Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԷՐԴՈՂԱՆԸ ՀՌՈՄ ՄԵԿՆԵՑ, ՈՐ ԸՆԴԱՄԵՆԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՎԻ ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀ ԲԱՅԴԵՆԻ ՀԵՏ»

05/11/2021
- 05 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եզրակացնում են թուրք վերլուծաբանները, մեկնաբանելով Բայդեն-Էրդողան հանդիպումը

Ամեն անգամ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որեւէ հայտարարություն է անում կամ ունենում հանդիպում այլ պետության ղեկավարի հետ, թուրք հասարակության մեջ իրարարանցում է առաջացնում կամ տեղիք է տալիս սկանդալի: Վերջերս նա իրարահաջորդող երկու հայտարարության արեց եւ այդ նույն օրը երկու անգամ թուրքական լիրայի նկատմամբ բարձրացավ դոլարի ինքնարժեքը:

Գալով սկանդալին, ապա դա ընթացիկ տարում արդեն առաջացել էր ԱՄՆ-ի, ապա ՌԴ նախագահի հետ Էրդողանի հադիպումներից հետո: Հոկտեմբերի 31-ին Հռոմում Թուրքիայի նախագահը շնորհիվ համառ ջանքերի կամ աներեսության «մեծ քսանյակի» համաժողովի շրջանակում կարողացավ կրկին հանդիպել նախագահ Ջոզեֆ Բայդենին : Երկրորդ հանդիպումը, ի տարբերություն առաջինի, առանձնազրույցի ձեւաչափով չէր ընթացել, դրան ներկա էր եղել նաեւ արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն , որովհետեւ նախագահ Բայդենը հանդիպմանը ներկայացել էր պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ուղեկցությամբ:

Թուրքական իշխանամետ լրատվամիջոցները, «Sabah» թերթի գլխավորությամբ, այս հանդիպումը ներկայացրին Էրդողանի համար շատ նպաստավոր տեսանկյունից, իսկ հանդիպումից հետո նույնիսկ գրեցին, թե Էրդողանը իբր կարգի է հրավիրել եւ ծնկի բերել Բայդենին: Սակայն այնուհետեւ պարզվեց, որ տեղի է ունեցել ճիշտ հակառակը եւ այլ կերպ լինել չէր էլ կարող: Հոկտեմբերի 31-ին, հանդիպման օրը, դեռ դրական էր թուրքական թերթերի վերաբերմունքն արդյունքներին, դրանք նշել էին, որ դա նախատեսվածից անհամեմատ երկար է տեւել, մոտ մեկ ժամ եւ հինգ րոպե, եւ, իբր, անցել է փոխմբռնման մթնոլորտում եւ ամերիկյան կողմը կարեւորել է «ռազմավարական դաշնակից Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը»:

Հռոմ մեկնելուց առաջ Էրդողանը, անդրադառլով Բայդենի հետ հանդիպման առաջադրանքներին, մատնանշել էր, որ առանձնակի նշանակությամբ Հռոմում պատրաստվում է քննարկել F-35 կործանիչների նախագծից Թուրքիայի վտարման, այդ ինքնաթիռների, որոնց համար Թուրքիան նախապես վճարել է 1.4 մլրդ. դոլար, տրամադրման, եթե ոչ գումարը վերադարձնելը, ապա դա F-16 մակնիշի 40 կործանիչով փոխհատուցելու, թուրքական ռազմաօդային ուժերի զինանոցում գտնվող այդ կարգի 80 կործանիչներն արդիականացնելու եւ PKK-ի սիրիական թեւը հանղիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին»ՙ YPG-ին ռազմական գործողություններով ճնշելու խնդիրները:

Հանդիպման ավարտին, մամուլի համատեղ ասուլիսում, որտեղ Էրդողանը պատասխանեց միայն թուրք լրագրողների հարցերինՙ անպատասխան թողնելով օտարերկրացի լրագրողներին, ասաց, որ նախագահ Բայդենի հետ հանդիպումը կառուցողական էր, անցավ փոխըմբռնման մթնոլորտում, ինքը ԱՄՆ-ի նախագահին է ներկայացրել Թուրքիային հետաքրքրող բոլոր խնդիրները եւ նախագահը F-16 ինքնաթիռների առնչությամբ խոստացել է անել այն, ինչ հնարավոր է: Իրականում, մինչ Էրդողանը խոստումից էր խոսում ասուլիսում, Թուրքիային F-16 չվաճարելու կոչով նախագահ Բայդենի վարչակարգին նամակով դիմող կոնգրեսականների թիվը 11-ից հասել էր 41-ի:

Քանի որ Էրդողանը խեղաթյուրել էր հանդիպման բովանդակությունը, շրջանցելով քննարկված որոշ հարցեր, այդ իսկ պատճառով ասուլիսից հետո Սպիտակ տունը հարկ համարեց հանդես գալ հաղորդագրությամբ: Հոկտեմբերի 31-ի երեկոյան այդ հաղորդագրությունը հատուկ թողարկումով վերլուծեց ընդդիմադիր «Halk TV» հեռուստատեսությունը: Հաղորդման մասնակից վերլուծաբանները նախ նշեցին, որ Էրդողան-Բայդեն հանդիպումը տեւել է ընդամենը 20 րոպե եւ դրա տեւողությունը կիսով չափ կրճատվում է, եթե դա անցկացվում է թարգմանիչի միջոցով:

Հաղորդման մասնակիցները զարմանք հայտնեցին, թե ինչպես է հաջողվել Էրդողանին փաստորեն 10 րոպեանոց հանդիպման ընթացքում հասցնել ԱՄՆ-ի նախագահի հետ քննարկել 7-8 հարց: Նրանց ուշադրությունից չէր վրիպել նաեւ ասուլիսում Էրդողանի հիվանդոտ տեսքը եւ ամբիոնին մոտենալը մեծ դժվարությամբ:

Հաղորդմանը մասնակցում էին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին թուրք դատավոր Ռըզա Թյուրմենը, ԱՄՆ-ում Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչն ու պաշտոնաթող գեներալ Նաիմ Բաբուրօղլուն: Թյուրմենը նշեց, որ Էրդողանը որքան էլ շրջանցի, նախագահ Բայդենը հանդիպմանը նրան հիշեցրել է Թուրքիայում մարդու իրավունքների մշտապես խախտման մասին, պահանջելով հետամուտ լինել մարդկանց իրավունքների պաշտպանությանն ու երկրում օրենքի գերակայության հաստատմանը: Ըստ Թյուրմենի, խոսքն այստեղ վերաբերում է Օսման Քավալայի ապօրինի կալանքին:

Նրան հավելեց գեներալ Բաբուրօղլուն: Նա հույս հայտնեց, որ թուրքական դատարանը նոյեմբերի 26-ի նիստում ազատ կարձակի Քավալային, ընդգծելով. «ԱՄՆ-ը չի պատրաստվում F-35 կործանիչներ տրամադրել Թուրքիային, ինչ վերաբերում է F-16-երին, ապա նախագահ Բայդենն այդ հարցի լուծումը թողել է ԱՄՆ-ի հակաթուրքական տրամադրություններով հայտնի Կոնգրեսի հայեցողությանը»:

Սպիտակ տան հաղորդագրության մեջ նշվել է նաեւ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ առկա խնդիրների լուծումը պետական կառույցներիՙ պետքարտուղարությանը եւ Պենտագոնին հանձնարարելու Բայդենի պատրաստակամությունը: Դա թուրք վերլուծաբանները մեկնաբանել են որպես նախազգուշացում, որ Էրդողանն այլեւս հանդիպման խնդրանքով չդիմի նախագահ Բայդենին:

Նրանք միաժամանակ կարծիք հայտնեցին, ասելով. «Վճարելով Ռուսաստանին 2.5 մլրդ. դոլարՙ գնել ենք հակաօդային պաշտպանության S-400 համակարգեր, բայց օգտագործել չենք կարողանում, 1.4-մլրդ. էլ մուծել ենք ԱՄՆ-ին, սակայն ինքնաթիռները չենք ստանում»: Ելնելով այս փաստից, թուրք վերլուծաբանները եզրակացնում են. «Էրդողանը Հռոմ հանդիպման մեկնեց, որ ընդամենը լուսանկարվի ԱՄՆ-ի նախագահ Բայդենի հետ եւ նա այնտեղ որեւէ հարց չի քննարկել, պարզապես Բայդենը խոսել է, իսկ ինքը լսել»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻ ԱՄԵՆԱԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ ԲԱԽՎՈՒՄ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՇԱՀԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

«ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ԴԱՇԻՆՔՆ» ՈՒ ՔՊ-Ն ԿՂԵԿԱՎԱՐԵՆ ԳՅՈՒՄՐԻՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

«ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ԴԱՇԻՆՔՆ» ՈՒ ՔՊ-Ն ԿՂԵԿԱՎԱՐԵՆ ԳՅՈՒՄՐԻՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական