Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓԱՇԻՆՅԱՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ Է ԱՂԵՏԱԼԻ ԼԻՆԵԼ

24/09/2021
- 24 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Թուրքիայի նախագահ Ռեեբեփ Թայիփ Էրդողանիՙ օրեր առաջ արած հայտարարությունը, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է արել, հերթական սառը ցնցուղն էր ոչ միայն ընդդիմադիր գործիչների, այլ նաեւ հասարակության մեծ մասի համար: Հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ նահատակված տղաների մեծամասնությունը թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի հարվածից են զոհվել, Հայաստանի վարչապետիՙ Թուրքիայի գործընկերոջ հետ հանդիպելու ցանկությունը մի շարք հարցեր է առաջացնում: Ինչո՞ւ, ի՞նչ օրակարգով ու ի՞նչ հարցերի շուրջ է Փաշինյանը զրուցելու Ադրբեջանի բանակը մահաբեր բոլոր տեսակի զենքերով զինած Թուրքիայի առաջնորդի հետ. զոհվածների հարազատներն են ահազանգում:Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այն համոզումն ունի, որ գործող իշխանությունների օրոք հայ-թուրքական հարաբերությունների թեման օրակարգ բերելն անվտանգության սպառնալիք կնշանակի: «Ազգ»ի հետ զրույցում բացատրում էՙ ե՛ւ Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելու առումով, ե՛ւ արժանապատիվ քաղաքական դիրքավորում ապահովելու տեսանկյունից իշխանությունը որեւէ խնդիր չի կարող լուծել: Ըստ նրա, Էրդողանն ինչքան էլ խոսում է հարաբերություններ կարգավորելու պատրաստակամության մասին, ակնհայտ է, որ Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերվելու առումով չի փոխվել: «Էրդողանը շարունակում է պնդել, որ Արցախյան հարցի բանակցային գործընթացում Թուրքիան ակտիվ դերակատարում պետք է ունենա, ու աջակցում է Ադրբեջանիՙ Սյունիքով դեպի Նախիջեւան միջանցք ունենալու ցանկությանը: Բացի վերոնշյալըՙ Թուրքիան, զինելով ադրբեջանական բանակն ու բարձրացնելով դրա մարտունակությունը, փոքր եղբորը հաջորդ պատերազմին է պատրաստում: Այսինքնՙ մտածել, թե Թուրքիան իրապես պատրաստ է նորմալ երկխոսության, միամտություն է: Նրա մտադրություններում որեւէ բան չի փոխվել, եւ Հայաստան-Ադրբեջան սահմանին վերջինիս կողմից հրահրվող սադրանքների հետեւում շարունակում է Թուրքիան մնալ»,- ասում է պատգամավորը:Աբրահամյանը դժվարանում է ասել, թե ինչի շուրջ կարող են զրուցել Էրդողանն ու Փաշինյանը, եթե հանկարծ հանդիպեն, բայց ենթադրում է. «Փաշինյանը գուցե կարծում է, որ Թուրքիայի հետ սահման բացելով կարող է ինչ-ինչ հարցեր լուծել: Բայց գոնե այս փուլում նման բանը միանշանակ ընդունել, ու դա դրական գործընթաց համարել, չի կարելի, որովհետեւ դեռ պարզ չի, թե Հայաստանի պետական գերատեսչություններն ու ինստիտուտները պատրա՞ստ են արդյոք մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված պետության հետ հարաբերություններ կարգավորելՙ անցակետերից մինչեւ անվտանգային միջոցառումներ»:Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր նախաձեռնություն, հատկապես եթե դա վերաբերում է արտաքին քաղաքականությանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը մեծ վախով ու թերահավատությամբ է ընդունում: Ինքներդ դատեք, ասում է, նորանկախ Հայաստանի պատմության ամենաթույլ, պարտության փաստաթուղթը ստորագրած, պարտությունը մարմնավորող ղեկավարը նոր գործընթաց է ցանկանում սկսել Հայաստանին պարբերաբար սպառնացող, ընդամենը մեկ տարի առաջ մեր դեմ կռվող, մեզ ցեղասպանած ու նախապայամաններ թելադրող պետության հետ:«Եթե նման հանդիպում, այնուհետեւ որոշակի շփում-պայմանավորվածություններ լինեն, ապա դա ուղղակի աղետ է լինելու մեր պետականության համար: Մարդը, որ չի կարողանում թշնամական պետությանը ստիպել կատարել իր իսկ ստանձնած պարտականությունները (վերադարձնել հայ ռազմագերիներին), իր գավառական «շուստրիությամբ» մի նոր գործընթաց է ցանկանում սկսել տարածաշրջանի հզոր խաղացողներից մեկի հետ: Փաստացի ամենաթույլ վիճակում գտնվող Հայաստանին մտցնում են մի գործընթացի մեջ, որ նրանից հնարավորինս շատ բան կարողանան կորզել: Այլ բան, քան «թշնամական» անունը տալ այս ծրագրին, հնարավոր չէ»,- նշում է Վարդանյանը:Ի տարբերություն ընդդիմադիրների, իշխանական թեւի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կարծիքովՙ Հայաստանն ուզի- չուզի բոլոր հարեւանների հետ պետք է հանդիպի ու բանակցի: «Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարության հետ պատրաստ է քննարկելու ռազմաքաղաքական իրավիճակը: Դրանից հետո է, որ հայկական կողմն արձագանքել էՙ մենք նույնպես պատրաստ ենք քննարկելու տարածաշրջանային խնդիրները: Մենք դա դիտարկում ենք որպես ապաշրջափակում, իսկ դուք ասում եք, թե դա միջանցքի պահանջ է: Չի բացառվում, որ Էրդողանն այո, միջանցք է պահանջում, բայց բացառում եմ, որ մենք իրենց միջանցք տանք»,-հավաստիացնում է ՔՊ-ականը:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ՊԱՏԱՌԻԿՆԵՐԸՙ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

Հիմա գոնե հասկանում եք ի՞նչի են թիրախում Արցախի հերոսները

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

Հիմա գոնե հասկանում եք ի՞նչի են թիրախում Արցախի հերոսները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական