Հոկտեմբերի 13-ին Թեհրանում բացվեց իրանահայ արծաթագործների մոտ 130 աշխատանքների ցուցահանդես: Այն կազմակերպել էր Իրանի Մշակութային ժառանգության եւ զբոսաշրջության գիտահետազոտական ինստիտուտի Ավանդական արվեստի հետազոտական խումբըՙ Արտակ արք. Մանուկյանի անվան թանգարանի հետ համատեղ: Ցուցահանդեսում ներկայացված են արծաթագործության մի քանի հայ վարպետներիՙ Հրաչ Մեգերդունի, Սարո Մեգերդունի, Արմին Վարդինի եւ Սիմոն Մալեքյանի ստեղծագործություններՙ տարբեր տեխնիկայով փորագրված զանազան արծաթյա իրեր (գավաթներ եւ կրոնական արարողությունների ժամանակ օգտագործվող սկիհներ, մասնատուփեր եւ այլ առարկաներ), նկարներ եւ դեկորատիվ առարկաներ, ինչպես նաեւ Աստվածաշնչի մի օրինակՙ արծաթե կազմով:
Ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 25-ըՙ Իրանի Մշակութային ժառանգության, զբոսաշրջության եւ արհեստների նախարարությունում: