Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՐՏԵՂ Է ԱՅԺՄ ՄԵՐ ԱՐՄԵՆԻԶՄԸ

05/11/2021
- 05 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արդեն տեւական ժամանակ է հոդվածներ եմ գրում եւ հիմնականում քաղաքական բնույթի վերլուծություններ կատարում: Գուցե դրանք կատարյալ չեն, գուցե թերությունները շատ են, բայց քննադատություններից չեմ վախենում, քանի որ համոզված եմ, թե յուրաքանչյուրս իր մասնագիտության ընձեռած հնարավորությունների չափով պետք է նպաստի մեր բազմաչարչար ու դարեր շարունակ բզկտվող, կծկված ու արդեն քարտեզի վրա իր գույնով ներկելու անհնարին լինելու չափ փոքրացած երկիրն այս խորը փոսից դուրս բերելուն: Իսկապես հանճարեղ է ասված. եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ինքը կզբաղվի քեզանով…

Միանշանակ է, որ իմ կենսակերպը նման չէ իմ նախնիների կենսակերպին: Մտորումներս նույնպես շեղվել են նրանց մտքի ընթացքից, սակայն ես գրիչս այնպես եմ սեղմում թղթին, ինչպես նրանք գութանն էին սեղմում հողին… Ծնունդն էլ է նույնը մնացելՙ հուզիչ ու գերող, աչքալուսանք-կենաց-բարեմաղթանքներով…: Սակայն մահը նույնպես նույն մռայլությունն ունի եւ ստիպում է խոնարհվել, ճչալ ցավից ու անզորությունից: Չմոռանանք նաեւ, որ փառք Աստծո կյանքը բոլոր դեպքերում այլ գույներով ու դեմքերով շարունակվում է, որ կենդանությունը համամարդկային է. բազմանշանակ է ու համաչափ, հպարտ է ծայրահեղորեն ու պահանջկոտ է չափազանց: Ներդաշնակ է, ինչպես երկրի ու երկնքի հավերժական մտերմությունը եւ համապարփակ է, ինչպես կյանքը: Այն մեր հոգու մեջ լույս է սերմանում, երջանկության ծվեններ պարգեւում, տխրության սեւ ամպեր է տալիս ու հետո հուղարկավորումՙ իր կոշտ մատները խրելով մեր փափուկ հոգու եւ փխրուն հողի մեջ: Մեր երակներից դուրս է քաշում մեր նախնիների անընթեռնելի, մշտաթարմ արյունն ու փոխարենը խունացած գույներ ներարկում, ամենակարեւորն իմ կարծիքով հավատն է լույսի ու լուսավորի, ազնիվի ու մաքուրի նկատմամբ: Հատկապես այն հավատը, որը հատուկ է բոլոր նորածինների հետ կապած հույսին, երբ ոչ ոք չի կասկածում, թե նորածինը լավ ու հաջողակ է լինելու…Միայն թե հարկավոր է, որ այդ հավատը ժամանակի հետ չխունանա, փայլն ու գունագեղությունը չկորցնի…

Սպարապետ Վազգենն ասում էր, որ ոչ մի ծրագիր, որքան էլ այն փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, նպատակին հասնելու համախմբվածություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, եւ այդ մարդն ինքն է: Եթե համոզված չէ, որ մենք, միայն մենք ենք կառուցելու մեր տունը: Եվ վերջապես, ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից: Օգնենք, որպեսզի յուրաքանչյուրս վառի իր մոմը, եւ համոզված եմ` մոտ ապագայում Հայաստանը կհայտնվի լույսի մեջ:

Պատմաբանիս մասնագիտությունը հուշում, պարտադրում է, որ լավ ապագա կերտում են այն ժողովուրդներն ու անհատները, ովքեր լավ գիտեն իրենց պատմությունը, անցած ուղին եւ, որ ավելի կարեւոր էՙ դասեր են քաղում դրանից: Երկու քաղաքական, սոցիալ-տնտեսական, կրթամշակութային, հոգեւոր եւ այլ առօրյականության համակարգերը կամրջող սերնդի ներկայացուցիչ եմ եւ գիտեմ, որ շատերի դուրը չի գալու իմ ասածը, բայց դա իրենց խնդիրն է: Երբ քննադատում եք Խորհրդային Միությունն ու Խորհրդային Հայաստանը, միշտ հիշեք, իսկ եթե չգիտեքՙ ասեմ. հայ ժողովուրդը մեսրոպյան գիրն ու գրականությունն ունեցել է 4-րդ դարից սկսած, բայց ժողովրդի 90-95%-ը եղել է անգրագետ եւ անտառաճանաչ մինչեւ 20-րդ դարը: Եթե Հայաստանում չհաստատվեին խորհրդային կարգերը, եթե չստեղծվեին առաջընթացի անհրաժեշտ պայմանները, հավանաբար այդպես անգրագետ էլ մնար մեր ժողովուրդը: Հասկանում եւ ընդունում եմ նաեւ ժամանակաշրջանի բերած փոփոխությունները, սակայն նաեւ գիտեմ, որ այդ նույն ժամանակային փոփոխությունների պայմաններում էլ շատ ժողովուրդներ այդպես էլ անգրագետ մնացին: Հստակ է եւ ակնհայտ, որ սեփական գիր ու գրականության ստեղծումից տասնվեց դար հետո խորհրդային շրջանում միայն մեր ժողովրդի 98% նորմալ, հայեցի դաստիարակություն ու կրթություն ստացավ: Կարծում եմ անվիճելի եւ կասկածից դուրս է նաեւ, որ 5-6 հազար տարվա պատմություն ունեցող հայ ժողովուրդը պատմական այդպիսի կարճ հատվածում (պատմության համար մի ակնթարթ է դա) այդպիսի քանակական ու որակական թռիչք չի արձանագրել: Այնպես որ, հանգիստ կարելի է արձանագրել. իր բոլոր թերություններով ու բացասական դրսեւորումներով հանդերձ Խորհրդային Հայաստանի ժամանակահատվածն իր բոլոր ոլորտներով եղել է Հայաստանի ոսկե դարաշրջանը: Դա անվիճելի իրողություն է:

Այս տեսակետի ընդդիմադիրները փորձում են հակադարձել եւ վկայակոչել ռուսոֆիկացիայի եւ ազգային արժեքների կորստի ու հոգեբանական նահանջի փաստարկները: Նրանք լավ չպատկերացնելով, որ դա ընդամենը թվացյալ եւ առերեւույթ յուրակերպ տուրք էր կայսերական կառավարմանը: Իրականում անվիճարկելի են այն երեւույթներն ու իրողությունները, որոնք կային հենց այդ նույն խորհրդային շրջանում, ինչպես օրինակ, Ազգային միացյալ կուսակցությունը, հակակոմունիստական շարժումն ու պայքարը, ամբողջովին ազգային դիմագիծ ունեցող գրական-գեղարվեստական ստեղծագործությունները եւ այլն: Վերջապես հենց այդ «ռուսոֆիկացած» սերունդը երկնեց ու առաջնորդեց Արցախյան շարժումն ու անկախության համար խիստ վտանգավոր շարժումը եւ հաղթեց: Այո, հաղթեց ոչ այլ ոք, քան այդ սերունդն ու Արմենիզմը:

Իսկ այժմ ո՞ւր է այդ Արմենիզմը…: Փաստ է, որ վերջին ավելի քան 25 տարիներին, երբ մենք անփութորեն զբաղված էինք գրպանալցման գործընթացով եւ արցախյան ՀԷԿ-եր, շքեղ սննդի ու էլի չգիտեմ ինչ նպատակների ծառայող հյուրանոցներ եւ երեւանյան մեկը մյուսին գերազանցող դղյակներ կառուցելով, մեր պատմական յոթ շրջանները քաղաքական սակարկության սեղանների վրա հրամցնելով, մեր հազարավոր նահատակների արյամբ վաստակված հաղթանակը գարշահոտ կենացների վերածելով եւ վերջապեսՙ իշխանություն հափշտակելու համար ներքին ֆիզիկական մաքրագործումներ կատարելով, այդ նույն ժամանակ պարտված Ալիեւը Բաքվում չխնայելով ոչ մի տեսակի ու չափի միջոցներ, զբաղված էր 44-օրյայի ճարտարապետությամբ (հիմա էլ ռեկորդային կարճ ժամանակում Ֆիզուլիում օդակայան ու այլ վայրերում շատ կարեւոր օբյեկտներ է կառուցում) եւ մանրակրկիտ հաշվարկներով նախագծմամբ…: Ինձ այս օրերին մի հարց է տանջում (մի ողջ սերնդի անհետացումը կտանջի մինչեւ վերջին շունչս), անկախ ամեն ինչից իսկապես ե՞րբ ենք վերջապես խելքի գալու եւ ե՞րբ ենք առերսվելու մեր ազգային ամոթին, պարտվելու ամոթին, ե՞րբ ենք դադարելու սրա-նրա փողերով ու թելադրանքներով քաղաքականություն խաղալուց, ե՞րբ ենք սթափվելու վերջապես եւ վերստեղծելու մեր միակ, մեր մաքրամաքուր ու անաղարտ, մեր գոյությունը դարեր շարունակ պահպանող Արմենիզմը…

Մի բան օրեցօր ավելի հստակ է դառնում: Եթե չսթափվենք ու ազգաշահ քայլեր չանենք, ՀՀ-ում ամենամոտ ապագայում ինքնիշխանությունը կվերածվի պարզ ու հասարակ ծիսականության: Սա այն պատճառով, որ ակնհայտ էՙ ազերիները ինչքան որ առաջ են եկել, այլեւս դրանից հետ չեն գնալու եւ մեր «բարեկամն ու դաշնակիցը», ինչպես այդ մասին արդեն հաստատեց Ռուսաստանի ղեկավարը, բոլորովին մտադրություն չունի իր ազդեցության վաղեմի շրջանները հանձնել այլ ուժեղ տերությունների: Այստեղ արդեն չի օգնի նույնիսկ իշխող քաղաքական ուժի նկատմամբ մեղադրականներ կարդալը: Քանզի դրանից ոչինչ չի փոխվի, եւ նախկինում թույլ տված սխալների պատճառների բացահայտումը կարեւոր է լոկ մեր ներքին լսարանի համար: Փաստ է արդեն, որ արտաքին քաղաքական դաշտում ՀՀ-ն այլեւս որոշող կողմ չէ եւ այն աստիճանի է խեղճացած ու պատերազմից վախեցած, որ ադրբեջանական կողմը առանց մեր կարծիքը հարցնելու էլ թռիչքներ կիրականացնի Սյունիքի վրայով: Իրանի գործոնն էլ չենք կարող օգտագործել, քանի որ վախենում ենք ռուսների նեղանալուց: Վերջիններս էլ իրենց վերապահելով վճռորոշ խոսքի իրավունքը` ցար Պուտինի բերանով Ադրբեջանի եւ ՀՀ միջեւ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի անհրաժեշտությունը շեշտելով հասկացնում են, որ ինչպես իրենք կորոշեն, այնպես էլ կլինի սահմանագիծը (Վիլսոնի ականջը կանչի):

Ակնհայտ է նաեւ, որ Ռուսաստանին այնքան էլ հաճելի չեն Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների շարունակությունը: Պուտինը պարզ հասկացրեց, որ անհրաժեշտ են հայ-ադրբեջանական սահմանագծի ճշգրտումը, Ադրբեջանի համար Հայաստանով Նախիջեւանի հետ կապի եւ ՀՀ տնտեսական կապուղիների ապաշրջափակման անհրաժեշտությունը: Այսինքն` ԼՂՀ-ն լինելու է ռուսական պրոտեկտորատ, իսկ հայ-ադրբեջանական սահմանագիծն այն կողմ է թողելու այդ տարածքը, որը փաստացի լինելու է ռուսական եւ ոչ թե ադրբեջանական հատված: Կարծում եմ, որ ասվածից մեր ազգասերները չպիտի շատ վրդովվեն, քանի որ կոնկրետ այս պահին այդ իրավիճակին չհարմարվելու եւ ռուսներին հակադրվելու դեպքում միայն կկորցնենք եւ ոչ թե կշահելիք:

Ուրիշներին մեղադրելու փոխարեն պիտի հասկանանք վերջապես, որ մեղավորները հենց մենք ենք, որ այսպես արժեզրկեցինք բարձրագույն արժեք պետականությունը, չգնահատեցինք դրա մեծ խորհուրդը եւ անհագ գրպանալցումով եւ անօգուտ գզվռտոցով զբաղվելով լրիվ կորցրեցինք մեր ինքնուրույնությունը եւ հայտնվեցինք ամեն մի պարտադրանք անտրտունջ կատարողի դերում: Փաստն այն է, որ ազերիներն այսօր որդեգրելով սողալով յուրացնելու քաղաքականությունըՙ անընդհատ առաջ են շարժվում, ավելի ու ավելի են խորանում մեր սահմաններից ներս, նստում են մեր ռազմավարական կարեւոր դիրքերի վրա, իսկ այդ ամենին ռուսները մատների արանքով են նայում: Մեզ էլ մնում է պարծենալ, որ կապուղիների ապաշրջափակումը տնտեսապես կզարգացնի մեր երկիրը:

Արդեն կրճատել ու շարունակում ենք պակասեցնել բանակի թվաքանակը եւ հպարտանալ, որ բյուջեում ավելացած միջոցներ կան, մոռանալով, որ դրա ահռելի մասը անտրամաբանորեն տրամադրվել է ոստիկանությանը: Խոսվում է նաեւ բանակը պրոֆեսիոնալ դարձնելու անհրաժեշտության մասին: Բնագավառի մասնագետը չեմ եւ չեմ վիճարկի, սակայն հարկավոր է նաեւ լրջորեն խորհել, թե ինչ կարող է լինել, երբ հանկարծ ռուսները գնան, որը որեւէ պահին հնարավոր է: Չմոռանալ, թե ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակում ինտենսիվ զինվել եւ բանակն ավելի ու ավելի ուժեղացնել: Իսկ մենք ըստ էության ոչինչ չանելով ձեռքներս ծալած լուռ եւ խեղճացած նստել, հրաշքի ու սահմանգծմանը եւ խաղաղության պայմանագրին ենք սպասում: Իսկապես հարց է առաջանում. եթե իրոք Ադրբեջանն էլ է խաղաղություն ցանկանում, ապա ինչո՞ւ է շարունակում հընթացս զինվել: Պատասխանը մեկն է` մեզ է խաբում եւ խելացի է: Իհարկե, խաղաղությունն ու պատերազմները հավերժական չեն: Հաղթողը կարող է դառնալ պարտված եւ հակառակը: Կարեւորը մեզ համար պարտվածի հոգեվիճակի հետ չհամակերպվելն է եւ դրանից դուրս գալու ելքի որոնումը: Թե չէ, կարող ենք գոյատեւել ինչպես դարեր շարունակ անցյալումՙ «Ապրենք, որովհետեւ մեռնելն ավելի վատ է» կարգախոսով, այսինքն` ինչպես մեր թշնամիներն են մշտապես ցանկացել: Մի բան, որին ինքս բոլորովին համաձայն չեմ եւ կանեմ ամեն ինչ սոսկ գոյատեւելու համար ապրելը մերժելու համար: Որովհետեւ երբ գիտես, որ տեղի է ունենալու հերթական քայլն ազգի դեմ ու չես կանխում, նշանակոմ է ինքդ կրկնակի դավաճան ես: Այս հոդվածն էլ այդպիսի քայլերը բացառելու հորդոր-կոչ է հենց:

20.10-3.11.2021

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՉԵԽԱՀԱՅ ՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԳԵՎՈՐԳ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՉԵԽԻԱՅԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻՑ ՄԵԿԻՆՙ «ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼԻՆ»

Հաջորդ գրառումը

Պետդեպարտամենտը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային հրթիռների վաճառքին

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Պետդեպարտամենտը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային հրթիռների վաճառքին

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական