Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՊ-Ն «ԹԱՎՇԵ» ՄՈՒՐՃՈՎ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ

05/11/2021
- 05 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի մի շարք համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին ավագանու մանդատ ձեռք բերելու համար կպայքարեն Վանաձորում, Իջեւանում, Կապանում ու հանրապետության տարբեր այլ համայնքներում: Մի քանի խոշոր քաղաքներում ՙ Գյումրիում, Գորիսում ու Մեղրիում պարտություն կրելուց հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» լծվել է ամեն գնով մյուս համայնքներում առաջատար լինելու ու հաղթանակ գրանցելու գործին: Աննկարագրելի խանդավառությամբ, ջանք ու եռանդ չխնայելով են ՔՊ-ականները քարոզարշավ իրականացնում, տնետուն, դռնեդուռ հանդիպումներ ունենում, համոզում, անգամՙ խնդրում, որ իրենց ձայն տան:

Իշխող ուժն այժմ թույլատրելի ու արգելված մեթոդները գործի է դրելՙ մյուս համայնքներում հաղթանակ ապահովելու համար: Եթե նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մի հսկայական պամֆլետ «կձոներ» կառավարության նիստը նախընտրական քարոզի վերածող Հանրապետականին, ապա այժմ պամֆլետը գովեստի խոսքի է վերածել ու իր իսկ կաբինետի կատարած աշխատանքի մասին հիացմունքով է խոսում: Գործադիրի վերջին նիստը Նիկոլ Փաշինյանը սկսեցՙ իր կառավարության կատարած ինչ-որ սուբվենցիոն ծրագրերի իրականացման արդյունքների մասին իրազեկելով: Տպավորություն էր, թե նախընտրական շրջանում ընտրողներին ներկայացնում էՙ ինչ «աննախադեպ» աշխատանքներ են իրականացրել իրենք «հպարտ ու արժանապատիվ քաղաքացիների» համար: Փաշինյանի ասածներին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հավելեցՙ զարգացնելով թեման, թե սուբվենցիոն ծրագրերի իրականացումից հետո նկատել են բնակիչների վերաբերմունքի կտրուկ ու դրական փոփոխություն: Սա, ասես, նիստ էր այն մասին, որ «հարգելի՛ քաղաքացիներ, եթե առաջիկա ընտրություններին ընտրեք ՔՊ-ին, ապա այդ ծրագրերը շարունակական կլինեն»:

Ի տարբերություն կառավարական կաբինետի, օրենսդիրի իշխանական թեւը Ազգային ժողովի ամբիոնը բացահայտորեն քարոզարշավի համար է օգտագործում: Նորաթուխ պատգամավոր ու «40 տարվա մանկավարժ» Մարինա Ղազարյանը , որ ամբիոնից 2-րդ կամ 3-րդ անգամ էր ելույթ ունենում, առանց կաշկանդվելու հայտարարեցՙ գնացե՛ք ու ընտրե՛ք իշխող ՔՊ-ին:

«Քաղաքացիական պայմանագրի» ու Նիկոլ Փաշինյանի հանդգնության, նախկին հայտարարությունների ու քննադատության ճիշտ հակառակն անելու եւ դրանից դույզն-ինչ վատ չզգալու վրա, անխոս, զարմանալ պետք չէ, ու ոչ էլ զարմանում ենք: Տարակուսում ենք, սակայն, թե ինչ կարող է լինել բոլոր համայնքներում սեփական թեկնածուներին թագավոր կարգելուց հետո. նախկինների աշխատաոճը լավագույնս յուրացրած «թավշականները», ըստ երեւույթին, որպես կարգախոս, կընտրեն Սերժ Սարգսյանի ՙ «ինչքան ուզում, էնքան խփում ենք» հայտնի խոսքն ու պողպատյա մուրճով աջուձախ «կբամփեն» բոլոր նրանց գլխին, ովքեր կհամարձակվեն ասել, թե աչքիդ վերեւն ունք կա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԳՈՎԱԶԴՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՀՀ-ՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔՆ ՈՒ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ-ՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔՆ ՈՒ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական