Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՌՑԱՆՑ ՁԵՎԱՉԱՓ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆ

01/10/2021
- 01 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրերս «Նարեկացի» արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Գեղարվեստական լուսանկարչության բաժնի ուսանողների եւ շրջանավարտների լուսանկարների ցուցադրությունը, որը համակարգում էր Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության եւ ՍՄԳ ամբիոնի ասիստենտ, փորձառու դասախոս Արմեն Խաչատրյանը :

Ցուցադրությունն աչքի էր ընկնում ժանրային բազմազանությամբՙ բնանկար, դիմանկար, փաստագրական, նատյուրմորտ եւ այլն: Ուշագրավ էր նաեւ այն, որ լուսանկարների մեծ մասի հեղինակներն աղջիկներ էին, ինչը բավական ուրախալի փաստ է գեղարվեստական լուսանկարչության բնագավառի համար: Համակարգողի կողմից ուսանելի նախաձեռնություն էր նաեւ ցուցադրանմուշները բուհի կայքէջի առցանց հարթակ տեղափոխելը, ինչը հնարավորություն է տալու շարունակական ռեժիմով համալրել ցուցադրությունը նորանոր լուսանկարներովՙ այն ավելի հասանելի դարձնելով թե՛ բաժնի ուսանողներին եւ թե՛ արվեստասեր հանրությանը:

Առցանց ձեւաչափն անսպառ հնարավորություններ է ստեղծելու նաեւ բազում ուսումնագործնական այլ ծրագրերի իրականացման համար: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է լուսանկարներին վերտառություն տալու ունակության ձեւավորմանը: Առաջին հայացքից թվում էՙ սա պարզունակ աշխատանք է, սակայն իրականում դիպուկ եւ, մանավանդ, գեղարվեստական վերնագիր դնելը լուսանկարի հեղինակից պահանջում է գեղարվեստական լեզվամտածողություն, ունակություն, որն անշուշտ միանգամից չի տրվում, այլ ամբարվում է տարիների բազմատեսակ գրականության ընթերցանությամբ, այլ կերպ ասածՙ աշխարհայացքով: Բացի այդ, այսօր աշխատաշուկայում պահանջ է դրվում լուսանկարի համար պատրաստել համառոտ տեղեկատվական տեղեկանք, ասել է թեՙ լուսանկարչից պահանջվում է նաեւ գեղարվեստական խոսք:

Այս համատեքստում լուսանկարների առցանց հարթակի ստեղծումը հուսանք, որ մեծապես կնպաստի այստեսակ գործնական պարապմունքների անցկացմանըՙ հնարավորություն տալով ուսանողներին լուսանկարների շուրջ առավել լայն քննարկումներ անցկացնել, այս մասնագիտության նկատմամբ սեր ու ձգտում առաջացնել ու նորանոր դիմորդներ ներգրավել: Այս եւ նման խնդիրներ են դրված այսօր ամբիոնի առաջ:

Վերստին բարի երթ մաղթենք այս ուսանելի նախաձեռնությանը:

Հ.Գ. Լուսանկարների առցանց ցուցադրություն կարելի է մուտք գործել հետեւյալ լինկով կամ QR կոդով:

# https://sites.google.com/aspu.am/photogallery/%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80?fbclid=IwAR3USskyTzOGajHTdy–K4RaW31QpqXfAfTgrCPkjSfWDsfaPvm6–H5o0GDc

ԱՐՏԱՇԵՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԼԻՆ ԴԵՐԴԵՐՅԱՆ. «ԻՄ ԱՐՄԱՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼԸ ԹԵ՛ ՊԱՐԶ Է, ԹԵ՛ ԴԺՎԱՐ»

Հաջորդ գրառումը

Սարկոզին բողոքարկել է դատարանի որոշումը

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

Սարկոզին բողոքարկել է դատարանի որոշումը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական