Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԼՈՒ՞ՐՋ ԶՐՈՒՅՑ… ԼՈՒՐՋ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

12/11/2021
- 12 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մտորումներս ամփոփող վերոգրյալ վերնագրում, ըստ ՀՀ քաղաքացուս, որը նաեւ ակտիվ լրագրությամբ է զբաղվում, գտնում եմ տարօրինակ ոչինչ չկա: Իսկ ահա այն պաշտոնյաները, որոնց հետ ստիպված ու պարտադրված հարկ է լինում հանդիպել, զգուշավորից մինչեւ տարօրինակ այնպիսի պահվածք են դրսեւորում, որ ակամայից մտածում ես ծավալած զրույցիդ տեղի ու ժամանակի նպատակահարմարության շուրջ: Օրինակ, մի առիթով ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջին օղակի մի պաշտոնյայի հարցի, թե մեր պարենային ապահովության ու պարենանվտանգության համար պատասխանատու այդ կառույցում, որտեղ իրականացվում է երկրի գյուղատնտեսական ոլորտի կառավարումը, կա՞ կամ քննարկվո՞ւմ է արդյոք հանրապետությունում, ասենք, բրնձի արտադրության հարց, զրուցակիցս այնպիսի անակնկալի եկավ, կարծես դիմացինն այլմոլորակային էր: Զրույցն այնպիսի ընթացք ունեցավ, որը նախարարավայր կոչվածին թերեւս պատեհ չէր, քանզի խոսվեց թե՛ այդ մշակաբույսի աճեցման անհրաժեշտությունից, թե՛ քանակների ու ծավալների չափերից, անգամ օգտակարությունից ու պիտանիությունից: Երբ վերլուծություններիս արդյունքում հիշատակեցի ՀՀ 3 միլիոն բնակչությանը տարվա ընթացքում անհրաժեշտ մոտ 30 հազար տոննա արտադրության պահանջը, զրուցակիցս լրջացավ ու նշեց 40-60-հազարական տոննաների արտադրության մասին, առավել խորացնելով ու ընդգծելով զրույցի կարեւորությունը, քանզի մի բան է այսօր իրականացվող մասամբ պայմանական 30 հազար տոննա ծավալով ներկրումը, այլ` դրա կրկնակին. հարկ է համապատասխան մատակարար գտնել, տեղափոխման խնդիրներն ու պահեստավորման հոգսերը լուծել, չնախատեսված հարցերը հարթել…

Նման գործընթացների համար ՀՀ բոլոր ժամանակների իշխանությունները յուրօրինակ մի պատասխան ունեին` բարեփոխումների անհրաժեշտություն կա, որն առաջիկա տարիներին կիրականացնենք: Այստեղ տեղին է հիշել այն, որ ՀՀ 3-րդ նախագահն էլ ընդունեց, որ հանրապետության առօրյան ընթանում է գաղջ միջավայրում, այն բարեփոխելու պահանջ ու ցանկություն կա, որի էստաֆետը հանձնվեց 2018-ի ապրիլին իշխանությունը ստանձնած ուժին: Ավա՜ղ, այսքանով բարեփոխում կոչվողն ավարտվեց, քանզի ՀՀ 4-րդ ղեկավարը սկսեց խոսել պետական ապարատի կողմից բարեփոխումները ուղղակի եւ անուղղակի խոչընդոտելու հարցերից, գերադասելով կոնկրետ հարցերը արդարացնել ընդհանրական ձեւակերպումներով, միջավայրը պահպանելու ավանդույթով: Այստեղ փորձում է փայլել բարեփոխումների հիմնական պատասխաններից մեկը, ՀՀ էկոնոմիկայի նախարարը, որը պետական եկամուտների կոմիտեի կողմից ստվերային տնտեսության անգամ նվազագույն կասեցումները տնտեսական ակտիվության բարձրացման ապացույց է դիտարկում, երբ իրական առօրյայում տեսանելի գրեթե ոչինչ չկա` ո՛չ աշխատատեղերի որոշ թե որոշակի աճ, թե նոր արտադրատեսականեր, թե ծառայությունների նոր տեսակներ: Հակառակի պես, իր խոստացած տարեկան երկնիշ տնտեսական աճն էլ չի ուրվագծվում, այնպես որ հայաստանյան միջավայրն այնպիսին է, ինչպես ոչ վաղ անցյալում, չհիշելով առավել վաղ շրջանը:

Այսուհանդերձ, վերադառնանք արդեն քննարկվող խնդրինՙ բրնձի արտադրությանը, հիշելով ոչ պակաս այլ հատիկաընդեղենների անվանումները, որոնց շարքում բրինձը թերեւս համեմատաբար առավել հաճախ օգտագործվողն է, փլավի, ապուրի, տոլմայի ու սուշիների տեսքով: Վիճակագրական տեղեկատուներում նշվում է, որ ֆրանսիացիներն ու անգլիացիները 1 բնակչի հաշվով տարեկան օգտագործում են 8-ական կիլոգրամ բրինձ, իտալացիները 9 կգ, ԱՄՆ-ի բնակիչները` 11 կգ, կանադացիները` 13 կգ, այնպես որ միջին հայաստանցուն 10 կգ վերագրելը նորմալ է: Այս պարագայում տեղին չէ ոմանց այն պահվածքը, թե աշխարհում կոնկրետ այդ մշակաբույսն արտադրող երկրներ շատ կան, կբավարարվենք գնելով: Եթե առաջնորդվենք այս տրամաբանությամբ, հարկ չկա նաեւ միս ու կաթ, ձու ու մեղր, բանջարեղեն ու միրգ աճեցնել, կանաչեղեն ու ծաղիկներ ունենալ: Հիշենք, թե ինչ ենք առաջնահերթը մտաբերում Ֆրանսիա ու Շվեյցարիա, Հոլանդիա ու Չեխիա արտասանելիս. պանիր ու երշիկեղեն, կարտոֆիլ ու ծաղիկ, թխվածք ու գարեջուր, որոնք պայմանավորում են մարդ-արարածի բարեկեցիկ առօրյան, նրա վերաբերմունքը շրջապատին, իր երկրին: Ի վերջո, այս ամենն աշխատանք է, արածից հաճույք ստանալ, վարձատրվել, օգտվել այլոց ոչ պակաս ծառայություններից: Թերեւս այսօրինակ շարժառիթների ակնկալիքով է, ասենք գերզարգացած Եվրոպան իր բնակլիմայական պայմաններին համապատասխան գյուղատնտեսական գործունեություն ծավալում, յուրաքանչյուր տարի 4 մլն տոննա հիշյալ բրինձն արտադրում: Հաջողվեց պարզել, որ այս քանակի մոտ 1.5 մլն տոննան արտադրվում է Իտալիայում, 1 մլն տոննան Իսպանիայում, մշակում են իրականացնում նաեւ Ֆրանսիան ու Պորտուգալիան, Հունգարիան ու Հունաստանը, Ռումինիան ու Բուլղարիան… Մենք պասիվ դիտորդի դերում ենք, այն պարագայում, երբ հիշատակված Իտալիան 1 բնակչի հաշվով ունի 1200 քառակուսի մետր վարելահող, Հայասանի հանրապետությունը 1600 քմ: Մեր իշխանություններն առաջնորդվում են անհասկանալի ու տարօրինակՙ մերն ուրիշ է իրենց անգործությունն արդարացնող սկզբունքով, երբ այլոց համար առաջնահերթն ու առաջնայինը սեփական մարդկանց պարենապահովությունն է, նրանց սննդակարգն ու անվտանգությունը: Ինչ իմանաս, գուցե հենց բրնձով պատրաստված ճապոնական սուշիի մեջ է այդ մարդկանց գործարար հատկանիշների պարունակությունը կամ չինական տնտեսական հրաշքի գաղտնիքը: Սաՙ կեսկատակ, քանզի երկիր մոլորակի շատ երկրներում մարդիկ նրանց համեմատ կրկնակի-եռակի են բրինձ օգտագործում, իսկ արդյունքները պակաս համեստ են: Այսպես. ըստ ԱՄՆ-ում 1868 թվականից տպագրվող «Համաշխարհային փաստեր 2021» տեղեկատուի, առավելագույն քանակով բրինձ օգտագործում են բանգլադեշցիները` 268 կգ, ապա` վենեսուելացիները` 218 կգ, չինացիները` 122 կգ, ճապոնացիները` 82 կգ:

Պարզվում է Հայաստանում էլ են ժամանակին բրինձ մշակել: Վիպասան Րաֆֆին իր հուշագրություններից մեկում գրում է. «Սադարակի կիրճը անցնելով, սկսվում է Շարուրի երկրամասը, մեր պատմական Շարայի ժառանգությունը: Շարուրի բրնձի մշակությունը, եթե ծույլ թուրքերի ձեռքում չլիներ, կարող էր բավականություն տալ ամբողջ Կովկասին»: Ահա այսպիսի բաներ:

Ըստ հիշյալ տեղեկատուի, բրնձի համաշխարհային արտադրությունը գերազանցում է ցորենի ցուցանիշը, 2017-ին համապատասխանաբար 782 մլն տոննա եւ 734 մլն տոննա: Որոշ ժողովուրդների մոտ հացը բրնձի ալյուրից են թխում, դրանից օղի են թորում… Հետաքրքրական է նաեւ, որ Եվրոպայում հեկտարի հաշվով բերքատվությունը ավելին է, քան Հնդկաչինի տարածաշրջանում` 7 տոննա 5-ի դիմաց: Եթե մի օր հրաշք կատարվի եւ ՀՀ-ում սեփական արտադրության բրնձի մշակում իրականցվի, այս տարբերակով կպահանջի օգտագործել մեր վարելահողերի ընդամենը 1 տոկոսը, 4-5 հազար հեկտարը: Այ դա կլինի գյուղոլորտի իրական ու իրատեսական բարեփոխում, ՀՀ պարենապահովության ու պարենանվտանգության հիմնարար լուծում: Ի զորո՞ւ ենք առաջիկա տարիներին համանման ծրագրերով կայացնել ՀՀ տնտեսությունը. անգամ չափից շատ լավատեսները հարցի պատասխանը չունեն, իսկ իրական պատասխանատուները լուռ ու մունջ են:

Ի դեպ. այսօրինակ մտահոգությունների պարագայում չեմ պնդում, որ իտալացիների օրինակով հարկավոր է բրնձի հարյուր հազարավոր տոննաների արտահանում իրականացնել, հրեից երկրի գործարարների պես էլ ռուսական շուկան հեղեղել ափի չափ տարածքում աճեցրած ահռելի քանակների ստեպղին վաճառելով, կամ որ` պակիստանցի երիտասարդ գիտնականի օրինակով կարիճի թույնի հավաքման տրվել, որի կիլոգրամի դիմաց դեղագործական ընկերությունները 10 մլն դոլար են պատրաստ վճարել: Քավ լիցե. մեզ ընդամենն անհրաժեշտ է ՀՀ առաջնահերթությունները լուծել, հայաստանաբնակի առօրյան կանոնավորել, քանզի Նոբելյան մրցանակակիր հայրենակից արդեն ունենք, թող որ լիբանանահայ, հետն էլ ամերիկաբնակ: Այնպես որ, հարցերն ու խնդիրները լուծելու ունակություն ու հնարավորություն ունենք, հետն էլ` Արարչի բարեհոգությունը:

Այսպես էլ ապրում ենք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԵՐԻՐ, ՈՐ 25-ԱՄՅԱԿԻԴ ՇՈՒՇԻ ՉԵՆՔ ՀԱՍՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՈՒԶԻ ԱՐԱԴ. «ԲԱՔՎԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՆՈՒՅՆՔԱՆ ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐՔԱՆ ԹԵԼ ԱՎԻՎԻՆԸ»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՈՒԶԻ ԱՐԱԴ. «ԲԱՔՎԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՆՈՒՅՆՔԱՆ ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐՔԱՆ ԹԵԼ ԱՎԻՎԻՆԸ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական