Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԳՈՎԱԶԴՆԵՐ

05/11/2021
- 05 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հիշեցնում ենք, որ ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1893-րդ հոդվածի 1-ին մասիՙ ցուցանակը եւ գովազդը ոչ հայերեն ձեւավորելը առաջացնում է տուգանքի նշանակում:

Խառնիխուռն գովազդը խաթարում է Երեւան քաղաքի արտաքին տեսքը, թեեւ կան չափորոշիչներ, բայց չկան դրանց հետեւողները:

Քաղաքի կենտրոնում մեկը մյուսին հերթ չտալով ու չզիջելով բացվում են տարբեր խանութներՙ ամեն մեկն իր մեծ ու փոքր, գույնզգույն, գրեթե ամենուր փակցված գովազդային վահանակներով:

Անցկացնելով մոնիթորինգ ՀՀ գովազդի մասին օրենսդրության պահպանման եւ այցելելով Երեւան քաղաքի Մաշտոց, Ամիրյան, Աբովյան,Հանրապետություն, Նալբանդյան ու Տիգրան Մեծ փողոցներՙ արձանագրել ենք հետեւյալ խախտումները

Հայաստանի Հանրապետության տարածքում միայն օտար լեզվով գովազդն արգելվում է, այս առումով խախտվել է նաեւ գովազդի օրինական, հավաստի եւ պատշաճ լինելու հանագամանքը: Խանութների, սրճարանների, կրպակների ու սննդի կետերի վրա նկատելի են օտար լեզվով գրություններ առանց հայերեն համարժեքի, օրինակՙ Next, Aldo, New Yorker, MiniSo, Shadoyan Fashion, Light Effect, Louis Garden, Basic Center եւ այլն: Օրենքում նշվում է, որ վերոնշյալ դրույթը չի տարածվում օտար լեզուներով գրանցված ապրանքային նշանների եւ մակնիշների վրա, սակայն մեկ այլ կետով էլ նշվում է, որ հայերեն գովազդը պետք է լինի օտար լեզվով շարադրանքից առաջՙ կա՛մ առջեւիցՙ վերեւից ներքեւ, կա՛մ ձախից աջ գրությամբ: Գովազդի օտարալեզու շարադրանքն իր պատկերային, գունային կամ լուսային լուծումներով պետք է չգերազանցի հայերեն շարադրանքը:

2019 թվականին Հայոց պաշտպանության Լեզվի կոմիտեն կոչ է հղել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների ղեկավարներինՙ հրապարակային գրվածքները հայերեն ձեւավորելու վերաբերյալ, որտեղ ներկայացվում է կոմիտեի անհանգստությունը ցուցանակների ու գովազդային վահանակների օտարալեզու ձեւավորման մասին: Կոչում գրված է հետեւյալը «Շատերն ունեն այն թյուր կարծիքը, թե այս ոլորտում հարցեր լուծելու իրավասությունն ու պարտականությունը վերապահված է բացառապես Լեզվի կոմիտեին, այնինչ ըստ նշված օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասիՙ պետական լեզվաքաղաքականություն իրականացնում են նաեւ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման բոլոր մարմինները:

Նկատի ունենալով այս ամենը եւ հանրապետությունում մեծաքանակ օտարատառ եւ օտարալեզու հրապարակային գրվածքների առկայությունըՙ դիմում ենք.

ա. պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններինՙ հիշեցնելով պետական լեզվաքաղաքականություն իրականացնելու իրենց պարտականության ու անմիջական գործառույթի մասին: Հորդորում ենք անհրաժեշտության դեպքում համագործակցել Լեզվի կոմիտեի հետ, ձեռնարկել միջոցներՙ ոչ հայերեն հրապարակային գրվածքները հայերենացնելու համար.

բ. ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների ղեկավարներինՙ կոչ ենք անում իրենց բոլոր հրապարակային գրվածքները համապատասխանեցնել լեզվական օրենսդրության պահանջներին»:

Արտաքին գովազդի չափորոշիչները սահմանված են Երեւան քաղաքի ավագանու 2009թ. նոյեմբերի 18-ի N 37-Ն որոշմամբ, որտեղ հստակ սահմանված են գովազդային վահանակների հեռավորությունները միմյանցից ըստ արտաքին չափերի եւ այն սահմանափակումները, թե որտեղ եւ ինչ չափերի գովազդային վահանակներ է արգելվում տեղադրել: Որտեղ հստակ նշվում է, որ գովազդի միջոցները պետք է չխոչընդոտեն ճանապարհային երթեւեկության ապահովմանն ու անվտանգությանը, փողոցների ու մայթերի անցմանը, չխանգարեն փողոցների ու մայթերի մեքենայացված մաքրմանը, չսահմանափակեն տեսանելիությունը ավտոճանապարհների վրա, չառաջացնեն երթեւեկության մասնակիցների կուրացում (լույսով, այդ թվումՙ նաեւ անդրադարձող), չհանդիսանան հետիոտնի շարժմանը արգելք, չլինեն ճանապարհների վտանգավոր հատվածներում եւ չտեղադրվեն լուսամփոփների ու ճանապարհային կանգնակների վրա:

Այնինչ որոշ դեպքերում գովազդային վահանակներն ուղղակի խանգարում են երթեւեկությանը: Օրինակ, Տերյան փողոցի սկզբնամասում գտնվող խանութներից մեկի գովազդային ցուցանակը փակել էր ճանապարհային նշանը, որը տեղեկացնում է, թե փողոցն այդ հատվածում միակողմանի է: Երթեւեկության կանոնները խախտած վարորդին պետավտոտեսուչը կանգնեցրել էր, սակայն չէր տուգանել, համարելով որ խախտումը ոչ թե վարորդի մեղավորության, այլ վահանակը սխալ տեղադրված լինելու հետեւանք է: Շփոթեցնող գովազդային վահանակների թվին են պատկանում նաեւ դեղատների կանաչ խաչի նշանները, երեկոյան ժամերին երթեւեկելիս հեռվից այն նմանվում է լուսկիրի կանաչ լույսին եւ երբեմն վարորդները շփոթելով խախտումներ են կատարում, քանի որ այն ավելի վառ է լուսավորվածՙ քան լուսկիրիր կանաչ լույսը:

«Գովազդի մասին» օրենքը կանոնակարգում է դաշտը, արտաքին գովազդի մասով առավել մեծ իրավասություններ տալով տեղական ինքնակառավարման մարմիններին, դրանց չափորոշիչների սահմանման վերաբերյալ ավագանու որոշում կա, սակայն իրավիճակը, մեղմ ասած, անհանգստացնող է: Օրենքում հստակ ասվում է, որ Երեւան քաղաքի քաղաքային նշանակություն ունեցող փողոցներում, այգիներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն տալիս է Երեւանի քաղաքապետը:

ՀՊՄՀ կուլտուրայի ֆակ-ի հեռուստալրագրության բաժնի 4-րդ կուրսի ուսանողներՙ ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԷԼԱԴԱ ԼԱԶԱՐՅԱՆ
ԷԼԵՆ ՍՈԼԿԱՐՅԱՆ
ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ԼԱՈՒՐԱ ՕՍԻՊՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԼԱՎ ԲԱՆ ԱՆԵԼ, ՍՏԱՑՎՈՒՄ Է` ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ

Հաջորդ գրառումը

ՔՊ-Ն «ԹԱՎՇԵ» ՄՈՒՐՃՈՎ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՔՊ-Ն «ԹԱՎՇԵ» ՄՈՒՐՃՈՎ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական