Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ՖՐԵԴԵՐԻԿ ՇՈՊԵՆԻ ԱՆՎԱՆ ԴԱՇՆԱԿԱՀԱՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 18-ՐԴ ՄՐՑՈՒՅԹԸ

05/11/2021
- 05 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 3-21-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացավ լեհ հանճարեղ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի անվան դաշնակահարների հեղինակավոր միջազգային մրցույթը: Նախորդ տարի այն հետաձգվել էր կորոնավիրուսային համաճարակի պատճառով, իսկ արդեն այս տարի իր վրա սեւեռեց ողջ աշխարհի երաժշտասեր հանրության ուշադրությունը: Գրեթե մեկդարյա պատմություն ունեցող մրցույթը (առաջին անգամ անց է կացվել Վարշավայում 1927 թվականին) երիտասարդ կատարողների համար լրջագույն եւ ծանրակշիռ հարթակ է, որի մրցանակակիրներն ու դափնեկիրներն իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում ժամանակակից կատարողական արվեստի համայնապատկերում: Տարբեր տարիներին մրցույթի մրցանակակիրներ եւ դափնեկիրներ են հանդիսացել դաշնամուրային արվեստի այնպիսի ռահվիրաներ, ինչպիսիք ենՙ Լեւ Օբորինը, Յակով Զակը, Մաուրիցիո Պոլլինին, Մարթա Արգերիխը, Քրիստիան Ցիմերմանը, երիտասարդներից Յուլիաննա Ավդեեւան, Դմիտրի Շիշկինը, Դանիիլ Տրիֆոնովը եւ այլք:

Մրցույթի առանձնահատկությունն այն է, որ մասնակիցները կատարում են միայն Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները:

Այս տարի մրցույթի մասնակիցների դիմումներն աննախադեպ էին: Ավելի քան 500 դիմումներից նախընտրական փուլի համար ընտրվել էին մոտ 164 մասնակիցներ 33 երկրներից, իսկ հոկտեմբերին կայանալիք լսումների համար ընտրվել էին 87 մասնակիցներ տարբեր երկրներիցՙ Ռուսաստան, Բելոռուս, Ուկրաինա, Լեհաստան, Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Հարավային Կորեա, Ճապոնիա, Չինաստան, Կանադա, ԱՄՆ եւ այլն: Հեղինակավոր մրցույթի մասնակիցների թվում էր Ռուսաստանը եւ Հայաստանը ներկայացնող երիտասարդ դաշնակահարուհի, հայազգի Եվա Գեւորգյանը : Տակավին պատանի տարիքում տաղանդաշատ դաշնակահարուհին արդեն իր ամուր տեղն է զբաղեցրել միջազգային ասպարեզում եւ բավական ակնառու հաջողություններ գրանցել:

Բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիրՙ երիտասարդ դաշնակահարուհին հանդիսանում է «Young Yamaha» արտիստ տիտղոսակիր: Հանրահայտ դաշնակահար Եվգենի Կիսինի կողմից ընտրվել է որպես Ռուրի դաշնամուրային փառատոնի կրթաթոշակառու: Եվան Երեւանում ելույթ է ունեցել նաեւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետՙ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: 2019 թվականին ստացել է ՀՀ քաղաքացիություն:

Պատվով հաղթահարելով մրցույթի բոլոր փուլերըՙ մեր հայրենակցուհին իր արժանի տեղը զբաղեցրեց եզրափակիչ փուլ անցած 12 մասնակիցների թվում, սակայն, մրցութային հանձնաժողովի կողմից որեւէ մրցանակի չարժանացավ: 17-ամյա Եվան պարգեւատրվեց որպես մրցույթի ամենաերիտասարդ մասնակից: Առաջին մրցանակը շնորհվեց Կանադան ներկայացնող Բրյուս (Շաոյու) Լյուին, երկրորդը կիսեցին Ալեքսանդր Գաջիեւը (Իտալիա-Սլովենիա) ու Կյոհեի Սորիտան (Ճապոնիա), նրանց հաջորդեցին խարիզմատիկ Մարտին Գարսիա Գարսիան (3-րդ, Իսպանիա), չորրորդՙ Այմի Կոբայաշին (Ճապոնիա) եւ Յակուբ Կուզլիկը (Լեհաստան), Լեոնորա Արմելինին (5-րդ, Իտալիա) եւ երիտասարդ Ջեյ Ջեյ Լի Բուն (Կանադա):

Բոլոր փուլերին առցանց ձեւաչափով կարելի էր հետեւել մրցույթի յութուբյան ալիքում: Երաժշտական քննադատներն ու մասնագետները միաձայն ընդգծում էին այս տարվա մասնակիցների պատրաստվածության բարձր մակարդակը:

Հետեւելով մրցույթինՙ վստահորեն կարելի է պնդել, որ հայազգի երիտասարդ դաշնակահարուհուՙ Եվա Գեւորգյանի շոպենյան ինքնատիպ մեկնաբանումներն անտարբեր չթողեցին եւ ոչ մի ունկնդրի: Կարծիքները երբեմն բաժանվում էին շատ հակասական, ծայրահեղ բեւեռների: Այնուամենայնիվ, նա գերում էր հանդիսատեսին իր տեխնիկական պատրաստվածության կատարելությամբ, երաժշտական մտքի ավարտուն եւ հասուն մեկնաբանմամբ, երիտասարդական անկեղծ արտիստիզմով եւ, ինչո՞ւ ոչ, արտաքին հմայքով:

Հանուն արդարության պետք է ընդգծենք, որ Եվայի մասնագիտական հաջողությունների մեջ Հայաստանը որպես կրթական եւ գեղագիտական միջավայր որեւէ դեր չի ունեցել, նա ծնվել եւ մեծացել է Ռուսաստանում եւ իր երաժշտական կրթությունն ու հաջողությունները ձեւավորել է հենց ռուսական միջավայրում: Եվ, այնուամենայնիվ, այսպիսի հեղինակավոր բեմում նրա կողմից նաեւ Հայաստանը ներկայացնելու փաստը հայաստանյան շրջանակներում ուշադրության արժանացավ միայն Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ երաժշտասեր հանրության կողմից: Ինչո՞վ է պայմանավորված պաշտոնական շրջանակների անհաղորդ վերաբերմունքը մեր երկիրը ներկայացնող արվեստագետի հանդեպ… դժվար է պատասխան գտնել…

Եվ, իհարկե, տրամաբանական եւ կարեւոր մի հարց է ծագում. ինչո՞ւ արդեն երկու կամ ավելի տասնամյակ Հայաստանն այսպիսի հեղինակավոր մրցույթներում «սեփական արտադրանք» չի կարողանում ներկայացնել: Որտե՞ղ են թաքնված սրա պատճառները… արտագա՞ղթ, կադրերի արտահո՞սք, ոչ իրազեկ մասնագետնե՞ր, ֆինանսավորման բացակայությու՞ն… կարելի է երկար շարունակել:

Մինչ մենք փորձենք մտորել այս հարցերի շուրջ, մաղթենք երիտասարդ եւ տաղանդաշատ մեր հայրենակցուհի Եվա Գեւորգյանին նորանոր ստեղծագործական նվաճումներ եւ երկար տարիների անխափան ընթացք միջազգային հեղինակավոր բեմերում:

ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ, Արվեստագիտության թեկնածու

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՅԼԻՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ. ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՀԱՅ ԲՅՈՐՔԻ» ՀԵՏ

Հաջորդ գրառումը

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ` ՄԱՆԿԱՎԱՐԺ, ԳՐՈՂ ԶԱՐՄԻՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ-ԳԱԼԱՅՃԵԱՆԻ ՀԵՏ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ` ՄԱՆԿԱՎԱՐԺ, ԳՐՈՂ ԶԱՐՄԻՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ-ԳԱԼԱՅՃԵԱՆԻ ՀԵՏ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական