Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՊԱՀՈՎՈՒԹԻ՜ՒՆ

08/10/2021
- 08 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անկախութեան երեսնամեակի երեկոյեան Հանրապետութեան հրապարակին կից գտնուող խաչքարերու պուրակին մէջ էինք ես ու ազգականս. դժուար եղաւ նստարան գտնել, քանի որ բոլորը գրաւուած էին ոստիկաններու կողմէ, մեծ թիւով ոստիկաններ, որոնք հանգիստ նստած, կամ ճեմելով կը ծխէին, կամ ձեռքի հեռախօսով զբաղած էին: Այսքան մեծ թիւով ոստիկան ինչո՞ւ համար է. գիտէի որ միջոցառման հսկելու համար է, սակայն այսքան մեծ թիւի ներկայութիւնը զարմացուց զիս: Հրահանգի մը վրայ ոստիկանները սկսան շարժիլ հրապարակի ուղղութեամբ: Հետաքրքրութենէ մղուած հետեւեցանք իրենց: Հեռուէն տեսայ, որ անցարգելի մը մուտքին հրաւիրեալներու հրաւիրատոմսերու ստուգումներ կը կատարեն, որոնց տէրերը բեմին դիմաց տեղադրուած աթոռները կը գրաւէին: Ես ու երիտասարդ ազգականս մօտեցանք անցարգելներուն եւ ոստիկաններէն մէկուն հարցուցինք, թէ ինչպէ՞ս կարելի է առանց հրաւիրատոմսի հրապարակ մտնել. թելադրեց կառավարութեան շէնքին շուրջ դառնալ եւ Տիգրան Մեծ պողոտայի կողմէն մտնել:

Ձեռնափայտիս յենած, կամաց-կամաց քալելով հասանք նշուած կէտը ու մօտեցանք անցարգելին: Ոստիկանը ձեռքի ստուգիչ գործիքը մարմնիս բոլոր մասերուն վրայ վերէն վար սահեցուց ու թոյլ տուաւ որ մտնեմ, իսկ ինծի ընկերակցող երիտասարդին, միեւնոյն ստուգումը ընելէ ետք, պահանջեց որ անձնագիրը ցոյց տայ: Մտանք ու մեզմէ առաջ մտած հարիւրաւորներու նման ոտքի մնացինք, քանի որ այս ետեւի բաժինը սովորական մարդոց համար էր, որոնք աթոռի կարիք կամ իրաւունք չունին երեւի… Ու յիշեցի Օրուէլի «Կենդանիներու ագարակը» («Անասնագոմ»), ուր կ՛ըսուէր, թէ բոլոր կենդանիները հաւասար են, բայց որոշ կենդանիներ աւելի՛ հաւասար են… Ճիշդ է որ անդադար ժողովուրդի անունով կը խօսուի, սակայն պարզ ժողովուրդին աթոռ չեն կրնար տրամադրել:

Յիշեցի որ տարիներ առաջ, օփերայի մէջ ինչ-որ պաշտօնական տօնակատարութեան մը առթիւ, յատուկ արձագանգող կամարաւոր անցարգելէ մը անցանք, անշուշտ ապահովական պատճառներով, քանի որ հանրապետութեան նախագահն ալ ներկայ պիտի ըլլար:

Այդ նախագահը միշտ ալ ծայրայեղ ապահովական միջոցներու կը դիմէր, սակայն ներկայի վարչապետը այդպէս չէր, սկիզբները հետեւորդները ետեւէն տանելով, փողոցը քալելով կը յառաջանար ու բարձրախօսը ձեռքին «Հայաստանի հպարտ քաղաքացիներ»ը կը հրաւիրէր որ երթին միանան: Նոյնիսկ անոր հեծանիւ քշելը տեսած ենք:

Ի՞նչ փոխուեցաւ… առաջ ապահովութիւն չփնտռող մարդը ինչո՞ւ յանկարծ սկսաւ անապահով զգալ: Շքերթէ խուսափող մարդը սկսաւ ԱԱԾ-ի տասնեակներով սեւ մեքենաներուն ուղեկցութեամբ տեղէ տեղ երթալ:

Փրոթոքո՞լը այդ կ՛ենթադրէ, թէ՞ փառասիրութիւնը: Երեւի երկուքն ալ: Կը կարծեմ այս հարցին մէջ նախագահները կամ վարչապետները անձնական կողմնորոշում չեն ունենար, ակամայ կ՛ենթարկուին ապահովական ծառայութեան պաշտօնեաներուն, յատկապէս, որ ատենէ մը ի վեր անհաշիւ սպառնալիքներ կը տեղան վարչապետի հասցէին:

Գէշ բան է որեւէ երկրի ղեկավարին անապահով զգալը: Անշուշտ չես ակնկալեր որ ամբողջ ժողովուրդը սիրահարած ըլլայ իր առաջնորդին, չսիրողներ եւ ընդդիմադիրներ կան ամէն տեղ: Ըստ ապահովական օրէնքներու, ղեկավարները պէտք է պաշտպանուին, հասկնալի է, սակայն, զիրենք չսիրողներէն վախնալ ու ամէն վայրկեան տագնապ ապրիլ, այն աստիճան, որ կերած հացը քիթէ գայ ու գահին վրայ չկարենայ հանգիստ նստիլ, իսկապէս մտահոգիչ է:

Պատմութեան մէջ ամենանշանաւոր վախկոտը Սուլթան Ապտիւլ Համիտը եղած է, որ գիշերները քունը կը փախցնէր, անընդհատ ննջասենեակ ու մահճակալ փոխելով: Ինծի մնայ, ոչ այդ փառքը պէտք է, ոչ ալ սարսափը:

Ինչ որ է, քիչ մը մնացինք ու, նախատեսելով որ անհնար է ժամերով ոտքի մնալ, վերադարձանք տուն, ուր ոչ անցարգել կայ, ոչ ալ ապահովական ստուգում, նստեցանք հեռատեսիլին դիմաց եւ վայելեցինք «գունաւոր» ծրագիրը: Խոստովանիմ որ ծրագիրը իսկապէս մակարդակով էր, լաւ պատրաստուած, յատկապէս երկինքի վրայ լազերային լուսարձակներով գծագրուած հայոց պատմութեան դրուագները: Այն ինչ որ գունաւոր չէր, նոյնիսկ տժգոյն ու գորշ, այն ալ ընդհանուրին տրամադրութիւնն էր: Ափսոս:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՐԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՏԱՐԱՆՑԻԿ ՃԱՆԱՊԱՐՀ ԿԱՌՈՒՑԵԼ

Հաջորդ գրառումը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՅԼԵԼՈՒՑ ՎԱԶԵԼՈՒՆ Է ԱՆՑԵԼ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՅԼԵԼՈՒՑ ՎԱԶԵԼՈՒՆ Է ԱՆՑԵԼ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025

Այսօր իշխանական ողջ մեդիառեսուրսը նախապես մշակված սցենարով սկսեց լայնածավալ հարձակումը Վեհափառի դեմ,  իբր փաստ ներկայացնելով Նուրհան սրբազանի եւ մի կարգալույծի...

ԿարդալDetails

Մանկավարժական համալսարանի ռեկտորն ու մի շարք աշխատակիցներ ձերբակալվել են

17/10/2025

Նաթան Սրբազանի և Աղան աբեղայի խոսակցության ձայնագրության վերաբերյալ ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

17/10/2025

Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է. Մայր Աթոռ

17/10/2025

Վեհափառի դեմ իշխանական ԶԼՄ-ների տարածած ձայնագրությունը քննության առարկա է դարձել

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական