Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ՒՐ ԵՍ, ՀԵՐՈՍՏՐԱՏ

08/10/2021
- 08 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Բարի գալուստ դժոխք»,- արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրերին հայկական հեռուստաընկերության եթերից Ալիեւին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ ներկայացող Արծրուն Հովհաննիսյանը եւ հենց սեպտեմբերի 27-ին անմիջապես էլ ֆեյսբուքյան գրառումները «ստորագրեց» #Հաղթելուենք հեշթեգով:

Արծրունյան #Հաղթելուենք-ը յուրաքնչյուր հայ օրվա ընթացքում ավելի հաճախ էր արտասանում, քան հարազատ երեխայի անունը:

Իսկ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը սեպտեմբերի 27-ին հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ. «Ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստումից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին Պաշտպանության բանակի ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը»:

Պատերազմն սկսվեցՙ առաջին իսկ պահերից ռազմաքաղաքական ղեկավարության համար արձանագրելով այլ իրականություն, իսկ ժողովրդի համարՙ բոլորովին այլ: Պատերազմի առաջին իսկ վայրկյաններից Հայաստանի ու Արցախի իշխանությունները որդեգրել էին ժողովրդին խաբելու, մոլորեցնելու, աչքներին թոզ փչելու քաղաքականություն:

Դեռ հունիսին էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել, թե Արցախի օդը պաշտպանված է, մինչդեռ թշնամին օդից ծանր հարվածներ էր տեղում Արցախի բոլոր շրջանների վրա:

Հետոՙ նոյեմբերին սկզբներին, շշուկներ պտտվեցին, թե Արցախի Հակաօդային պաշտպանությունը լիովին ոչնչացված է եղել դեռ հոկտեմբերի 4-ին:

Սեպտեմբերի 27-ինՙ պատերազմի առաջին իսկ ժամերին, Հայաստանի զինկոմիսարիատների շուրջբոլորն ասեղ գցելու տեղ չկար: 10.000 կամավոր արդեն զինվորագրվել էր պատերազմ մեկնելու համար:

ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը եւս ֆեյսբուքյան գրառմամբ հաստատեց կամավորների մեծ հոսքերի մասին ինֆորմացիան: Նա օրական տասնյակ անգամներ հաղորդագրութուններ էր տարածում Պաշտպանության բանակի հակահարձակումների, հակառակորդի կենդանի ուժի ու զինատեսակների ոչնչացման մասինՙ կցելով նաեւ տեսանյութեր:

Արդեն հոկտեմբերի առաջին օրերին ադրբեջանցիները տելեգրամյան ալիքներով ու այլ հարթակներով տարածում էին տեսանյութեր Ջրականի, Վարանդայի, Հադրութի, Մարտունու մարտերի մասինՙ ցուցադրելով կադրեր, թե ինչպես են ոչնչացվել մեր զինանոցները, զորամասերը, զինտեխնիկան: Իսկ որ ամենացավալին է, նրանք խոշոր ու ընդհանուր պլաններով ցուցադրում էին սպանված ու խոշտանգված հայ զինվորներին:

Պատերազմական տեղեկությունների, պաշտոնյաների հրապարակումների մասին ժողովուրդն իմանում էր Ֆեյսբուքից, ու, ամենակարեւորը, լիովին վստահում էր Պաշտպանության նախարարությունից, Պաշտպանության բանակից հաղորդվող տեղեկատվությանը: Նրանք, ովքեր այլ աղբյուրներից էին լուրեր ստանում, որոնք բացարձակապես չէին համապատասխանում մեր պաշտոնական տեղեկություններին, անմիջապես քարկոծվում ու քննադատվում էինՙ «հռչակվելով» սադրիչներ ու խուճապ տարածողներ, իսկ նրանց հաղորդածը որակվում էր «լկտի սուտ» ու «ապատեղեկատվություն»: Իսկ պետական բարձրագույն հարթակներն ամեն րոպե հորդորում էին վստահել ու հավատալ միայն պաշտոնական տեղեկատվությանը:

«Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, 15 ԱԹՍ, այդ թվումՙ հարվածային, 10 տանկ եւ հետեւակի մարտական մեքենա: Պաշտպանության բանակի կորուստները ճշտվում են»,- գրեթե ամեն օր նմանատիպ բովանդակությամբ հայտարարություններ էր տարածում ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը, իսկ Արծրուն Հովհաննիսյանը վարձկաններին անվանում էր «հրանոթի միս» ու շուտով #Հաղթելուենք հեշթեգին ավելացրեց #Զգետնում ենք, # Գյոռբագյոռ հեշթեգերը:

Այդ օրերին Հայաստանում ծնված աղջիկ երեխաների անունները Շուշան էին դնում, տղա երեխաներինըՙ Արծրուն. ժողովրդի ոգեւորությունը երկինք էր հասնումՙ մի վայրկյան անգամ չկասկածելով, որ Արծրունն ու Շուշանն իրեն ջանասիրաբար խաբում են:

Պատերազմի օրերին Ֆեյսբուքում առանձնապես ակտիվ էին նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Պատերազմի հենց առաջին օրը Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ի ամբիոնից տարակուսանքի մեջ գցեց հանրութանը: Նա ասաց. «Եկեք պայմանավորբենք մի բան, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչում»:

Նոյեմբերի 9-ին ու դրանից հետո, երբ բացահատվեց այնքան խնամքով թաքցված դառը ճշմարտությունը, երբ բացվեցին մեղր քսած կոպերով մեր աչքերը, սկսեցինք հասկանալ, թե ինչ էր ուզում ասել Փաշինյանը պատերազմի հենց առաջին օրը, երբ պատերազմի ելքը պետք է որ դեռ հայտնի չլիներ, որովհետեւ ըստ պատերազմ երեւույթը հորինողներիՙ պատերազի ավարտին է իմացվում հաղթողն ու պարտվողը: Իսկ նոյեմբերի 9-ից հետո հետհաշվարկ անելով ու հասնելով մինչեւ սեպտեմբերի 27-իՙ Փաշինյանի ելույթըՙ հասկանում ենք, որ նա անթաքույց հայտարարել էրՙ պարտվելու ենք, բայց եկեք պայմանավորվենք, որ մենք մեզ պարտված չենք համարելու:

«Նոր պատերազմ, նոր տարածքներ». հայտարարել էր Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը , որը պատերազմի օրերին հարցազրույցի ժամանակ հավաստիացրեց. «Պաշտպանության բանակը, Արցախի Զինված ուժերի արհեստավարժ, հմուտ ստորաբաժանումները շատ կտրուկ պատասխանում են, եւ Ադրբեջանի համար սարսափելի հետեւանքներ են լինելու»:

Արցախի նախագահն էլ իր հերթին էր խոսքն ուղղել Ադրբեջանինՙ հայտարարելով. «Ուզում են պատերազմ, կստանան պատերազմ»: Իսկ կարճ ժամանակ անց նա ՌԴ նախագահին բաց նամակով դիմեցՙ պատերազմը կանգնեցնելու խնդրանքով: Մինչ այդ, Արայիկ Հարությունյանը Արցախում զինվորների հետ հանդիպման ժամանակ մեծ ոգեւորությամբ պատմում էր, որ Թալիշում, Արցախի հարավային ու հյուսիսային ուղղութուններում հայկական ուժերը թշնամուն խոցում են, ոչնչացնում, ոչ մի բանի կարիք չունեն: «Նրանց տանկերը գալիս են, մենք դրանց վառում ենք, նորից են գալիս, նորից ենք վառում: …Մենք չենք խնդրելու զինադադար, մենք պարտադրելո՛ւ ենք զինադադար, որովհետեւ եթե մենք խնդրենք զինադադար, դա լիենլու է Հայաստանի վախճանը, ոչ թե Արցախի»:

Նույն ժամանակահատվածում Արծրուն Հովհաննիսյանը էկրանից հայտարարում էր. «Վստահ ասում եմ, որ հաղթելու ենք: Ես երբեք չէի ասի այդ բառը, եթե ինքս իմ մեջ վստահ չլինեի, որ հաղթելու ենք»:

Հոկտեմբերի 28-ին, երբ մենք կորցրել էինք Ջրականը, Վարանդան, Հադրութը, Ակնան, Քարվաճառը, թիրախում Շուշին էր, Արծրուն Հովհաննիսյանը գրեց. «Ադրբեջանական տեղեկությունները մեր կորուստների մասին կեղծ են: Հետեւեք միայն մեր պաշտոնական տեղեկություններին»:

Իսկ ի՞նչ էր անում այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը:

Հոկտեմբերի 29-ին նա հանդես եկավ ելութով. «Ամեն ինչ հանուն Արցախի. այս տրամաբանությունն է, որ պիտի գործի այս օրերին: Դու հաղթող ես, հայ ժողովուրդ, գնա ու վերցրու քո հաղթանակը, կանգնիր եւ կերտիր քո հաղթանակը: Եվ վստահ եղիր, որ քո ընտրած կառավարութունը ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան չի շեղվել ու չի շեղվելու այս հաղթանակի ճանապարհը քեզ ցույց տալու գործից ու պարտականութունից: Արցախը կանգուն է մնալու, որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքըՙ անսասան»:

Այս ելույթի հեղինակն էր, որ լայվ մտավ ու ասացՙ Հայաստանում հիմա պետք է թասիբը եռար: Սփյուռքը թասիբի կաթսա է, իսկ Հայաստանում թասիբ չկա:

Իսկ Սփյուռքի թասիբն այնտեղից եկող օգնությամբ էր չափվումՙ տոննաներով սնունդ ու հագուստ, միլիոններՙ Համահայկական հիմնադրամին:

Հայաստանում եւս հումանիտար օգնություն էր հավաքվում, գումարներ էին փոխանցվում հիմնադրամին, կամավորները մեկնում էին Արցախ: Ժողովրդին անթասիբ հորջորջող Փաշինյանն արդյո՞ք չգիտեր, որ զինկոմիսարիատներում մարդիկ հազարներով են հերթագրվել, ու մինչեւ պատերազմի ավարտն այդպես էլ նրանց չկանչեցին:

«Վերջին մեկ տարում զորացրվածներին եմ դիմում, նաեւ նրանց, ովքեր ունեն զրահաբաճկոն, սաղավարտ, բուշլաթ, վերցրեք դրանք ու ներկայացեք զինկոմիսարիատ»,- հերթական լայվի ժամանակ, հերթական տնավարի խոսակցության տոնով հանրությանը դիմեց Փաշինյանը:

Արցախում անկազմակերպ մարտեր էինՙ վերածված իսկական քաոսի: Պատերազմի ամբողջ ծանրությունն ընկած էր 18-20 տարեկան զինծառայողների սխրանքների ու անձնազոհության վրա: Ողջ մնացածներին նոյեմբերի առաջին օրերին տարան Շուշի. նրանց մեծ մասը Շուշիից չվերադարձավ:

Պատերազմի արհավիրքի, դասալքութունների, դավաճանությունների, խորհրդավոր, անհասկանալի, քաոսային գործողությունների, նահանջի չհիմնավորված հրամանների, շարքային զինվորների հերոսությունների մասին պատերազմից վիրավոր կամ բարեբախտաբար ողջ վերադարձածներն էին մեզ հետո պատմելու:

Պատմելու էին, թե ինչպես են Շուշին պաշտպանելու հրաման ստացել, մեկնել Շուշի, որտեղ իրենց դիմավորել են թշնամու զորքերը, երկու օր կռվել քաղաքի մատույցներում ու հետո հասկացել, որ Շուշին իրենց գալուց երկու օր առաջ է հանձնված եղել թշնամուն: Նոյեմբերի 3-ին, 4-ին եւ 5-ին բոլորն ընկել են շրջափակման մեջ, հաջորդ երկու օրերին մերձամարտերի ժամանակ զոհվելՙ ապարդյուն օգնության սպասելով, մինչդեռ նոյեմբերի 8-ին Արծրուն Հովհաննիսյանը դեռ գրում էր. «Աշխարհում ոչ մի տեղ այսքան բայրաքթար չի զգետնվել, որքան մեզ մոտ: Գյոռբագյոռ 2020: Չմոռանաք պատմության համար: …Շուշիում մարտերը շարունակվում են: Սպասեք ու հավատացեք մեր զորքին»:

Իսկ նոյեմբերի 10-ին գրեց. «Երանի երեկ այդպես էլ չարթնանայի»: Մինչեւ նոյեմբերի 7-ը ներառյալ «Հաղթելու ենք» գրող ու ասող Արծրունը պատերազմից երկու ամիս անց ապշահար լրագրողերին հարցրեցՙ որեւէ անգամ լսե՞լ եք, որ ես ասեմՙ հաղթում ենք:

Վերջնարդյունքն Արցախի Հանրապետության 75 տոկոսի, Հայաստանի Հանրապետության կարեւորագույն տարածքների հանձնումն էր Ադրբեջանին, արանքներում էլՙ Փաշինյանի հայտարարություններըՙ Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք է, ադրբեջանցիները գտնվում են ոչ թե Հայաստանի, այլ Սովետական Ադրբեջանի տարածքում, եթե պատերազմը շուտ կանգնեցնեի, ինձ կասեին դավաճան եւ այլն:

Ո՞ւր ես Հերոստրատ, մենք Արտեմիսի նոր տաճար կկառուցենք, վերադարձիր, նորից այրիր տաճարն ու հայտարարիրՙ մարդկային լկտիությունն Աստվածներից էլ զորեղ է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՍԿ ԴՈ՞ՒՔ ԻՆՉ ԵՔ ԿԱՌՈՒՑԵԼ 3 ՏԱՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ՄԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ ԿՈՄԻՏԵՆ»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«ՄԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ ԿՈՄԻՏԵՆ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվեց 2 ամսով

16/10/2025

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվեց 2 ամսով: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի...

ԿարդալDetails

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական