Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԵԽԱՀԱՅ ՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԳԵՎՈՐԳ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՉԵԽԻԱՅԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻՑ ՄԵԿԻՆՙ «ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼԻՆ»

05/11/2021
- 05 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պրահա. ՕՐԵՐ եվրոպական ամսագիր. Հոկտեմբերի 29-ին չեխական մամուլը հրապարակել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հրամանագիրը, որի համաձայն Հոկտեմբերի 28-իՙ Չեխոսլովակիայի անկախության 103-րդ ամյակի կապակցությամբ պարգեւատրված 29 հայտնի դեմքերի շարքում է նաեւ մեր անվանի հայրենակից, «Մարլենկա» միջազգային ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանը : Չեխիայի նախագահի հրամանագրով հանրապետության բարձրագույն պարգեւներ են շնորհվել գիտության, մշակույթի, բիզնեսի, սպորտի, ռազմական ու առողջապահության ոլորտի մոտ երեք տասնյակ հայտնի գործիչների: Սակայն նախագահ Զեմանի հիվանդության պատճառով, պարգեւատրման հանդիսավոր արարողությունը հոկտեմբերի 28-ից տեղափոխվել է 2022 թվականի հունվարի 1-ը:

Գեւորգ Ավետիսյանը Չեխիայում հայտնի գործարար է, որը 18 տարի շարունակ արտադրում է հանրահայտ «Մարլենկա» մեղրով տորթերը եւ առաքում աշխարհի 50-ից ավելի երկիրՙ այդպիսով նպաստելով նաեւ չեխական որակյալ արտադրանքի տարածմանը: Մեր հայրենակիցը ամենուր ընդգծում է, որ իր արտադրանքը պատրաստվում է հին հայկական ընտանեկան բաղադրատոմսով: Չեխիայի անկախության ողջ ընթացքում նա միակ հայազգի գործիչն է, որ արժանանում է նման պարգեւի: Չեխոսլովակիայի պատմության մեջ, իհարկե եղել են հայեր, որոնք Երկրորդ աշխարհամարտից հետո պարգեւատրվել են տարբեր մեդալներով, սակայն պետական բարձր շքանշանի արժանացել է միայն Պրահայի եւ Մլադա Բոլեսլավ քաղաքների պատվավոր քաղաքացի,Սովետական Միության հերոս գեներալ Սարգիս Մարտիրոսյանը , որին շնորհվել է Սպիտակ Առյուծի Երկրորդ աստիճանի շքանշան:

Ըստ մամուլի հրապարակման, Գեւորգ Ավետիսյանը պարգեւատրվել է «Ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով»: Պարգեւատրվողների ցանկում են նաեւ կինոյի եւ թատրոնի հռչակավոր դերասանուհի Յիրինա Բոհդալովան կամ նախկին պատգամավոր, դերասան եւ Չեխոսլովակիայի առաջին տիեզերագնաց Վլադիմիր Ռեմեկը , որոնք արժանացել են Սպիտակ Առյուծի 1-ին աստիճանի շքանշանին:

Գեւորգ Ավետիսյանի պարգեւատրումը Չեխիայի բարձրագույն մեդալով նշանակալի ձեռքբերում է նաեւ չեխահայության համար, ինչը վկայում է, որ չեխահայերը վայելում են երկրի բարձրագույն ղեկավարության հարգանքը եւ գնահատվում են ըստ արժանվույն: Գեւորգ Ավետիսյանն իր ակտիվ մասնակցությամբ աչքի է ընկել նաեւ համայնքային կյանքումՙ աջակցելով բազմաթիվ հայանպաստ նախագծերի: Հայ ձեռնարկատերը քանիցս ճանաչվել է ոչ միայն Մորավոսելեզյան երկրամասի, այլեւ Չեխիայի Տարվա Լավագույն գործարար:

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ, Պրահա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դավիթ Չալոյանը հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտիկին և մտավ եզրափակիչ

Հաջորդ գրառումը

ՈՐՏԵՂ Է ԱՅԺՄ ՄԵՐ ԱՐՄԵՆԻԶՄԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՈՐՏԵՂ Է ԱՅԺՄ ՄԵՐ ԱՐՄԵՆԻԶՄԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական