Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՍԿ ԴՈ՞ՒՔ ԻՆՉ ԵՔ ԿԱՌՈՒՑԵԼ 3 ՏԱՐՈՒՄ

08/10/2021
- 08 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ընդդիմադիրների անցանկալի հարցերին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է օգտվում «նախկիններ», «թալան», «30 տարում ոչինչ չեք կառուցել» եզրույթներից, եւ հասարակությունը հերթական անգամ ատելությամբ է լցվում «նախկինների» նկատմամբ: Հայաստանի երրորդ հանրապետության բոլոր ղեկավարների ժամանակ էլ իշխանության տարբեր ներկայացուցիչներ թալանել են պետական բյուջեն, աչք ծակող մեծության ու շքեղության տներ կառուցել, բայց դա ներկաներին սուրբ ձեւանալու որեւէ հիմք չի տալիս: 2018-ի իշխանափոխությունից հետո մեկ անգամ չէ, որ գրվել է գործող իշխանության տարբեր ներկայացուցիչներիՙ կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու մասին: Փաշինյանի կաբինետի երկու փոխնախարարի նկատմամբ քրեական գործեր են հարուցվելՙ պաշտոնական դիրքը չարաշահելու ու կաշառք վերցնելու մեղադրանքով: Թեեւ նրանցից մեկըՙ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը , չգիտեսՙ ինչպես, մաքրագործվեց իրեն վերագրվող մեղադրանքից ու հիվանդանոցներից մեկում նորից բարձր պաշտոն ստացավ:

Նախկիններին 30 տարի ոչինչ չկառուցելու մեջ մեղադրող Փաշինյանին հարկ է հիշեցնել, որ 3 տարվա մեջ ինքն ու թիմը, բացի քանդելուց ու մասնատելուց, ոչինչ չեն արել: Կառավարական կաբինետի կազմը փոխելը ու կարեւորագույն նախարարություններն օպտիմալացնելը հենց նրա ձեռագիրն էր: 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ էլՙ ապրիլին, կառավարության որոշմամբ «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ն էր լուծարվել: Պատերազմից հետո, երբ ադրբեջանական զորքերը գրեթե ամենօրյա ռեժիմով գալիս-կանգնում են Հայաստանի սուվերեն տարածքներում ու հայտարարում, թե խորհրդային քարտեզներով Սյունիքի, Գեղարքունիքի կամ Տավուշի ինչ-ինչ տարածքներ իրենցն են, գեոդեզիայի ինստիտուտի մասնագետներն ահազանգում ենՙ արդեն փակված ՊՈԱԿ-ն էր, որ իրավասու էր ու կարող էր զբաղվել այդ աշխատանքներով: Գիտական հենքով սահմանագծում անելուն, փաստորեն, GPS-ն է փոխարինում: ՊՈԱԿ-ը, որ քարտեզագրման աշխատանքներ իրականացնող լրջագույն միակ կառույցն էր, հենց այս օրերին էր պետք Հայաստանին:

Փաշինյանի փակած, լուծարած կամ օպտիմալացրած կառույցները միայն նախարարություններով ու գեոդեզիայի ՊՈԱԿ-ով չեն սահմանափակվում: Առողջապահության նախարարությունը, հիշեցնենք, մարզային մի շարք ծննդատներ փակելու գործին էր լծվել: Մշակույթի նախարարությունը էլ թանգարաններն ու մշակութային հաստատություններն էր իրար կցմցում, իսկ նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն այն համոզումն ուներ, որ Ալեքսանդր Սպենդիարյանի թանգարանը կարելի է միացնել Օպերայի ու բալետի թատրոնին, ու դա զուտ այն պատճառով, որ երկուսն էլ Սպենդիարյանի անվան հետ են առնչվում:

Նախկիններին ոչինչ չսարքելու ու չշենացնելու մեջ մեղադրողՙ երեք տարվա նորերը, փաստացի, բացի լուծարելուց ու անբովանդակ ձեւով ինչ-ինչ կառույցներ իրար միացնելուց, որեւէ այլ բան չեն արել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԲ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

Ո՞ՒՐ ԵՍ, ՀԵՐՈՍՏՐԱՏ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Ո՞ՒՐ ԵՍ, ՀԵՐՈՍՏՐԱՏ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական