Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՆՁՆՎԵ՞Լ ԹՈՒՐՔԻՆ…

24/09/2021
- 24 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայերս սիրում ենք զարմացնել աշխարհին: Սեպտեմբերի 21-ին մեզ հաջողվեց կրկին զարմացնել, այս անգամ եւ կրկինՙ մեր արգահատելի անմիաբանությամբ: Անկախության 30-ամյակը նշեցինք առանց դրա հիմնադիրներիՙ Խորհրդարանի նախագահներ, Հիմնադիր եւ հաջորդող նախագահներ, Առաջին եւ հաջորդ վարչապետներ, Հայ առաքելական եկեղեցի: 30-ամյակը նշվեց միակուսակցականորենՙ ինչպես 70 տարիՙ Առաջին հանրապետության տարեդարձն էր նշվում, ինչպես 70 տարիՙ Խորհրդային Հայաստանի տարեդարձները…

Չխորանանք պատճառների մեջ, որոնցից գլխավորը միակուսակցական մեկուսապաշտությունն է, որը խոստանում է շարունակվել ու խորանալ, նոր ու նորանոր աղետների տանել մեր արդեն աղետահար երկիրը, պետությունը, ազգը, այժմ խիստ հարաբերական դարձած մեր անկախությունը:

Մեծ խորաթափանցություն պետք չէ հասկանալու համար, որ մեծ աղետի սեմին ենք, ոչ էլ քաղաքական մազոխիզմով տառապելՙ խորաչափելու համար այդ աղետի կործանիչ հետեւանքները, որոնք կարող են նվազ արյունալի լինել, քան 44-օրյա պատերազմը, սակայն անկասկածՙ տեւականորեն արյունաքամ են անելու մեզ որպես պետություն եւ ժողովուրդ:

Կռահեցիքՙ խոսքը Անկարայից Նիկոլ Փաշինյանի որսացած «դրական ազդակների», այդ «ազդակներին» ընդառաջ նրա «դրական» պատասխանի, ավելինՙ Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլու միջնորդությամբ Էրդողանից հանդիպում խնդրելու մասին է:

Վերջինս անշուշտ սպասում էր հենց դրան, որպեսզի գործադրի թուրքական քիչ հայտնի խոսքը, որը անհարմար է այստեղ կրկնել եւ որի միտքը հետեւյալն էՙ «հիվանդին պետք է հենց անկողնում անել»… Նա առաջինը հայտարարեց այդ առաջարկի, ավելի ճիշտՙ խնդրանքի մասին, եւ անհապաղ բանաձեւեց իր նախապայմանները, որոնց կատարումով պայմանավորեց իր հանդիպումը Նիկոլի հետ, առանց վերջինի անունը տալու:

Ենթադրություններ անելու կարիք չկա: Այդ նախապայմանները բազմիցս են բարձրաձայնվել թե՛ Էրդողանի, թե՛ Ալիեւի, թե՛ Չաուշօղլուի եւ այլ պաշտոնատարների կողմից: Ադրբեջանի տարածքային ամբողջականության ամբողջական ճանաչումՙ ներառյալ Արցախը, միջանցքների (այժմ արդենՙ երկու) տրամադրում Ադրբեջան-Նախիջեւան-Թուրքիա ցամաքային միացման համար, այլապեսՙ Սյունիքի անեքսիա, եւ վերջապեսՙ Ցեղասպանության եւ հայրենազրկման պատասխանատվությունից Թուրքիայի արդարացումՙ առ ոչինչ համարելով 28 երկրների խորհրդարանների եւ գործադիր իշխանությունների, միջազգային տարբեր կազմակերպությունների ընդունած համապատասխան օրինագծերը նաեւ:

Այս եւ այլ պայմանների մասին դժբախտաբար շատ ենք խոսելու նաեւ առաջիկայում: Մինչ այդՙ լիքն են հարակից հարցերը:

Առաջին հերթինՙ ի՞նչ է լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի, ի մասնավորիՙ եռանախագահության եւ հատկապես Մ. Նահանգների դիրքորոշումը: Էրդողանի նախապայմանները, ավելի ճիշտՙ դրանց կատարումը փաստական լուծարումն է նշանակում այդ խմբի, Արցախի կարգավիճակի հարցն էլ հետը:

Երկրորդՙ ի՞նչ է լինելու հարեւան Իրանի հակազդեցությունը, որի քթի տակ, իսկ մեր բերանում, ադրբեջանաթուրքական ամենշաբաթյա զորավարժություններ են տեղի ունենում: Թեհրանը կուզենա՞ր զրկվել իր միակ քրիստոնյա հարեւանից ու Կովկասի միջով անցնող իր կարեւոր ճանապարհից ու գազամուղից:

Երրորդՙ ո՞րն է Ռուսաստանի դիրքորոշումը, Մոսկվայի հետ Փաշինյանը խոհրդակցե՞լ կամ համաձայնեցրե՞լ էր իր նախաձեռնությունը նախապես, թե՞, ինչպես հաճախ, անտեսել էր դաշնակցի շահերը, մինչ Էրդողանը, ինչպես վերջին 9 տարիներին, շարունակում է կարամբոլ (բիլյարդ) խաղալ «սիրելի բարեկամ» Պուտինի հետՙ Սիրիայից մինչեւ Լիբիա, մինչեւ Ղրիմ ու Հայաստան: Չէ՞ որ Էրդողանի նախապայմանների կատարումը նշանակում է վերջ Արցախում եւ շուրջը գտնվող խաղաղապահ ուժերին, վերջ նույնիսկ 102-րդ ռազմաբազային եւ, ավելին, Անդրկովկասում ռուսական ներկայությանըՙ շրջելով 200 տարվա իր տարածաշրջանային քաղաքականության անիվը:

Հարցադրումների միայն փոքր մասն են կազմում սրանք, որոնց պատասխանները դեռ ոչ ոք չի տալիս մեզ, եւ առաջին հերթինՙ միայն հպարտ քաղաքացիների կարծիքով առաջնորդվելու երդում տված Փաշինյանը: Փոխարենը նաՙ Փաշինյանը, շարունակում է «Պարտությունը հաղթանակ է» թեմայով անհեթեթություններ դուրս տալ, ինչը կրկնվեց երեք օր առաջ Հանրապետության հրապարակի ամբիոնից: Իր հարյուր հազարավոր մանդատատուներից գեթ մեկը, բացի իր կողակցիցՙ դատելով վերջինիս արտասվախառն աչքերից, հասկացա՞վ կամ ի՞նչ հասկացավ նրաՙ «հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին» սոփեստական ոչնչախոսությունը:

Ուրեմն, սիրելի ժողովուրդ եւ քաջարի մարտիկներ, ավելի լավ է պարտվել, քան հաղթել: Տարբերություն չկա: Տարբերությունն ընդամենը 5000 նահատակներն են, 10000 հաշմվածները, Արցախի 75 տոկոսի կորուստը, Հայաստանի կրծոտվող սահմանները: Մեկ էՙ Նիկոլը գիտի պարտությունը հաղթանակի վերածելու կերպը, ինչպես որ ի սկզբանե գիտեր հաղթությունը պարտության վերածելու բոլո՛ր կերպերը:

Ուրեմնՙ հանձնվենք թուրքին: Մեկ էՙ հաղթելու ենք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Քանի՞ հոգևորականի կարողացար ծնկի բերել, պոռոտախոս դավաճան կապիտուլյանտ, քո ամբողջ հերետիկոս ավազակախմբովդ». Սերոբ քահանա Ազարյան

Հաջորդ գրառումը

«Եթե կապիտուլյանտն այսօր ՄԱԿ-ի ամբիոնից չպատասխանի ալիևի զառանցանքներին կնշանակի երկրորդում է իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջը». Ռոբերտ Մարգարյան

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

«Եթե կապիտուլյանտն այսօր ՄԱԿ-ի ամբիոնից չպատասխանի ալիևի զառանցանքներին կնշանակի երկրորդում է իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջը». Ռոբերտ Մարգարյան

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական