Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔՙ ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ

15/10/2021
- 15 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

տոմեքենայով Դիլիջանից Երեւան վերադարձի ճանապարհին, հենց ոլորանների վրա մեզ դիմավորեց մառախուղը, տեղ-տեղՙ շատ թանձր, հազիվ 5 մետր տեսանելիությամբ: Բարեբախտաբար ձյուն չկար, բայց ասֆալտը թաց էր, եւ ստիպված էինք ընթանալ հազիվ 20-30 ժամ-արագությամբ: Դիմացը սպիտակ-սպիտակ էր, նույնիսկ չէր օգնում դեղին լուսարձակը: Միայն երբեմն, աջ թեւի վրա նշմարվում էր մետաղյա պաշտպանիչ բազրիքը, մեզ զգուշացնելով, որ ճանապարհի մեջտեղից է մեքենան ընթանում: Նման պայմաններում,- ասածս պիտի հաստատեն բոլոր վարորդները,- կողմնորոշվելու միակ միջոցը մեջտեղի սպիտակ հոծ գիծն է, որ առնվազն կանխում է հանդիպակաց կողմից եկող մեքենաներին բախվելու վտանգը: Մինչդեռ հոծ-մոծ որեւէ գիծ չկար, գծանշում ընդհանրապես չէր եղել: Գոնե տեղ-տեղ ՃՈ մեքենաներ լինեինՙ իրենց գունավոր թարթիչ լույսերով: Կարծեք համբարձվել էին, բոլորն էլ:

Բոլորովին անօգնական այդ վիճակում, 2-րդ թե՞ 3-րդ ոլորանի վրա, նկատվեցին ձախ կողմից իջնող ավտոմեքենաների երկար շարասյան լուսարձակները: Վարորդները գտել էին ինքնակարգավորման միակ ու վերջին կերպը. այսպես կոչված «ցեպոչկա» կազմածՙ դանդաղ ու կարգապահ իջնում էին դեպի Դիլիջան, մի բանՙ որը ոստիկաններին էր անկ անել: Եվ այդ պահին, որտեղից որտեղ, հիշեցի… Ալեն Սիմոնյանին, այժմու ԱԺ նախագահին, որի 2018 թ.ի նախընտրական գովազդային թերթիկի առաջին էջում որպես ծրագրային կարգախոս արձանագրված էրՙ «հանրօգուտ հասարակություն»: Անկեղծ եւ խիստ իմաստալից: Այսինքնՙ ոչ թե կառավարությունը կամ քաղաքապետարանը, այլ հանրությունը ի՛նքը պետք է հանրօգուտ աշխատանք տանի, հանգիստ թողնելով իր մուծած հարկերով ու տուրքերով սնվող պետական կառույցներին, ներկա պարագայումՙ ոստիկանությանը:

Ասածս հաստատվեց քիչ ավելի ուշ, երբ մեր մեքենան հաղթահարելով բոլոր 6 ոլորանները եւ այնուհետեւՙ կիսամութ թունելը, դուրս եկավ մայրամուտի ոսկյա ճառագայթներով ողողված Սեւանի մայրուղի: Յուրաքանչյուր 2-3 կիլոմետրը մեկ կանգնած էին ՃՈ ավտոմեքենաներըՙ կարմիր-կապույտ ազդանշանային թարթիչները միացրած: Ի՞նչ էին անում դրանք: Առաջին հայացքիցՙ հսկում էին: Բայց ի՞նչը, երթեւե՞կը: Չեմ կարծում: Իրենց բախտին թողնելով վերեւի ոլորաններումՙ թանձր մառախուղը ճեղքող վարորդներինՙ նրանք հավանաբար պաշտպանում էին սեւանյան հանրօգուտ «կայֆերից» վերադարձող պաշտոնյաներին, արդեն վաղուց այլեւս չքայլող քայլականներին:

Խոստովանեմ. դեռեւս ուսանողական տարիներից իմ մեջ վերապահություն կա մեր ոստիկանության նկատմամբ, թեեւ պետք եղած չափով գիտեմ, որ կարգուկանոնին եւ մարդկանց անվտանգությանը հսկելու համար բացարձակ անհրաժեշտություն է նրանց առկայությունը յուրաքանչյուր պետության համար: Սովետական տարիներից մնացած, ինչպես ողջ ժողովրդի մոտ, խորշանք կա «միլիցեքի», այժմՙ «մենթերի» նկատմամբ, որոնց հետ շփումը, քիչ բացառությամբ, առնվազն տհաճ է: Սովորաբար նրանք երբեք չեն լինում այնտեղ, որտեղ պետք է լինեն, եւ փոխարենը միշտ լինում են այնտեղ, որտեղ կարիք չկա նրանց ներկայության: Թվում էՙ անկախ պետականության պայմաններում փոխված պետք է լիներ մեր, նաեւ իմ վերաբերմունքը նրանց նկատմամբ: Սակայն բացառապես իշխանություններին ծառայելու, նրանց ձեռքին պատժիչ գործիք դառնալու հանգամանքը ըստ էության բնավ չի փոխվել. հասարակությանը ծառայելու, դասականի խոսքովՙ հանրօգուտ առաքելություն իրականացնելու գործում նախաձեռնությամբ հանդես գալու հարցում նրանց բացակայությունը ակներեւ է: Նույնիսկ անձնական անվտանգության հարցերով մեր հասարակությունը խուսափում է դիմել ոստիկանությանը, ոստիկաններին, զգուշանալով նրանց «կպչուն» բնավորությունից:

Բայց ամեն բանից ավելի հուսահատեցնողը մեր ոստիկանների ոչ պրոֆեսիոնալ լինելն է: Նրանք չեն կարողանում մեկ քաղաքացու, նույնիսկ մեկ կնոջ ձերբակալել, բողոքի ցույցերի ժամանակ կամ ինչ-որ անկարգության պահին, եթե առնվազն 3 կամ 4 հոգի չլինեն: Ավելինՙ անպայման պետք է բիրտ ուժ կիրառեն, անգամ քացով խփեն, վրան պառկեն, որպեսզի միայնակ մարդուն ձերբակալեն, իսկ առնվազն 6 հոգով պետք է լինենՙ ձեռնաշղթա անցկացնելու եւ գլուխը ոստիկանական մեքենա կոխելու, այո՛, կոխելու համար: Ամենաթարմ օրինակը նախորդ օրը Քեսաբի 6 հասցեում, հենց փողոցում պատահածն է, որը հիշեցնում էր «քուչի կռիվ»ՙ 6-ը 1-ի դեմ ձեւաչափով:

Ըստ երեւույթին Նիկոլ Փաշինյանը մեզնից լավ գիտի իր ոստիկանների հնարավորությունների սահմանափակ լինելը, այլապես հենց այնպես չէր տա «ասֆալտին պառկացնելու» իր հրահանգները, կամ առնվազն 1000 ոստիկաններով չէր պաշտպանի իր կյանքը:

Ո՞ր դարում ենք ապրում: Ուրիշ երկրներում բարձրաստիճան պաշտոնյաները բոլորովին այլ մեթոդներով են պաշտպանվում, արտաքուստՙ շատ փոքրաթիվ անձնակազմով, եւ ըստ էությանՙ շատ ազդու: Մեծ թվերը, ուռճացված քանակով անվտանգության ծառայողների առկայությունը բացի անօգուտ եւ անզոր լինելուց, ենթադրում է նաեւ մեծ փողեր ու ծախսեր, եւ, հավատացեք նախկին լիբանանցուս, բնավ երաշխիք չէ ապահովության:

Հետզհետե դառնում ենք ոստիկանապետություն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՐԳԵԼԻ՛ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ,

Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻ ՎԵՐԸՆՏՐՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻ ՎԵՐԸՆՏՐՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶՈՒՄ Է

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական