Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ Է ԴԱՐՁԵԼ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ

08/10/2021
- 08 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կարծես դա քիչ էր, հիմա էլ իրավիճակը սրվում է Իրան-Ադրբեջան սահմաններում

Դա պատճառաբանվում է իրանական զինուժի լայնածավալ զորավարժություններով, նաեւ այն հանգամանքով, որ հայտնի չէ, թե երբ են ավարտվելու դրանք: Ավելին, միջազգային մամուլը եզրակացություններ է անում, որ այդ զորավարժությունները իրենց մեջ պարունակում են պատերազմի վերաճելու սպառնալիք: Այդ դեպքում պատերազմը չի սահմանափակի միայն Իրանով եւ Ադրբեջանով: Այս հետեւությունը BBC-ին է արել եւ չի բացառել, որ դրանում միջամտությամբ կամ անմիջական մասնակցությամբ կարող են ընդգրկվել միջազգային ուժերն ու տարածաշրջանային դերակատարները: Միջազգային ուժեր ասելով պետք է հասկանալ Ռուսաստանը, որի միջամտությունը կարող է պատեհ առիթ հանդիսանալ Մինսկի խմբի մյուս եռանախագահներիՙ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջամտության համար:Ինչ վերաբերում է տարածաշրջանային դերակատարներին, որոնցից, թերեւս, պետք է առանձնացնել Ադրբեջանում դիրքեր ամրապնդելու միջոցով Հարավային Կովկասը իր ազդեցության տակ վերցնելու հույսեր փայփայող Թուրքիային: Հուսանք, որ միջազգային ուժերը միջամտեն ոչ թե Իրան-Ադրբեջան պատերազմի սանձազերման, այլ դրա հավանականության վերացման համար:

Համենայնդեպս, BBC-ին այս ամենին անդրադարձել է «Ինչո՞ւ Իրանը Ադրբեջանի սահմանին զորավարժություններ սկսեց հենց հիմա» հոդվածով, որը հոկտեմբերի 5-ին կայքէջում արտատպել է «Turk Time»-ը: Քանի որ հոդվածը ծավալուն է, ուստի ներկայացնում ենք կրճատումներով, իհարկե բացառություն են կազմում դրա Հայաստանին առնչվող հատվածները: Ահա թե ինչ է գրած.

«Հոկտեմբերի 1-ին Իրանը լայնածավալ զորավարժություններ սկսեց Ադրբեջանի սահմանին: Դրանք լրջորեն սրեցին երկու երկրների հարաբերությունների լարվածությունը, պարզապես պարզ չեն այս ամենի թիկունքում թաքնված դրդապատճառները:

Հոկտեմբերի 4-ից Թբիլիսում վրացական բանակի հետ զորավարժություններ անցկացնող Թուրքիայի եւ Ադրբեջանի բանակների ներկայացուցիչները հայտարարեցին, որ հոկտեմբերի 5-8-ը զորավարժություններ են անցկացնելու նաեւ Նախիջեւանում:

Մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանը ձերբակալել էր հայկական Կապանի եւ Գորիսի միջեւ երթեւեկող իրանական բեռնատարների վարորդներին, թե անցել են ճանապարհի ադրբեջանական հատվածը:

Թեհրանը համառորեն պնդում է, որ վերջին զորավարժություններն ոչ թե Ադրբեջանի դեմ են, այլ Իրաք-Շամ իսլամական պետության ահաբեկիչների եւ Իսրայելի: Համաձայն իրանական տվյալների, երկրի հյուսիս-արեւմուտքում (Ադրբեջանին սահմանակից հատվածում,) կան ահաբեկչական նշված կառույցի գրոհայիններ:

Սակայն նոր չեն Իրանիՙ ո՛չ Իսրայել-Ադրբեջան հարաբերություններին, ո՛չ էլ տարածաշրջանում ահաբեկիչների առկայությանն առնչվող պնդումները: Այդ իսկ պատճառով հետաքրքրական է դառնում այն հարցը, թե լարվածությունը ինչո՞ւ հենց հիմա սրվեց: Այդ հարցը սեպտեմբերի 27-ին «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում բաձրացրել էր Իլհամ Ալիեւը :

Իրանական ուժերի հրամանատար Հայդարին հոկտեմբերի 1-ին, զորավարժություններից ընդամենը մի քանի ժամ առաջ, վերահաստատել էր Իրանի հյուսիս-արեւմուտքում «Իսլամական պետության» (ահաբեկիչների) ներկայությունը եւ ասել, որ սրանց իր շարքերում ընդգրկելու նպատակով Հայաստան-Ադրբեջան հակամարտության ընթացքում տածաշրջան է հրավիրել կողմերից մեկը:

Իսրայելի ներկայությունը

Ադրբեջանն ու Իսրայելը տարիներ շարունակ սերտ հարաբերությունների մեջ են: Դրանք նկատելի դարձան Լեռնային Ղարաբաղի կռիվների ընթացքում, երբ Իսրայելը Ադրբեջանի հետ ստորագրեց զենքի մատակարարման պայմանագիր:

Իրանը դեմ է այս երկու երկրների համագործակցությանը եւ չի հանդուրժում իր սահմանների մերձակայքում Իսրայելի ներկայությունը :Զորահրամանատար Հայդարին նշել է Իսրայելի ներկայությունը Հարավային Կովկասում եւ ընդգծել, որ Իսրայելի գործակալները բուռն գործունեություն են ծավալում Իրանի սահմանի երկայնքով:

Արձագանքելով այս պնդումներին, Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաեւան հոկտեմբերի 4-ին հայտարարեց, որ դրանք անհիմն են եւ իրենք մերժում են 3-րդ երկրի ներկայությանն առնչվող պնդումներն Ադրբեջան-Իրան սահմանին:

Թուրքիայի ազդեցությունը

Լեռնային Ղարաբաղի կռիվները ոչ միայն ամրապնդեցին Իսրայել- Ադրբեջան հարաբերությունները, այլեւ նպաստեցին, որ Թուրքիան Հարավային Կովկասում դառնա ազդեցիկ ուժ: Իրանն այս փաստը գոհունակությամբ չի ընդունել: Բաքուն եւ Անկարան անցյալ ամիս Ադրբեջանում 2 զորավարժություն են անցկացրել, մեկը Լաչինի շրջանում, մյուսը Կասպից ծովում:

2020-ի նոյեմբերից, այսինքն Լեռնային Ղարաբաղում կռիվների դադարեցումից ի վեր, Իրանում իշխանամետ մամուլը քննադատում է Թուրքիայի հարաճուն ազդեցությունը տարածաշրջանում եւ պնդում է, որ Թուրքիան իր առջեւ Իրան-Հայաստան կապը խզելու խնդիր է դրել:

Իրանի մտահոգությունը Նախիջեւանի հետ Ադրբեջանի կապն ապահովելու նպատակ հետապնդող Զանգեզուրի միջանցքի բացունմ է եւ դրանից բխող Իրանի հետ Հայաստանի ցամաքային կապը խզելու սպառնալիքը: Որքան էլ այս միջանցքի բացումն շրջանառության մեջ դրվի անցյալ տարի Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված զինադադարի պայմանագրով, այս ուղղությամբ դեռեւս որեւէ քայլ չի կատարվել:

Իրանցի վարորդների ձերբակալությունից հետո, պարսկական «Քեյհան» թերթը գրեց, որ Անկարան իրանական բեռնատարների մուտքը Հայաստան արգելելու նկատառումով ճնշում է գործադրել Բաքվի վրա: Մեկ այլ թերթ, որը մոտ է կանգնած այաթոլլա Ալի Խամենեին, գրեց ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ գոյացած «անտեսանելի դաշինքի» մասին, ընդգծելով, որ այդ դաշինքի նպատակը Իրանի եւ Ռուսաստանի դեմ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ իրականացնելն է:

Ըստ թերթի, Հայաստանի «արեւմտամետ կառավարությունը» երկրի հարավային հատվածն Ադրբեջանին զիջելու դիմաց քաղաքական եւ տնտեսական ձեռքբերումներ ստանալու հարցում համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ: Դրա առնչությամբ Հայդարին ասել է, որ իրենք չեն պատրաստվում եւս մեկ երկրի սահմանների ենթարկումը փոփոխության օտարների կողմից, իսկ Ալի Խամենեին կիրակնօրյա ելույթում հավելել է նրան. «Տարածաշրջանում անվտանգությունը կարող են ապահովել տարածաշրջանային երկրների զինված ուժերը: Ելնելով սեփական շահերից, ոչ ոք չպետք է տարածաշրջան հրավիրի այլ երկրների»:

Պատերազմի սանձազերծման սպառնալիք

Իրանցի վարորդների ձերբակալության առնչությամբ Իրանի ադրբեջանական իշխանություններին հասցեագրած հայտարարություններին հակազդեցությամբ արձագանքեցին ադրբեջանցի պատասխանատու գործիչները: Պատգամավոր Ղուդրեթ Հասանղուլիեւը նախազգուշացրեց, որ էթնիկ տարանջատումներ հրահրելը Իրանում բնակվող ադրբեջանցիներին ոտքի կհանի, իսկ դա կվտանգի Իրանի կայունությունն ու տարածքային ամբողջականությունը:

Իրանում Իսլամական Հեղափոխության Պահապանների կորպուսին հարող լրագրող Հուսեյն Դալիրիանը twitter-ում գրեց, որ եթե երկու երկրներ պատերազմելու լինեն, ապա Իրանը, արձակելով հազար հրթիռ ադրբեջանական կարեւորագույն օբյեկտների վրա, ի վիճակի է մեկ օրում դադարեցնել այդ պատերազմը;

Դա հնարավոր է, թե՞ ոչՙ չգիտենք: Սակայն ակնհայտ է, որ Իրան-Ադրբեջան պատերազմի սանձազերծման դեպքում դա չի սահմանափակվելու միայն երկու երկրների մասնակցությամբ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՅԼԵԼՈՒՑ ՎԱԶԵԼՈՒՆ Է ԱՆՑԵԼ

Հաջորդ գրառումը

ԻՐԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԶՈՀԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԻՐԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԶՈՀԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Լավատեսության ռեսուրս կա, և այն արդեն ակտիվանում է

17/10/2025

Ընթացիկ այլանդակությունների ֆոնին ձևավորվում է հայաստանյան նոր հասարակությունը, որը վերջապես սկսում է գիտակցել, թե ինչ է իր հետ կատարվում։ Ընտրությունների...

ԿարդալDetails

Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

17/10/2025

Ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով. Տիգրան Աբրահամյան

17/10/2025

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

17/10/2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական