Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՇԽԱՐՀԸ ՄԵԶ ՄԵՐ ՎԱՐՔՈՒԲԱՐՔՈՎ Է ԸՆԿԱԼՈՒՄ, ԻՍԿ ՄԵՆՔ «ՀՈՒՄ-ՀՈՒՄ-ՀՈՒՄԱՆԻԶՄԻՑ» ԵՆՔ ԽՈՍՈՒՄ

29/10/2021
- 29 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2022-ի պետական բյուջեի ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական ուշագրավ հայտարարություն արեց: Ըստ նրաՙ ՀՀ-ն, ինչպես յուրաքանչյուր խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու եւ վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար: «Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի»,- հայտարարում է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանը, իսկապես, երբեք էլ ագրեսոր չի եղել, բայց սեփական տարածքներին տեր կանգնելը նվաճողի տրամաբանություն կամ ագրեսիա համարելը հաստատ ազգային ու պետական շահերից չի բխում: Անգամ շարքային ադրբեջանցին կխոստովանի, որ Հադրութը Արցախի պատմական շրջաններից է, հիմա դրա վերադարձին միտված քայլերը ինչպե՞ս կարելի է նվաճել համարել:

Նորություն ասած չենք լինի, որ աշխարհին «հում-հում հումանիզմի» քարոզը երբեք էլ չի հուզել: Մեզ շրջապատող աշխարհը մեզ ընկալում է մեր վարքուբարքով: Չենք պայքարում, հարմարվում ենք կորուստների հետ, նշանակում էՙ կորցրածը մեզ պետք էլ չի եղել, դրա արժենք չենք իմացել: Հաղթում է ուժեղն ու կարողը, իր ձայնը լսելի դարձնողը: Մաթեւոսյանի ասածՙ «ով խելք ու խորամանկություն ունիՙ իր խելքով ու խորամանկությամբ, ով վերեւներում ընկեր, բարեկամ, ծանոթ ունիՙ իր էդ հավատարիմներով, ով ճարտար լեզու ունիՙ հենց լեզվակռվով, ով էլ գլուխ ու լեզու չունի, բայց կուռը փետ է պահում, տո՛, էդ դագանակով, թուր ու թվանքով միշտ պետք է պատրաստ լինել, մեծ տրաքոց է լինելու…»:

Իսկ ի՞նչ ենք անում մենք մեծ տրաքոցին ընդառաջ, կարելի է ասելՙ ոչ մի բան: Ձեռքներս ծալած ու խաղաղասիրության քարոզը շրթներիսՙ սպասում ենք, թե ում մոտ ենք հերթական անգամ մեր դարդը լացելու: Տարածքները, որոնք դարերի ու տարիների ընթացում անցել ու շարունակում են անցնել հակառակորդ երկրներին, մեզ համար սոսկ հողակտորներ են, դրանք կեսատարածքներ են, որտեղ ապրել ու արարել են մեր հայրենակիցները: 44-օրյա պատերազմից հետո խոսել նվաճող չլինելուց, կանգնել ու ասել ենք, թե մենք ոչինչ էլ չենք ուզում, «բոլորը ձեզ, բոլորը ձեզ», մեղմ ասած անհեռատես գործչի ոչ հանայապաստ հայտարարություններ են: Քանի՞ երեխա է զրկվել իր ծննդավայր Հադրութում դպրոց հաճախելուց, քանի՞ հադրութցի է իր այգու արքայախնձորի ու նռան մասին երազում, իսկ քանի՞ պետական այր է պատրաստ ոչ միայն նվաճել, այլեւ գնալ, պայքարել ու կյանք տալ հանուն կենսական նշանակության տարածքների: Այս ամենի պատասխանը 44 պատերազմը ցույց տվեց, երբ պատգամավորներն ու պաշտոնյաները Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցի ապաստարանը որպես առաջնագիծ էին ընկալում, վայելում թթի օղին ու կյանքի-մահվան մասին վերտառությամբ սելֆիներ հրապարկում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

… ԵՎ «ԿԻՍՎԵԼՈՒ» ՃԱՐԱԿՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՀՐԱՎԵՐ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՐԱՎԵՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական