Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՁԵՌՔՆԵՐՍ ԵՏ ՏԱՆԵՆՔ ՑԱՎԻ ՎՐԱՅԻՑ

22/10/2021
- 22 Հոկտեմբեր, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1983-ին մենք դեռ Երեւանի պետական համալսարանի ուսանող էինք, երբ լույս տեսավ Վանո Սիրադեղյանի պատմվածքների առաջին ժողովածունՙ նրբիկ «սեւամաշկ» «Կիրակին»։ Հերոսները պարզ ու հասարակ մարդիկ էին, լեզուն պաթետիզմից հեռու։ Այդ գրքի, ապա 1987-ին լույս տեսած «Ծանր լույս» պատմվածքների ժողովածուն կարդալիս, չէինք կարող կռահել, որ հեղինակը գրասեղանից հեռանալու էր, նախընտրելով հանրության հետ շփվել բանավոր, դեմառդեմ, հրապարակից։ 1988-ին «Ղարաբաղ կոմիտեի» անդամ Վանո Սիրադեղյանը, որ Թատերական, ապա Ազատության հրապարակի հարթակից ներքեւում կանգնածներիս առավել բարձրահասակ էր երեւում, իր գրականության լեզվով էր խոսում մեզ հետՙ պատկերավոր, հաճախ կծու… քաղցր, սիրաշահող, շրջահայաց ձեւակերպումները, շողոքորթությունն ու քծնանքը կարծես արհամարհում էր նրա բառամթերքը։ Կեպին, վանդակավոր շապիկը այդ լեզվով խոսողին չէին հակադրվում, ոչ էլ ավելի ուշ, երբ պատգամավոր էր, երբ ՀՀՇ առաջնորդներից էր, ներքին գործերի նախարար էր, քաղաքապետ էր, նրա պաշտոնական հանդերձը չափազանց կոկիկ, օսլայած չդարձավ։ Նրանից, ասում էին, վախենում էին։ Վանիկ Սմբատովիչին երեւի չէին էլ համարձակվում խորհուրդ տալ, որ պաշտոնական սեւ կոշիկի եւ մուգ սեւ տաբատի արանքում երեւացող սպիտակ գուլպան անպայման պիտի սեւ լինի, որ Վազգեն Սարգսյանի եւ իր հագին բորդո պիջակն այնքան էլ անհրաժեշտություն չէր քաղաքական առանցքային պաշտոններ զբաղեցնող այրերի համար, որ խնջույքների ժամանակ գինովցած խոսքը միգուցե անկեղծ, բայց ցինիկ է եւ խարխլում է կիրթ մարդու, հրապարակային գործչի, առաջնորդի, քաղաքականությունն ընտրած, ժողովրդի ու ազգի ուղին նշանագրող այր մարդու էտիկետի եւ բարոյականության սահմանը։

Երբ ՆԳ նախարար էր, հիշում եմ, որ նախարարությանը կից մշակույթի տունը հոգատարության անկյուն էր դարձրել, բայց թատրոնում որեւէ ներկայացման, դասական որեւէ համերգի նրան չեմ հիշում։ Չգիտեմՙ ի’նչ էր սիրում, բայց ԵՊՀ բանասիրականը 1974-ին ավարտած Սիրադեղյանին դասավանդել էին մեծ մարդիկ, մեր բոլորի սիրելի դասախոսիՙ էսթետ ու մշակութաստեղծ Լեւոն Ներսիսյանի ուսանողն էր եղել, նրան եւ համալսարանական մյուս հսկաներին չէր մոռանում, որդիաբար հոգատար էր, որ չմրսեն, սնվեն, լքված չզգան։ Կատակ էր, թե՞ լուրջ, պատմում էին, թե բրազիլական սերիալի դերասանուհուն հենց ինքն էր 90-ականներին հրավիրել Հայաստան, եւ ես այդ սերիալներին անհաղորդ, տատիկիցս էի լրացնում բացը, թեՙ «ուրախություն է էլի, սիրուն, բարի կերպար է, լավ էլ արել է, որ մեր երկիր է բերել»։ Բազմիցս եմ լսել, որ ՆԳ նախարար Սիրադեղյանը, որին մեղադրում են բազմաթիվ հանցագործություններ իրականացնելու համար, հանցաշխարհին վերջնագիր էր ներկայացրելՙ Հայաստանի սահմանները շատ արագ, անվերադարձ լքել, եւ երկրում առկա զենքը եղբայրասպան, քաղաքացիական պատերազմի միջոց չի դարձել հենց նրա հատու խոսքի, վճռականության շնորհիվ։

Տարբեր լրատվամիջոցներում աշխատած (Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական ժամանակ» թերթում քաղաքական եւ հրապարակախոսական հոդվածները ստորագրում էր Ավետիս Հարությունյան կեղծանվամբ) թերթ ստեղծած Սիրադեղյանին մեդիան չի կերտել։ Նա էր մեդիային, քաղաքականությանը, հանրության բոլոր շերտերին «սնում» իր խարիզմատիկ, հակասական նկարագրով, որ նույն մարդու բնության մեջ ապրում էինՙ առանց հերոս եւ սուրբ ձեւանալու։ Մեր թերթը, որ անաչառ շարադրանքում վավերագրում էր օրը, բնական է, ամեն համարում ի թիվս այլ քաղաքական գործիչների ներկայացնում էր նաեւ Սիրադեղյանի վարքը։ Իսկ մեր օրաթերթի զարդըՙ երգիծանկարիչ Toto-ն Սիրադեղյանին իհարկե չէր մոռանում։ Ասում ենՙ առաջինը հենց իր երգիծանկարն էր փնտրում մեր թերթում։ Եւ երբ « Ազգ »ը փակել էին ընտրությունների նախաշեմին, եւ լրագրողներս 99 օրինակով տպված մեր թերթն էինք տարածումՙ դիմագրավելով կեղծ « Ազգ »ի անձի պաշտամունքային հոդվածներին, հակալրագրությանը, Վանո Սիրադեղյանի նախընտրությունն էր եւ լրագրության թիկունքին ամուր հենարան դառնալը, որ մեր թերթը նորից լույս տեսավ։ (Այդ մասին մանրամասն պատմել եմ «Ազգի» 24-02-2017-ի համարումՙ Վանո Սիրադեղյան.«Ձայնագրիչդ անջատիրՙ կասեմ» հրապարակման մեջ- Ան. Հ. )

Ով 90-ականներին հարթակ էր բարձրանում, երեւի ուզում էինք, որ հերոս լիներ։ Բանակն արդեն հաղթում էր, զինվորը հերոս էր, բայց ամուր, ինքնիշխան, կանգուն պետություն ունենալու երազանքը մեզ հարկադրում էր պահանջել, որ հերոս լինեին նաեւ նախագահը, նախարարները, որ սուրբ լինեին սրբազան մեր հողի վրա արարող, քայլող, պետություն կառուցող ճարտարապետ շինարարները։ Հենց սկզբից հանրության մի մեծ հատված, որ հարում էր կուսակցական, քաղաքական այս կամ այն գործչին, բացառեց, որ իր երկրպագած ուժը, անհատը կարող է սխալական լինել։ Այսօր էլ սոցիալական ցանցերում նկատելի է հենց այդ ծայրահեղ ընկալումը. Մի մասի համար Վանո Սիրադեղյանը տաղանդավոր գրող է, պետական, կուսակցական ականավոր գործիչ, որի անունը հանիրավի է կապվում քաղաքական սպանությունների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ, որ դրանք երեւակայական, շինծու վերագրումներ են, հետեւաբարՙ Սիրադեղյանի Հայաստանից հեռանալը անարդարությունից փրկության ելք են որակում, նրա նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզումըՙ ծանրագույն մեղք, իսկ հոկտեմբերի 15-ին հանրության մեծ մասի համար դեռեւս գաղտնի կեցավայր երկրում մահկանացուն կնքած 74-ամյա ինքնիրեն վտարանդի դարձրած Սիրադեղյանին Հայաստան բերելու, Պանթեոնում հուղարկավորելու անհրաժեշտությունը շեշտում։ Քրիստոնեությունը պետական կրոն ընդունած առաջին երկրում միաստվածությունը կարծես «սպառել» է իրեն, աստվածացնում են մարդուն, գրողին, կուսակցական, քաղաքական գործչին։ Հաճախ ոչ հոժարակամ, քաղաքական գործիչը հայտնվում է այն պատվանդանին, որի վրա սովորական մահկանացուներիս համար զգուշացում կաՙ ձեզ համար անմատչելի, անհասանելի բարձունք է, քննադատել չեք կարող անքննելին։ Թերությունների, մեղքերի մասին լռելը նախընտրելովՙ արժանահավատ լինելուց զրկում են նրանՙ մարդուն… Իսկ եթե շրջենք մեր տեսողությունը, նկատել կտանք, որ Վանո Սիրադեղյանը «բախտն» ունեցավ ըմբռնելի դառնալ, որ հակասությունների, երկվությունների կրող էր։ Միգուցեՙ ժամանակի ու բարքերի, 90-ականների բարդ ու հակասական, իրարամերժ ուժերի զոհը, եւ ողբերգությունն այն է նաեւ, որ հայտնվեց այլոց համար նախատեսված իր կիրառած թակարդում։ Պարտադի՞ր է արդյոք, որ լավ գրողը, բառի անվրեպ որսորդը քաղաքականության մեջ նույնքան փորձառու լինի, համարձակ, առջեւից գնացողըՙ միշտ ճիշտ լինի։ Մեր օրերում աչքառու էՙ կռապաշտությունը խորանում է. Երկրպագուները առաջնորդի լուսանկար են կախում աշխատասենյակի պատից, կրկնօրինակում իրենց կուռքինՙ գիտակցելով սակայն, որ չեն հասնի նրան։ Ինքնանկարըՙ սելֆին 90-ականներին չկար, եթե լիներ էլ, չեմ կարծում, թե «Ղարաբաղ կոմիտեի»ՙ փաղաքշական ձեւակերպմամբՙ տղաներն իրենց կարեւորությունն այսչափ ուռճացված մեզ կպարտադրեին։ Մի խոստովանության անշուշտ կարոտ մնացինքՙ ներեցեք մեզ, սխալվել ենք։ Սա չի հնչել, քանզի երկրպագուների, ստորաքարշների, անթերիների, անսխալականների թիվը չի նվազում։

Սիրադեղյանի մահը կամ ավելի ճշգրիտՙ մահվանից հետո նրա անձի շուրջ կարծիքների ժայթքած հրաբուխը երեւակում է մեր ինքնապատկերը։ Ըստ իս օրինակելին այն անձն է, որ արտոնում է գերազանցել իրեն։ Սիրադեղյանը դժվար թե նախատի, եթե այսպես ձեւակերպեմՙ պետությա՛ն շինարարներ, գերազանցե՛ք նրան։ Քաղաքական կամք եւ վճռականություն ունեցող գործչի թերություններով ու սխալներով լի կյանքը մի՛ կրկնեք, պարոնա’յք քննադատներ։ Սրբագրեք ձեր վարքը, որ երկրի գրադարաններում 1987-ին կյանք գտած Վանոյի «Ծանր լույսը» գիրք մնա, չկախվի հայոց երկինքն ի վար, որ 21-ամյա տարագրությունից հետո արձակ 6 գրքի հեղինակին, Երրորդ հանրապետության ճարտարապետներից մեկին հայոց հողն իր գիրկն առնի, թեկուզՙ որպես անառակՙ վերադարձած որդու…

Իսկ անվերադարձ հեռացած նրա հոգու համար հիշողությունը միակ դրախտն է երեւի…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՏԱԳԱՂԹԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 24-02-2017. ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. «ՁԱՅՆԱԳՐԻՉԴ ԱՆՋԱՏԻՐՙ ԿԱՍԵՄ»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 24-02-2017. ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. «ՁԱՅՆԱԳՐԻՉԴ ԱՆՋԱՏԻՐՙ ԿԱՍԵՄ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական