Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ

01/10/2021
- 01 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թեքեյան կենտրոնում սեպտ.ի 28-ին բացվեց լուսանկարչական աշխատանքների ցուցադրություն: Այն կազմակերպվել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության կողմից անցկացվող «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում: 15 լուսանկարիչ մրցույթի է ներկայացրել 2019- 2020 թվականների ընթացքում կատարած լուսանկար կամ ֆոտաշարք: Աշխատանքներից միայն մեկը կարժանանա «Վահան Թեքեյան» մրցանակի եւ դրամական պարգեւի` 1500 ԱՄՆ դոլար:

Մասնակիցների շարքում են ինչպես փորձառու, հանրությանը քաջածանոթ լուսանկարիչներ, այնպես էլ ոլորտի նորահայտ անուններ, այդ թվում նաեւ ուսանողներ:

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը ողջունեց ներկաներին եւ մրցույթի մասնակիցներին: Նա ուրախությամբ նկատեց, որ որոշակի դադարից հետո «Գեղարվեստական լուսանկարչություն» անվանակարգը նորից մաս է կազմում համահայկական մրցանակաբաշխության կազմում:

«Շատ խորհրդանշական է, որ այս անվանակարգի հանձնաժողովը նախագահում է այդ ոլորտի «Վահան Թեքեյան» առաջին մրցանակակիրներից, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սեւադան: Նրա նախագահությամբ էլ կորոշվի հաջորդ մրցանակակիրը»,-նշեց Ռուբեն Միրզախանյանն ու հաջողություն մաղթեց մասնակիցներին:

Հանձնաժողովի նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սեւադան կարեւորեց «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության շրջանակներում լուսանկարչության ոլորտը նորից ներգրավելու համար` միաժամանակ կարեւորելով մշակույթի ոլորտում Հայաստանի եւ աշխարհի մի շարք երկրներում Թեքեյան մշակութային միությունների ծավալած աշխատանքը:

««Վահան Թեքեյան» մրցանակը շատ պատվաբեր մրցանակ է` անկախ դրամական չափից: Ուրախ եմ, որ լավ աշխատանքներ են ներկայացված մրցույթին, այդ թվում նաեւ ուսանողների, որոնց համար սա մրցույթների մասնակցելու լավագույն փորձառություն է: Ափսոսում եմ, որ քիչ հեղինակներ են ներկայացված. չէ՞ որ Հայաստանում կան մեծ թվով տաղանդավոր լուսանկարիչներ եւ ցանկալի կլիներ, որ նրանց աշխատանքները եւս ցուցադրվեին»,- նշեց Սամվել Սեւադան եւ վստահեցրեց, որ գնահատելիս հանձնաժողովը անաչառ է լինելու` առաջին հերթին հաշվի առնելով գեղարվեստական կողմն ու լուսանկարչական վարպետությունը:

Մրցույթի պայմաններն ազատ էին. յուրաքանչյուր լուսանկարիչ մրցույթին եւ ֆոտոարվեստի սիրահարների դատին է ներկայացրել իր լավագույն աշխատանքը, որում իր ապրումներն էին, հույզերն ու լուսանկարչական ուրույն ձեռագիրը:

Լուսանկարների թեմատիկան բազմազան էրՙ արեւածագից մինչեւ գյուղական առօրյա, քաղաքային տեսարժան վայրերից մինչեւ ծաղկաշատ այգիներ: Շատերի լուսանկարներն Արցախից էինՙ կարոտի ու սպասումի, պահի վայելքը վերհիշելու ցանկությամբ ու լուռ ափսոսանքի բովանդակությամբ:

Նրանց աչքի եւ ձեռքի սերտ համագործակցության արդյունքում ստացվել էին գեղարվեստական ու լուսանկարչական հարուստ որակներով ֆոտոներ: Ի դեպ, ցուցադրությունը բաց կլինի մինչեւ սեպտեմբերի 30-ը:

«Գեղարվեստական լուսանկարչություն» անվանակարգի «Վահան Թեքեյան» մրցանակակրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 8-ինՙ ամենամյա մրցանակաբաշխության հանդիսավոր միջոցառմանը: Մրցանակների կարժանանան 6ՙ Գրականություն, Հայագիտություն, Լրագրություն, Գեղարվեստական լուսանկարչություն, Կերպարվեստ եւ Թատերական արվեստ անվակարգերում հաղթող ճանաչված մասնակիցները:

Նշենք, որ արդեն 27-րդ անգամ Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը ԱՄՆ եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության հետ համատեղ անցկացնում է «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխությանը մասնակցում են բազմաթիվ արվեստագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից: Տարիների ընթացքում այն դարձել է ամենահեղինակավոր եւ ամենասպասված մշակութային մրցույթներից մեկը: «Վահան Թեքեյան» մրցանակի են արժանացել հայ անվանի բազմաթիվ արվեստագետներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԽԵՂՃՆ ՈՒ ԿՐԱԿԸ

Հաջորդ գրառումը

ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ԽՈՆԱՐՀՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ԽՈՆԱՐՀՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025

Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել տարբեր գերատեսչությունների ծախսերին, որը վստահաբար հետաքրքիր կլինի թե՛ ձեզ, թե՛ հանրությանը. ԱԺ-ում 2026թ.-ի բյուջեի նախագծի...

ԿարդալDetails

Եղանակը կտաքանա

27/10/2025

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025

Հայաստանում համաներման ծրագիր չկա. արդարադատության նախարար

27/10/2025

Ոչ ոք եկեղեցու գործերին չի միջամտում. Սրբուհի Գալյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական