Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՏԱՎՆԵՐՙ ԻՆՉՊԵՍ ԷՔՍՊՐՈՄՏ ԳՐՎԱԾ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

29/10/2021
- 29 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բացվեց Ռաֆայել Ջավախյանի անհատական ցուցահանդեսը

Էքսպրոմտը մտքի եւ զգացմունքի անսպասելի, հանկարծահաս, կտրուկ ժայթքումն է, պահի, իրադարձության կամ որեւէ երեւույթի թելադրած մարդկային արարչագործությունըՙ շնորհի անզսպելի հորդումով: Հանկարծաստեղծ, հանկարծագյուտ բարձրարվեստ արարումների հիմքում, սակայն, ընկած են ոչ միայն ստեղծագործողի աստվածատուր շնորհը, մտածումները, ապրումներըՙ թվացյալ անջանք ձեւակերպելու, շարադրելու, մարմնացնելու, եղանակավորելու, պատկերելու ունակությունը, այլ նաեւ իր արվեստին տիրապետելու հմտությունն ու վարպետությունը:

Ռաֆայել Ջավախյանի անհատական ցուցահանդեսը մի անգամ եւս առիթ տվեց մտորելու հանկարծաստեղծ արարման շուրջ, քանի որ, ինչպես գեղանկարիչն է ընդգծում, իր բոլոր գործերը ստեղծել է առանց նախապատրաստության, շատ արագՙ բացարձակապես վերանալով իրականությունից, ապրումի գերլարվածությամբ, ասեսՙ ամեն անգամ հոգեպես պոկվելով իր իսկ մարմնեղեն էությունից: Հայաստանի Նկարիչների միության ցուցասրահում ներկայացված գործերը հայրենի աշխարհից ոգեշնչումներ են, որոնք վառ-բխուն, խիտ երանգներով ոչ միայն իրականության արտացոլանքն են, այլ երբեմնՙ աբստրահարման աստիճանի ընդհանրականացված գունապատկերներ: Սակայն հարազատ բնաշխարհի, գյուղաշխարհի անկյունները ճանաչելի են, երբեմն էլ այն տպավորությունն ունես, թե ուղղակի կտավին արձանագրում է այն թանկն ու անկրկնելին, որը վտանգված է, որը սիրելու, փայփայանքով պահելու, որը պաշտպանելու կարիքն ունի:

Լոռվա զավակ է Ռաֆայել Ջավախյանը. ոնց պահապան է եղել իր երկրինՙ Արցախյան շարժման ակտիվիստներից լինելով եւ ապա լրացնելով ազատամարտիկների շարքերը, այնպես էլ որդիական նվիրվածությամբ պահպանել է Ալավերդի քաղաքի պատկերասրահի գանձերըՙ համառորեն պայքարելով, որ մշակույթի այս օջախը չփակվի, չփոշիանա: Իր համոզմամբՙ ցանկացած բնակավայրի դեմքն իր մշակույթն է, իսկ պատկերասրահը կորցնելը նշանակում էր կորցնել այդ յուրահատուկ դիմագիծը: Ու արդեն 35 տարի տնօրինելով Հայաստանի պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի աշխատանքներըՙ նա պահապանն ու մշակն է իրեն վստահված մշակույթի օջախի: Ասում էՙ շատ արվեստագետների է ներկայացրել նրանում, սակայն ինքը հաճախ է ձեռնպահ մնացել սեփական արվեստը ցուցադրելուց: Իր զավակների պնդմամբ է նախաձեռնել երեւանյան ցուցադրությունը, որ իմ գնահատմամբ, իր արվեստի համահավաք պատկերն է: Շրջելով սրահում եւ վայրկյաններ կանգնելով ամեն կտավի առջեւՙ նա բարձրաձայնում էր այն ապրումները, որոնք ունեցել է այս կամ գործը ստեղծելիս: Ասենք, Արագածի վեհափառ գագաթներն իրեն երեւացել են մշուշված, ցերեկվա ժամին մութն ու լույսն այնպես են իրար հաջորդել, որ թվացել է երեկո է: Կտավին այս ամենի կենդանի արտացոլված է: Եվ դիմել է Աստծունՙ աղերսելովՙ հնարավորությու՛ն տուր տեսնելու լեռանն իջած լույսը. եւ գագաթների վերեւ երկինքը պարզվել է…

Ալավերդու պատկերաշարերը մեկը մյուսից զանազան ենՙ օրվա եւ եղանակների տարբերություններով, դիտակետերի ընտրությամբ, սրանցով պայմանավորվածՙ Լոռվա լեռնաշխարհը գուներանգների լայն սպեկտրով ներկայացնելով: Նույնըՙ գյուղաշխարհի պատկերներում է. անգամ լքված բնակավայրը կենդանի, շնչող գույներով է արված, ու ոչ թե սուգ ու ցավ կա նրանում, այլՙ գեղեցկություն, գույնի պայծառություն: Ամեն կտավում նշմարվում է սերը, որ բազմազան արտահայտություններ ունիՙ գուներանգների ընտրության եւ զգացմունքների առատության առումով, բնաշխարհի անկրկնելիության ու վեհության ընդգծմամբ, գյուղաշխարհի պայծառ եւ անդրդվելի թվացող խաղաղությամբ…

Ռաֆայել Ջավախյանը նաեւ քանդակագործ է, եւ իր արածՙ փոքր չափի քանդակներից նույնպես ցուցադրված են երեւանյան ցուցասրահում: Իր համար նյութի ընտրությունը եւս պահի թելադրանքով է պայմանավորված: Հոր գլուխը քանդակել է հողից. այդ պահին հողից բերքահավաքով էր զբաղված, ու գաղափարը տվել է հենց հողը: Եվ սրանում ես մեծ խորհուրդ եմ տեսնում: Հողն է հուշումՙ դուՙ հողեղենդ, պահիր եւ սերունդներիդ փոխանցիր այն, ինչ անհիշելի ժամանակներից քեզ ժառանգել են նախնիներդ. այդ հողը քո նախնյաց փոշիացած ոսկերքն են, որ հումուս են դարձել վրան աճող ծառի, ծաղկունքի, պտղի: Արմատներ ձգիր այս հողում, որպեսզի մի օր քո հայ սերունդն ապագա պտղահավաքներին հող դարձած քո մարմինը քանդակեղեն պատկերով ներկայացնիՙ իբրեւ եկող ժամանակների նոր արվեստ…

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՍՏԾՈ ՍԻՐԵԼԻՆ ԵՎ ՍԱՐՅԱՆԻ ԸՆՏՐՅԱԼԸ

Հաջորդ գրառումը

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՐԵԿՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՐԵԿՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծարագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որն ընկալվում է  որպես իշխանական իրավապաշտպան, համոզմունք է հայտնել, որ գործարար, բարերար...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական