Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

24/09/2021
- 24 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Իշխանական աբսուրդ» ժանրից

Աբսուրդ 1 . «Մենք մեր պարտությունը պիտի փոխակերպենք հաղթանակի, բայց պիտի փոխակերպենք նաեւ հաղթանակի մեր բանաձեւը, որովհետեւ պատմությունը դա է ցույց տվել:Հաղթելու համար պարտադիր չէ, երբեմնՙ նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին»,- ՀՀ անկախության 30 ամյակին նվիրված հանդիսության ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը :

Աբսուրդ 2 . Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահոմանի ՙ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում ասել է. «Այս տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է ձեռքբերումների մի ամբողջ շարքՙ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, ժողովրդի բարեկեցության բարելավման եւ միջազգային ասպարեզում իր դիրքի ամրապնդման գործում»:

Աբսուրդ 3 . «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը սեպտեմբերի 22-ին բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, ապա քիչ անց բաց թողնվել: Բանն այն է, որ նա սեպտեմբերի 7-ին գրառում է արել եւ հայհոյել Ալենին: Ոստիկանությունում հարցրել ենՙ ում է նա նկատի ունեցել: Արթուրը պատասխանել է… Ալեն Դելոնին:

Աբսուրդ 4 . «Անկախության տոնը չի ենթադրում ռազմական շքերթ. դուք ձեր տարեդարձները նույն կերպ չեք նշում, մեկ հարազատների հետ եք նշում, մեկ ցուցադրական եք նշում, մեկ միայն ընտանիքի անդամներով եք նշում»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը , երբ նրան հարցրել ենՙ ինչո՞ւ անկախության տոնին ոչ թե զինվորական շքերթ եղավ, այլ «գունանգեղ» համերգ:

Աբսուրդ 5 . «Եթե այդ ենթադրյալ գումարը բաժանեինք զինվորների թվի վրա, յուրաքանչյուրին չնչին գուրմար էր հասնելու, մինչդեռ զինվորին ու նրա ծնողին նաեւ խրախուսող բաներ են պետք»,- ասել է իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, երբ նրան հարցրել ենՙ արդյո՞ք ավելի լավ չէր լինի, եթե Անկախության տոնակատարության ժամանակ դրոնների տասրոպեանոց պարի համար ծախսված 110.000 դոլարը տրամադրվեր վիրավոր զինվորների վիրահատությանը, առողջության վերականգնմանը:

Աբսուրդ 6 . Իշխանական պատգամավոր Վահե Ղալումյանն ԱԺ-ում հայտարարել է, որ Հայաստանի 441 համայնք կօպտիմալացվի, արդյունքում կձեւավորվի 37 խոշորացված համայնք: … 441-իցՙ 37:

Ընդդիմությունը կանխատեսումներ է անում, որ այսկերպ Փաշինյանն ուզում է ազատվել համայնքների ընդդիմադիր եւ ոչ ցանկալի ղեկավարներից:

Աբսուրդ 7 . ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Politik.amե լրատվական կայքիՙ իրեն «սորոսական» ասելու համար: Հովհաննիսյանի հայցի առիթ է դարձել կայքի հետեւյալ հրապարակումըՙ «Սորոսական Հովհաննես Հովհաննիսյանը կնշանակվի ԵՊՀ ռեկտորի ԺՊ»: «Politik.am»-ի խմբագիր Բորիս Մուրազին հայտնել է, որ Հովհաննիսյանը նաեւ 1 մլն դրամ է պահանջել որպես տուգանք վիրավորանքի համար:

Աբսուրդ 8 . «Առավոտի» տեղեկություններովՙ սեպտեմբերի 20-ին ոստիկանության բաժին է զանգահարել 38-ամյա Փայլակ Ս. -ն եւ հայտնել, որ ինքը սեռական բնույթի հայհոյանքներ է ուղղում վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ քաղաքական այլ գործիչների:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հիմա գոնե հասկանում եք ի՞նչի են թիրախում Արցախի հերոսները

Հաջորդ գրառումը

Էրդողան․ «Սիրիայի ռեժիմը սպառնալիք է ներկայացնում մեր երկրի հարավային հատվածների համար»

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

Էրդողան․ «Սիրիայի ռեժիմը սպառնալիք է ներկայացնում մեր երկրի հարավային հատվածների համար»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական