Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ «ԹԱՆԳԱՐԱՆԻ ԶԻՆՎՈՐԸ»

29/10/2021
- 29 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վախճանվեց Շահեն Խաչատրյանըՙ հայ արվեստաբանության եւ արվեստի քննադատության վերջին մոհիկանը:

«Թանգարանի զինվոր»: Այսպես է կոչել նրան Սարյանը, այսպես է Շահենը խորագրել իր գիրքը, որի էջերում պատմում է իր ամենեւին էլ ոչ թեթեւ կյանքի մասին:

Շահենի ընտանիքը հայրենադարձվել է 1946 թվականին եւ այստեղՙ Հայաստանում նա ճաշակել է այս կյանքի լեղին, նրան դաժանորեն ծեծել են Չարենց արտասանելու եւ «Կիլիկիա» երգելու համար:

Շահենի հայրական ընտանիքը ազնիվ ու պարկեշտ ընտանիք էր. քարգործ-վարպետ հայրը իր հացը վաստակում էր իր արհեստով: Այդպիսի աշխատավոր էր նաեւ Շահենը իր ողջ գիտակցական կյանքում:

Երկար տարիներ նա եղել է նորաստեղծ Սարյան թանգարանի տնօրենը:

«Խնդրում եմ Շահենին նշանակել թանգարանի տնօրեն…»,- գրել է Վարպետը մշակույթի նախարարին: Եվ չի սխալվել: Շահենը բառացիորեն իր ողջ օրը, իր քսանչորս ժամը, ցերեկ թե գիշեր, անց էր կացնում թանգարանում, աշխատելով ոչ թե պարտավորվածությամբ, այլ խղճի մտոք: Թանգարանի կայացումը երկար ու ծանր ընթացք է, եւ Շահենը լիովին նվիրվեց այդ գործին, ծառայելով մեծ Վարպետին ու նրա արվեստին:

Բավարար չափով տիրապետելով ռուսերենին, Շահենը ընդունվեց Լենինգրադի գեղարվեստի ակադեմիանՙ դառնալով իսկական պրոֆեսիոնալ: Նրան զարմանալիորեն հաջողվում էր համադրել գրասեղանային-գրասենյակային աշխատանքը թանգարանային եւ ցուցահանդեսային գործնական գործունեությունը: Նա կազմակերպում էր ցուցահանդեսներ եւ ցուցադրություններ, գրում էր անհաշիվ հոդվածներ, դասախոսություններ էր կարդում, հրատարակում էր գրքեր եւ ալբոմներ:

Շահենը արվեստում ուներ իր նախընտրությունները եւ համակրանքները: Ամենից առաջ դրանք Մարտիրոս Սարյանը, Այվազովսկին, Մինասը, Հակոբ Հակոբյանն էին եւ սփյուռքահայ նկարիչները: Թե քանիսին է նա հանել անհայտությունից, քանիսին է գտել ու հայտնաբերել, նրանց որքան գործերն է բերել Հայաստան, դժվար է հաշվել ու ասել: Հայաստանի ազգային պատկերասրահը նա հարստացրել է չորս հարյուր գործով, որոնցից շատերը հայ արվեստի գլուխգործոցներ են:

Շահենը չէր խորշում ոչ մի աշխատանքից: Ե՛վ պատկերասրահում, ե՛ւ Մարտիրոս Սարյան թանգարանում, նաՙ հիմնարկի տնօրենը, բարձրանում էր բարձր աստիճանին եւ նկարներ էր կախում, շրջանակներ էր նորոգում եւ, եթե դա պետք էր, առնում էր ներկարարի թիակն ու վրձինը: Այդպիսի մարդ էր: Բարեհոգի էր, բարեկիրթ եւ օրինավոր: Կարող էր եւ սխալվել,- արվեստաբաններից ո՞վ չի սխալվել, բայց նրան մեղադրում էին, ինչքան կարող էին: Ընդ որում, մեղադրում էին մարդիկ, որոնք արվեստում իրենցից ոչինչ չէին ներկայացնում: Շահենը վաղուց մոռացել էր նրանց, ներել էր:

2004 թվականից հետո, երբ Շահենը հարկարդաբար,- այդպես էր պահանջել իշխանությունը,- թողեց պատկերասրահում իր աշխատանքը «….. իր …… Կաթողիկոսի հրավերով զբաղվեց Մայր աթոռում «Խրիմյան» թանգարանի կազմակերպումով: Նրան հաջողվեց ժամանակակից հայ նկարիչների, այդ թվումՙ սփյուռքահայ նկարիչների մեծ թվով գործեր հավաքել: Դրանք հիմնականում նվերներ էին:

Շահենը, ինչպես ոչ ոք, կարողանում էր համոզել նկարիչներին կամ նրանց ժառանգներին նկարներ նվիրել հարազատ երկրին: Նրա ամեն այցը արտասահման,- նախանձներն ու չարախոսները շատ էին,- ավարտվում էր մեր թանգարաններին տրված նոր նվերներով: Իհարկե, նախ եւ առաջ Ազգային պատկերասրահին: Եվ, իհարկե, անշահախնդրորեն:

Եվ այդպես էլ ընկերություն եւ բարեկամություն էր անում: Նվիրվում էր անմնացորդ ձեւով, փոխարենը ոչինչ չպահանջելով ու չակնկալելով:

Շահենի հեռացումով մի անլցելի անդունդ գոյացավ: Արվեստի այդպիսի ջատագով մեր մշակույթի մեջ մեզ պատկերվող ապագայում չի էլ լինելու: Կմնան իր գրքերը, կմնան այն թանգարանները, որտեղ նա աշխատել է, կմնա իր բարեշնորհ հուշը:

Գնաս բարով, Շահեն, հալեպցի բարի հա՛յ մարդ:

Հ.Գ.- Մի անգամ Շահենն ասաց, որ ինքը ապրելու է 87 տարի: Այդպես էլ եղավ:

ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, Արվեստաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵՐ ԹԱՆԿԱԳԻՆ ՇԱՀԷՆԸ ԱԼ ՉԿԱՅ

Հաջորդ գրառումը

ԱՍՏԾՈ ՍԻՐԵԼԻՆ ԵՎ ՍԱՐՅԱՆԻ ԸՆՏՐՅԱԼԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՍՏԾՈ ՍԻՐԵԼԻՆ ԵՎ ՍԱՐՅԱՆԻ ԸՆՏՐՅԱԼԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծարագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որն ընկալվում է  որպես իշխանական իրավապաշտպան, համոզմունք է հայտնել, որ գործարար, բարերար...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական