Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԵԹԵ ՀՈՂԵՐԸ ՉՏԱՆՔ, ԱՊԱ ԻՆՉՊԵՍ ՀԻՄԱ ԿԱՐՍ-ԿԱՐՍ ԵՆՔ ԵՐԳՈՒՄ, ՎԱՂՆ ԷԼ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԵՆՔ ԵՐԳԵԼՈՒ»

12/11/2021
- 12 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խորհրդարանական «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին անցկացված հանրահավաքի ժամանակ անձամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթ ունեցավՙ նշելով, որ իշխանությունների հեռացումը եթե ոչ շաբաթների, ապա ամիսների հարց է: «Արժանապատվության հանրահավաքի» ժամանակ ընդգծեցՙ իշխող «Քաղաքացիական պայմանագրին» ու երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու համար հնարավոր բոլոր մեթոդներն են գործի դնելու: Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը «Ազգ»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանն այս պահին հավակնում է իշխանության գալ: Ըստ նրաՙ անգամ հունիսի 20-ին անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրություններին Քոչարյանը «Հայաստան» դաշինքով ընտրություններին մասնակցում էր ոչ թե իշխանության գալու, այլ իր հանդեպ իրականացվող քրեական հետապնդումներին վերջ տալու, ապաՙ ֆինանսական կարողություններն ապահովագրելու համար:

– Հետեւաբարՙ ընտրություններին, նախեւառաջ, Քոչարյանը մասնակցում էր սեփական միջոցները փրկելու ու մաքրագործվելո՞ւ համար:

– Այո, ու ինչքան էլ տարատեսակ լուրեր տարածվեն, թե Քոչարյանի ֆինանսական կարողությունները դրսում են «պահեստավորված», պարզ է, որ դրանց մի մասը Հայաստանում է, ու նա դրանք ամեն տեսակի վտանգներից ապահովագրելու խնդիր ուներ: Մյուս կողմիցՙ Մարտի 1-ի գործը բոլորիս աչքի առաջ ֆիասկո ապրեց, մյուսըՙ 6 մլրդի կաշառքի հետ կապվող իրավական գործընթացը, տեսանք, նույնիսկ ծիծաղելի է: Եթե նա իսկապես ուզում էր իշխանության գալ ու փրկել այն, ինչ հնարավոր է, ապա ընտրություններին հաստատ առաջին դեմքով չէր մասնակցի, որովհետեւ բոլորից լավ է հասկանում, որ ընտրություններին անձամբ իր մասնակցելը Փաշինյանին առավել շատ ձայներ ստանալու հնարավորություն է տալու: Ընտրություններին մասնակցելովՙ Քոչարյանը մաքրագործվում էր տարատեսակ պատմություններիցՙ սկսած Հոկտեմբերի 27-ից վերջացրած Մարտի 1-ով: Ի դեպ, մաքրագործման համար նա օգտագործում էր ու շարունակում է օգտագործել Արցախի կորստի հանգամանքը: Ինձ թվում էՙ 2-րդ նախագահին դա անել հաջողվեց, որովհետեւ այն մարդիկ, որոնք վերլուծական կամ քննադատական մտածողություն ունեն, հասկացանՙ ի տարբերություն կորցրած հողերի, փողերն ինչ-որ տեղից ու ինչ-որ ձեւով հնարավոր է հետ բերել:

Քոչարյանն իշխանության չէր ուզում գալ նաեւ այն պատճառով, որ Հայաստանն այժմ հսկայական խնդիրներ ունիՙ «միջանցքի», ճանապարհների ապաշրջափակման, սահմանագծման, սահմանազատման ու նոյեմբերի 9-ից բխող նմանատիպ այլ հարցեր:

– Բայց նա բոլոր հանրահավաքների ու հրապարակային ելույթների ժամանակ ասում էր ու շարունակում է պնդել, որ ԼՂԻՄ-ի մաս կազմող, բայց այժմ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներըՙ Հադրութն ու Շուշին, դիվանագիտական ճանապարհով կարող են վերադարձնել: Իսկ նրան վստահության քվե, վստահաբար, նաեւ այդ տեսլականի համար են տվել:

– Ինձ համար միանշանակ է, որ այն, ինչ կորցրել ենք պատերազմում, առանց պատերազմի չենք վերադարձնի: Խաղաղ պայմաններում Ադրբեջանն անգամ մեկ քառակուսի մետր էլ չի տալու: Ու եթե ես դա հասկանում եմ, ապա, վստահեցնում եմ, Քոչարյանը 5 անգամ ավելի լավ է հասկանում:

– Հասարակությունն այդպես էլ չի հասկանում Ռուսաստանի վերաբերմունքը. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որ Ռոբերտ Քոչարյանի ընկերն է, Փաշինյանին աջակցելու մասին բազմիցս է հայտարարել, որը նաեւ այսօր էլ տեսանելի է:

– Հայաստանի համար, այո, արտաքին ամենակարեւոր դերակատարը շարունակում է մնալ Ռուսաստանը, իսկ Ռուսաստանի համար այս պահին ամենահարմարը, այսպես ասած, Փաշինյանին պահելն ու Ռոբերտ Քոչարյանի միջոցով խորհրդարանում ընդդիմություն ունենալն էր: Նրանք մեկը մյուսի համար դամոկլյան սուր են: ՌԴ-ն Փաշինյանին հասկացնում է, որ եթե հանկարծ որոշի 180 աստիճանով փոխել ռուսաստանամետ դիրքորոշումն ու հայացքն այլ ուղղությամբ թեքի, ապա պաշտոնական Մոսկվան իշխանության փոխանցման հարցով կարող է նորից դիտարկել Քոչարյանի ֆակտորը:

– Ի տարբերություն 2018-ի արտահերթի, 2020-ի արտահերթ ընտրություններին նաեւ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն էր մասնակցում: Քարոզարշավի ժամանակ նա անգամ մի ձայնագրություն հրապարակեց, որում Նիկոլ Փաշինյանըՙ Արցախյան բանակցային գործընթացի ու Արցախյան հարցի մասով ինչ-ինչ գաղտնի խոսակցություն էր ունենում թիմակիցների հետ: Սարգսյանն է՞լ էր փորձում, այսպես ասած, մաքրագործվել:

– Հայաստան-Ադրբեջան ուժային բալանսը սկսել է փոխվել 2010-ից, երբ 2007-ին շահագործվեցին Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը նավթամուղն ու Բաքու-Թբիլիսի-Էրզրում երկաթգիծը, ու ադրբեջնական նավթադոլարները սկսեցին հոսել, Ադրբեջանի ՀՆԱ-ն էլ ավելացավ ավելի քան 35 տոկոսով: Մինչեւ նախագահ ընտրվելըՙ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար էր, դրանից առաջ էլՙ ներքին գործերի նախարար ու պետական, ուժային կառույցների ղեկավար: Հետեւաբար, օբյեկտիվորեն ու հստակ գիտերՙ ՀՀ-Ադրբեջան ուժային բալանսը սկսում է խախտվել: Ալիեւը հրաժարվեց ստորագրել Կազանի փաստաթուղթը, քանի որ հասկանում էրՙ ժամանակն աշխատում էր իր օգտին: Այսինքնՙ ինչքան շատ գումարներ էին հոսում դեպի իր բյուջե, այնքան ռազմականապես հզորանում էր: Իսկ Սարգսյանը, որ կողմ էր «Կազան»-ին, ու իմ դիտարկմամբՙ դա ճիշտ էր, փաստաթղթի մերժումից հետո երկու բան պետք է աներՙ անմիջապես անցներ, այսպես կոչված, «Լավրովի պլանի» իրագործմանն ու աներ հնարավորըՙ կանխելու համար ռազմական ներուժի բալանսի խախտումը: Նա, ցավոք, խախտվող բալանսը կանխելու համար ոչինչ չէր անում, իսկ 2016-ի ապրիլին ադրբեջանցիները ցույց տվեցինՙ եթե գործի դնեն իրենց ռազմական ներուժը, ապա մեզ հետ ինչ կարող է լինել: Մի քանի օր մեզ հետ խաղացին ու ասացին, որ «եղբայր, եթե այսպես շարունակվի, ապա ձեր վերջը վատ է լինելու, խելքներդ գլուխներդ հավաքեք»: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Սերժ Սարգսյանը գնում է Արցախ, այնտեղ հավաքում պետական այրերին ու ասումՙ պետք է հանձնեք: Նրան հակադարձում են, բայց Սարգսյանը շարունակում է պնդել իր միտքը: Ներկաները հարց են տվելՙ ո՞րն է լուծումը: Սարգսյանը պատասխանում էՙ լավ լուծումը 7 շրջանների հանձնումն է, վատըՙ որ եթե այսօր երգում ենք «Կարս, Կարս, Կարս», մի քանի տարի հետո կերգենք «Ստեփանակերտ, Ստափանեկրտ, Ստեփանակերտ»:

Ի մի բերելովՙ Սերժ Սարգսյանին առաջին հերթին մեղադրում եմ մեկՙ որ խախտվող բալանսը վերականգնելու համար ոչինչ չարեց, ապաՙ որ 2016-ի ապրիլից պետք է ձգձգեր ռուսների առաջարկած «Լավրովյան պլանը»: Մյուս կողմիցՙ անհասկանալի էր Սերժ Սարգսյանի վարքը 2018-ի քաղաքական վերադասավորումների ժամանակ: Լավ ճանաչելով մարդկանց ու քաջ իմանալով ՙ ինչով կարող է վերջանալ Փաշինյանի պաշտոնավարումըՙ չկանխեց 2018-ի իշխանափոխությունը: Իր գործեալոճով, փաստորեն, Սարգսյանը արագացրեց 2020-ի պատերազմը:

– 44-օրյա պատերազմիցՙ նոյեմբերի 10-ից հետո, եթե հանկարծ հաջողվում էր իշխող խմբակցությունիցՙ «Իմ քայլից», պատգամավոր գտնել ու հարց տալ, անկեղծանում էին, թե իրենք ոչնչից տեղյակ չեն եղել: Այդ պատասխանը հետագայում շղթայական ռեակցիայի նման հասավ Նիկոլ Փաշինյանին, ու նա սկսեց մեղադրել նախկիններին, որ հարցը տարիներ ի վեր չեն լուծել ու, այսպես ասած, իր գրպանն են գցել:

– Չեմ կարծում, թե վերոնշյալ հանգամանքների մասին Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէր, որովհետեւ նա քաղաքական դաշտում ակտիվություն էր ցուցաբերում 2007-ից, երբ «Իմպիչմենտ» դաշինքով «Ո՛չ դոդացմանը, ո՛չ սերժանտացմանը, ո՛չ ռոբոտացմանը» կարգախոսով մասնակցեց խորհրդարանական ընտրություններին:

Իհարկե, երկրի անվտանգության հետ կապված ոչ բոլոր տեղեկություններն են նրան հասանելի եղել, բայց, լինելով ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր, մի շարք ինֆորմացիաների հաստատ տիրապետել է: Բայց այդ, իմ հասկանալով, իր խմբագրած թերթը հաճախ օգտագործվել է տարբեր տեսակի արտահոսքեր իրականացնելու համար, հետեւաբար, չեմ կարծում, որ Փաշինյանը, երբ 2018-ի մարտի 31-ին Գյումրիից սկսեց քայլել, չգիտեր, որ Հայաստանի բանակի ուժային բալանսը խախտված էր կամ չգիտեր, որ կա «Լավրովի պլան» հասկացություն: Գուցե դետալներին չէր տիրապետում, օրինակՙ թե մենք քանի թնդանոթ կամ ինչ զենքեր ունենք, բայց քաղաքական իմաստով, որ Արցախի հարցով կա՛մ ցավոտ լուծումների պետք է գնալ, կա՛մ պատերազմն անխուսափելի է լինելու, միանշանակ տեղակացված է եղել: Միակ բանը, որ չգիտեր, երեւի այն է եղել, որ տարածաշրջանում վերադասավորումներ են եղել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՏԱՐԵԼԻՑԻ ՇԵՄՆ ԱՆՑՆԵԼՈՎ

Հաջորդ գրառումը

«ԱԿՆ ԸՆԴ ԱԿԱՆ ԵՎ ԱՏԱՄՙ ԸՆԴ ԱՏԱՄԱՆԻ» ՓՈԽԱՐԵՆՙ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«ԱԿՆ ԸՆԴ ԱԿԱՆ ԵՎ ԱՏԱՄՙ ԸՆԴ ԱՏԱՄԱՆԻ» ՓՈԽԱՐԵՆՙ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

100 տոկոսով կարող եք վստահ լինել, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը. Փաշինյան

16/10/2025

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կդիմի ժողովրդին՝ կոչ անելով մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին և ևս հինգ տարով երկարաձգել Հայաստանը կառավարելու մեր...

ԿարդալDetails

Ո՛չ, դա անհնար է. Փաշինյանը՝ Փաշազադեի հակահայկական հայտարարությունների և Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի միջև հնարավոր կապի մասին

16/10/2025

Ես այդ թեմաների հետ չեմ առնչվում, որովհետև դա իրավական գործընթաց է. Փաշինյանը՝ «Մեր ձևով»-ի գրանցման վերաբերյալ

16/10/2025

ՀՀ տարածքում բացի «Խաղաղության խաչմերուկ» և «TRIPP» նախագծերից ուրիշ նախագիծ չկա. Փաշինյան

16/10/2025

Եթե ​​բարձրացնենք Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, դա կհակասի մեր դիրքորոշումներին. Փաշինյան

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական