Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆ Է. «ՄՈՐԱՎՅԱՆ ԱՇՈՒՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՓԱԿՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԻ ՓԱՌԱՀԵՂ ԵԼՈՒՅԹՈՎ

22/10/2021
- 22 Հոկտեմբեր, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հաջորդ տարի կհնչի Տիգրան Մանսուրյանի նոր պրեմիերանՙ գրված հատուկ Բռնո ֆիլհարմոնիկի համար

Հայաստանը երաժշտական գերտերություն է, եւ դրա համար ենք մենք ցանկացել «Մորավյան աշուն» երաժշտական 51-րդ փառատոնում անցկացնել Հայկական օրեր: Այս մասին հայտնեց փառատոնի գլխավոր կազմակերպիչ, Բռնոյի ֆիլհարմոնիայի տնօրեն Մարիե Կուչերովան : Եվ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի ներկա իշխանությունները փակել են մշակույթի նախարարությունը, օտարները հայկական մշակույթն ու երաժշտական ժառանգությունը համարում են Հայաստանի գլխավոր այցեքարտը:

Դրա եւս մեկ վկայությունն էր հոկտեմբերի 17-ին Բռնո քաղաքում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի անմոռանալի ելույթըՙ մաեստրո Էդուարդ Թոփչյանի փայլուն ղեկավարությամբ: Դեռեւս մեկ շաբաթ առաջ փառատոնի շրջանակներում ելույթ էր ունեցել նաեւ «Նաղաշ» անսամբլը եւ ցուցադրվել էր հայ երաժշտությանը նվիրված ֆիլմ, հնչել էր ամերիկահայ հայտնի կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի երաժշտությունը:

Փառատոնի փակման ծրագիրը առաջարկվել էր կազմակերպիչների կողմիցՙ Մանսուրյան, Տերտերյան, Խաչատրյան: Համերգային ծրագրի առաջին մասում հնչեց Տիգրան Մանսուրյանի ալտի առաջին կոնցերտից «…and then I was in time again» հատվածը, որը նվագախմբի լարային բաժնի երաժիշտների հետ վարպետորեն կատարեց հայտնի ալտահար Լուկա Ռանիերին : Ավետ Տերտերյանի Երրորդ սիմֆոնիան Հայաստանի ֆիլհարմոնիկը կատարեց ազդեցիկ եւ ստիպեց այդ դժվարամարս ստեղծագործությունը ունկնդրել մինչեւ վերջՙ քար լռության պայմաններում: Երկրորդ մասում հայ երաժիշտները Մաեստրո Թոփչյանի հմուտ ղեկավարությամբ կարողացան ցույց տալ խաչատրյանական Երկրորդ սիմֆոնիայի ողջ հզորությունն ու հայկական դասական երաժշտության հմայքը: Դահլիճը հոտընկայս ծափահարեց հայկական նվագախմբին, որին ի պատասխան Էդուարդ Թոփչյանը իբրեւ անակնկալ բեմ հրավիրեց Երեւանի օպերային թատրոնի երիտասարդ կատարողներ սոպրանո Ջուլիանա Գրիգորյանին եւ տենոր Տիգրան Հակոբյանին , որոնք կատարեցին Դվորժակի Ջրահարսի եւ Մասկանիի Տուրիդայի դերերգերից արիաներ:

Մարիե Կուչերովան մեզ հետ զրույցում հայտնեց, որ շատ ուրախ էր փառատոնի հայկական ուղղության համար, եւ քանի որ «Մորավյան աշունը» հայտնի է իբրեւ բարդ փառատոն, նաեւ հայ կոմպոզիտորների գործերը ընտրվել էին այդ չափանիշով եւ իրենց հաջողվեց ներկայացնել հայկական երաժշտությունն իր բոլոր գույներով: Նրա կարծիքով, թե՛ «Նաղաշի» ներկայացրած ֆոլկ երաժշտությունը, թե գերմանական ֆիլմըՙ ժամանակակից հայ երաժշտության մասին, ակուստիկ ձայնագրությունը եւ Ալան Հովհաննեսի գործի կատարումը շատ հետաքրքրական էին: Իսկ գագաթնակետը Հայաստանի ֆիլհարմոնիկի ելույթն էր: «Մենք ոչ թե հանրամատեչելի, այլ բարդ փառատոն ենք, եւ մեր հանդիսատեսը սովոր է ունկնդրել բարդ գործեր եւ գալիս է հատուկ նման գործեր լսելու համար: Այս ստեղծագործությունները ոչ ոք չէր լսել եւ բոլորը պրեմիերա էին Բռնոյի երաժշտասեր հանդիսատեսի համար: Բայց մեր հանդիսատեսը բաց է եւ դրա վկայությունն էին նաեւ բուռն ծափահարությունները: Երբ մենք հայտարարեցինք, որ Հայաստանը ներկայացվելու է այս փառատոնին, բոլորը մեծ հետաքրքրությամբ սպասում էին»,- ասաց նա:

Փառատոնի դրամատուրգ Վիտեժսլավ Միկեշի կարծիքով, հայկական օրերը կարելի է հաջողված համարել, եւ ինքը շատ ուրախ է, քանի որ ներկայացրել են հայկական երաժշտության բազմաժանրությունը, ոչ միայն դասականն ու ֆոլկլորը, այլեւ ֆիլմերի միջոցով նաեւ այլ ուղղությունները: Հաջորդ տարի ամռանը կներկայացնեն Տիգրան Մանսուրյանի նոր ստեղածագործությունը, որն անվանի կոմպոզիտորը գրում է հատուկ Բռնոյի ֆիլհարմոնիայի համար: «Ես հայկական մշակույթի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեմ, եւ այսօր էլ հանդիսատեսը ապացուցեց, որ սա ոչ թե քաղաքական ինչ-որ ակցիա է, այլ հայկական երաժշտության խորությունը զգալու պահանջ»,- ասաց նա:

Հայաստանի ֆիլհարմոնիկը 15 տարի առաջ արդեն ելույթ էր ունեցել այս փառատոնում:

Դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ասելով.«Այստեղ նվագելը մեծ պատասխանատվություն է, քանի որ ունկնդիրը շատ բանիմաց է: Ծրագիրը ընտրվել էր փառատոնի կողմիցՙ ծանր հայկական ծրագիր էր: Խաչատրյանի Երկորդ սիմֆոնիան ոչ միայն փառահեղ ստեղծագործություն է, այլեւ դոկումենտ է մեր ժողովրդի համար, համաշխարհային լեզվով մարդկանց հետ խոսելու համար: Իհարկե, իմ տարիների երազանքն էր, որ մեր նվագախումբը լինի համաշխարհային բարձր մակարդակի նվագախումբ, եւ կարող եմ ասել, որ վերջին հինգ տարիներին այն բավականին աճել է: Այդ ուղղությամբ աշխատում ենք, չեմ ուզում ես ինքս մեզ գնահատական տալ, բայց այդ ճանապարհին հաջողություններ ունենք»:

Փառատոնային վերջին օրվա համերգին իբրեւ ունկնդիր ներկա էր համաշխարհային օպերային աստղ, Հայաստանի ժողովրդական արտիստ, Երեւանի կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանը , որը սիրով կիսեց իր տպավորությունները. «Այս համերգը շատ մեծ լույս էր այս մղձավանջի մեջ: Եվ հատկապես ծրագիրըՙ Մանսուրյան, Տերտերյան, Խաչատրյանՙ հույս է տալիս, որ դեռ մենք կանք, լինելու ենք: Իհարկե, շատ հարցեր են նաեւ առաջանում: Մենք այսօ՛ր չունեցանք այս արվեստը, այս երաժշտությունը, այս մշակույթը: Հիմա մեզ այնքան են խեղճացրել ամեն ձեւով, որ ստիպված կառչում ենք այս փրփուրներից: Իհարկե, շատ-շատ տպավորված եմ ունկնդրի արձագանքից: Այդպիսի լուռ դահլիճՙ միակ բանը, որ այժմ Հայաստանում կարոտում եմ, Եվրոպայի լուռ դահլիճներն են»:

Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը , որի հովանու ներքո անցկացվեցին Հայկական օրերը, շատ բարձր է գնահատում «Մորավյան աշուն» փառատոնի անցկացումը: Դեսպանը մի անգամ եւս հիշեցրեց, որ փառատոնի կազմակերպիչները հայկական օրերի անցկացումը համարում են նաեւ համերաշխության դրսեւորում առ Հայաստան: Թե՛ նախորդ օրերի կատարումները, եւ թե՛ այսօրվա ֆիլհարմոնիկի փառահեղ ելույթը նման էր մի հրաշքի, որին մենք ականատես եղանք»,-եզրափակեց դեսպանը:

Ի դեպ, հայ անվանի երաժիշտների ելույթներն այդպիսով չավարտվեցին: Հաջորդ օրը Պրահայի Ռուդոլֆինում համերգասրահում Բրամսի ջութակի կոնցերտի կատարմամբ անկրկնելի ելույթ ունեցավ հանրահայտ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը , իսկ հոկտեմբերի 23-ին Պրահայի կոնսերվատորիայի դահլիճում ելույթ կունենա հայտնի ջազային դաշնակահար Տիգրան Համասյանը : Դրանց նախորդել էր անվանի հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի ելույթը Պրահայում, եւ դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ելույթը «Դվորժակի Պրահա» փառատոնում:

Մեկ ամիս շարունակ հայ անվանի երաժիշտները իրենց հայկական շքեղ գույներն ավելացրեցին երաժշտական Չեխիայի ներկապնակում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՌԱՆ ԳՈՒՅՆԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ» ՄԱՐՄԱՐԵ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

«ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ» ՄԱՐՄԱՐԵ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Պետրոսը կրկին ստում է. գոնե լռեք, եթե այլընտրանքը ստելն է. Արմեն Աշոտյան

22/10/2025

Երեկ նախկին Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանն ինքնահավան հայտարարել է, թե իբր Հանրապետականները չեն գալիս եթերի իր մոտ։ Պետրոսը կրկին ստում...

ԿարդալDetails

Փորձ է կատարվում Հայաստանը ներկառուցել «թյուրքական աշխարհին» կամ քաղաքական իմաստով «Թուրան» կոչեցյալին. Վարդան Ոսկանյան

22/10/2025

Մահացել է Աիդա Ազնավուր-Կառվարենցը

22/10/2025

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ալիևին

22/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստ – 22.10.2025

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական