիջեյ: Այսպիսով, երիտասարդությունն այդ մշակույթում արտահայտվելու շատ տարբեր հնարավորություններ ունի:

– Դու աշխատել ես շոու-բիզնեսի հայտնի դեմքերի հետ: Կա՞ն հատուկ պահեր, որոնց մասին կցանկանայիր խոսել:

– Իմ սիրելի արտիստներից մեկը, որի հետ աշխատել եմ, Փինքն էր: Նա շատ մարդամոտ էր եւ արհեստավարժ: Նա շատ արագ սովորեց խորեոգրաֆիան եւ կենդանի երգեց փորձերի ժամանակ, ինչը, իմ կարծիքով, իսկապես հիանալի էր: Հրաշալի էր նաեւ հանդիպումը Ուիթնի Հյուսթոնի հետ: Ելույթից հետո նա մեզ ծանոթացրեց իր ողջ ընտանիքի հետ, ինչն իսկապես ստիպեց մեզ յուրահատուկ զգալ:

Ես նաեւ հանդիպել եմ Էնթոնի Հոփքինսին եւ հիանալի զրույց եմ ունեցել նրա հետ: Նա այնքա՜ն պարզ է ու խելացի: Ես Հոփքինսին հանդիպեցի «Աշխարհի ամենաարագ հնդիկը» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Կարծում եմ, 2004 թվականին էր: Ես մասնակցում էի զանգվածային տեսարաններին: Նկարահանումները կատարվում էին Նեւադա նահանգի Բոնեվիլ Սոլթ Ֆլաթս բնակավայրում: Մի օր մենք ճաշում էինք, եւ Էնթոնի Հոփքինսը պարզապես մոտեցավ եւ սկսեց խոսել մեզ հետ: Նա ներկայացավ որպես Թոնի, որին ի պատասխան ժպտալով ասացի. «Մենք գիտենք, թե ով եք դուք»: Մենք ասացինք, թե որտեղից ենք բոլորս եւ հիմնականում ինչպես է սնունդը: Նա չգիտեր, որ ես հայ եմ, մինչեւ որ ասացի: Պարզվեց, որ Էնթոնի Հոփքինը շատ բան գիտեր Հայաստանի մասին:

– Քո անունը հայտնվել է տասնյակ հեռուստաֆիլմերում եւ սերիալներում: Ի՞նչ առանձնահատկություններ ունի տեսախցիկի առաջ պարելը:

– Տեսախցիկի առջեւ պարելը միանշանակ տարբերվում է բեմում պարելուց: Այդժամ դու չունես ակնթարթային այն գոհունակությունը, երբ մարդիկ ծափահարում են քեզ: Բայց շատ ուրախալի է տեսնել ավարտված նախագիծը, երբ կատարումը մոնտաժվում է: Դու գիտես, թե որքան ժամանակ եւ քրտնաջան աշխատանք է ծախսվել դրա համար, եւ դրան մաս կազմելովՙ քեզ օգտակար ես զգում: Բացի այդ, տեսախցիկը «որսում է» ավելի շատ մանրամասներ, այնպես որ նույնիսկ ամենափոքր շարժումները կարող են մեծ տեսք ունենալ եւ հսկայական ազդեցություն գործել հանդիսատեսի վրա:

– Ի՞նչ զվարճալի պահեր կարող ես պատմել քո ելույթներից:

– Մի անգամ ելույթ էի ունենում Յութայում, «Պարի՛ր, թե կարող ես»-ից հետո, Չելսի Հայթաուերի հետ զուգապար էի կատարում: Պարի ժամանակ մենք պետք է հարված կատարեինք առաջ, եւ երբ ես ոտքով հարվածեցի, կոշիկս թռավ-խփվեց մի հանդիսատես տղայի գլխին: Բոլոր հանդիսատեսները եւ մենք բեմում սկսեցինք ծիծաղել: Մնացած համարը կատարեցի մեկ կոշիկով: Համարն ավարտելուց հետո տղան իմ կոշիկը հետ շպրտեց ինձ:

– Ո՞ր տարիքում է հիփ-հոփ պարողը թոշակի անցնում:

– Լավ հարց է: Իրոք չգիտեմ: Քանի որ հիփ-հոփ մշակույթի մեջ շատ տարբեր պարային ոճեր կան, դժվար է ասել: Ես գիտեմ որոշ հիփ-հոփ պարողների, որոնք 50-60 տարեկանում դեռ պարում են:

– Դու ծնվել ես պրոֆեսիոնալ գեղասահորդների ընտանիքում, խնդրեմ պատմի՛ր ծնողներիդ մասին:

– Հայրսՙ Հակոբ Մանուկյանը, գեղասահքի Հայաստանի եռակի չեմպիոն էր, Ղազախստանի կրկնակի չեմպիոն եւ Պրոֆեսիոնալ աշխարհի ցուցադրական ելույթների երկրորդ տեղի մրցանակակիր: Մայրսՙ Լարիսա Բատմանովան, պատանիների աշխարհի չեմպիոն էր եւ պետք է օլիմպիական խաղերում ներկայացներ ԽՍՀՄ-ը, բայց լուրջ վնասվածք ստացավ եւ այլեւս չկարողացավ ելույթ ունենալ:

– Գիտե՞ս, թե Հայաստանի ո՛ր մասից են եղել նախնիներդ:

– Անկեղծ ասածՙ հաստատ չգիտեմ: Գիտեմ, որ մենք ապրում էինք Երեւանի Զեյթուն թաղամասում: Մայրս ապրում էր Ղազախստանում, իսկ հայրս այնտեղ գնաց բանակ ՙծառայելով սպորտային գնդում, բազմաթիվ պրոֆեսիոնալ մարզիկների հետ: Այդպես են ծնողներս հանդիպել, եւ այդպիսով իմ ծննդավայրը եղավ Ղազախստանը: Այնուհետեւ մի քանի տարի հետո տեղափոխվել ենք Հայաստան: Փոքր հասակում Հայաստանում ապրել եմ, միգուցե ընդհանուր առմամբ երեք տարի: Այսպիսով, ես շատ բան չէի հիշում, մինչեւ որ վերադարձա 2015 թվականին: Ելույթներ եմ ունեցել ինչպես Ղազախստանում, այնպես էլ Հայաստանում: Երբ Հայաստանում էի, նաեւ որոշ պարային դասեր եմ տվել, անվճար: Իմ նպատակն էր ստացածս վերադարձնել ազգակիցներիս եւ տեսնել, թե ինչպես են նրանք պարում եւ շարժվում: Իսկ դա նրանք հիանալի կերպով արեցին:

– Դու այժմ ապրում ես Յութա նահանգում, որտեղ հայությունը քիչ է: Այնուամենայնիվ, ինչպիսի՞ն հայկական ավանդույթների խնդիրը:

– Չնայած ես շատ հայերի շրջապատում չեմ եղել, հայ մշակույթը շատ խոր արմատներ է գցել իմ մեջ: Իմ ընտանիքը շատ լավ հետեւում է հայկական ավանդույթներին եւ մշակույթին, ուստի ես շատ բաներ եմ սովորել: Նաեւ Երեւան գնալն ինձ իսկապես օգնեց վերականգնել իմ հայկական արմատները: Անհամբեր սպասում նորից այնտեղ վերադառնալ: Մենք դեռ շատ ազգականներ ունենք այնտեղ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԿՈՒԶԵ՞Ս ՔԵԶ ԱՍՏՂ ՆՎԻՐԵՄ»

Հաջորդ գրառումը

ՔԱՐԵ ՎԿԱՆԵՐԸ. ՎԱՐՊԵՏ ՌՈՒԲԵՆԻ ԿԵՐՏԱԾ ԽԱՉՔԱՐԵՐԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԵՐՆ ԵՆ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՔԱՐԵ ՎԿԱՆԵՐԸ. ՎԱՐՊԵՏ ՌՈՒԲԵՆԻ ԿԵՐՏԱԾ ԽԱՉՔԱՐԵՐԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԵՐՆ ԵՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական