Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԵՐԻՐ, ՈՐ 25-ԱՄՅԱԿԻԴ ՇՈՒՇԻ ՉԵՆՔ ՀԱՍՆՈՒՄ

12/11/2021
- 12 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2020-ի նոյեմբերի 12-ին դու երկնքում էիր, երբ 24 տարեկան դարձար, իսկ մենքՙ երկրի վրա նոյեմբերի 7-ից քեզ ճանապարհողներս դեռ որոնում ենք քեզ..12 ամիս անց էլ արդարացում ենք փնտրում, թե ինչպես չկարողացանք մի նվեր, մի խոստում փայփայել այնքան ջանադիր, այնքան մտասեւեռուն, որ այսօր բաց ճակատով, արժանապատիվ հանձնեինք քեզ:

Այսօր 25 տարեկան ես դառնում, գիտեմ, որ այնքան արի ու համառ, ազնիվ ու բարոյական չեղանք, որ շնորհն ունենայինք Տարեդարձիդ Շուշի գալ, իսկ դու անհամբեր սպասում ես մեզ սուրբ Ղազանչենցոցի բակում: Ներիր մեզ…մեր հասնելիք վայրն առայժմ Եռաբլուրն է, ուր քո մարմինն է, գիտենք, որ Արարատի ու Արագածի տաք հայացքին ի պահ հայոց հողը սրբացնում է: Եւ մենք դեռ ոտք դնելու հայրենիք ունենք: Սիրտ չունեցող մի գլուխ հրամայել է հողը թաղել բետոնի հաստ շերտի տակ, եւ քո մարմնին հպվելը նույնքան անմատչելի է դարձել, որքան Շուշի հասնելը:

Ես չգիտեի, որ երկինքն այսքան բաց կլինի Եռաբլուրում, որ արշալույսների ու մայրամուտների շքեղ գույների մեջ հոգիս վեր կելնիՙ առանց դույզն-ինչ խոչընդոտի, որ հասնի քեզ: Քանզի դու Երկնքի արահետները լուսավորողն ես, մութի մեջՙ փարոսը: Բայց չեմ հասնում քեզ…բավարար արդար չեմ, եւ հոգուցս ծանր իմ մարմինը, իմ եսասեր, վախկոտ կեսը, որ դեռ չի ըմբոստացել երկրի վրա մեզ նահանջելու հրաման տված ամբիոնների, աթոռների դեմ, ինձ երկիր է քաշում…

Քո քայլը միշտ առաջ է, իմը, մերըՙ նահանջ, քո երգը հերոսականն է, մերըՙ ռեքվիեմ, քո պահանջը հստակ է, մերըՙ անծրագիր, անղեկ, անգաղափար…

Ես չգիտեի, որ երկիրն այսքան բաց կլինի…

Քեզ մեջը կառնի ու կփակի դուռը, որ մենք քո մարմնականին կարոտելով, քեզ շոշափելու փոխարեն հայրենի քարն ու հողը շոյենք, քո հոտը որոնենք նոյեմբերին դիզվող խաշամի մեջ, քո ձայնըՙ քամու, անձրեւի, կայծակ-որոտի մեջ:

ԵՊՀ-ի այգեպանն է ասումՙ այն օրվանից, ինչ քո ալմա մատերի առջեւ տնկված եղեւնին Գեւորգ Արշակյան անունն է կրում, այնքան փարթամ է դարձել, թեւերն այնքան լայնատարած, մազերն այնքան հուռթի, որ գգվում է ուսանողներին,անցորդներին, ժպտումՙ նույնիսկ մռայլ օրերին:

Քանի Շուշին այժմ հայաբնակ չէ, Տարեդարձիդ առանց նվեր ենք լինելու: Եւ բոլոր, բոլոր բառերը մերկ են լինելու, գիրսՙ ծանր հեւոց, եւ ապաշխարության ժամերն օրեր են դառնալու, վախենամՙ տարիներ…

Ներիր, ներիր մեզ, Գեւորգ ջան…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՌԴ ԵՎ ԱՄՆ ԱՐՏԱՔԻՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԱՆԼՈՒ՞ՐՋ ԶՐՈՒՅՑ… ԼՈՒՐՋ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՆԼՈՒ՞ՐՋ ԶՐՈՒՅՑ... ԼՈՒՐՋ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական