Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԲԸՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

17/09/2021
- 17 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

21 սեպտեմբեր 2021թ.

Ենթակա է անհապաղ հրապարակման

Երեսուն տարի առաջՙ սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը կողմ քվեարկեց անկախ եւ ինքնիշխան պետության ստեղծմանը։ Դարեր շարունակ պատմական Հայաստանը ապրել է առանց անկախ պետականությանՙ իրար հաջորդող կայսրությունների կազմում, իսկ կարճատեւ կյանք ունեցած Առաջին հանրապետությունը վերջնարդյունքում նույնպես դարձավ Խորհրդային մեծ պետության մասը։

1990-ական թվականներին ապրող մարդականց համար անկախ պետություն ունենալը նման էր երազի, որը մեկ գիշերում իրականություն դարձավՙ սփոփելով նաեւ Հայոց Ցեղասպանությունը վերապրածների եւ նրանց սերունդների հոգիները, ովքեր հնարավորություն ունեցան տեսնելու, թե ինչպես է հայոց եռագույնը վեր բարձրանում Միավորված ազգերի կազմակերպությունում։ Նմանապես, Երեւանում անկախ Հայաստանի քաղաքացիների կողմից Լենինի արձանի տապալումը եւ դրան զուհագեռ հայկական խորհրդարանի առաջին նստաշրջանի բացումը խորհրդանշական էին հավաքական հոգեբանության փոփոխության առումով։

Այսուհետ, հայկական ազգային ինքնությունը այլեւս միայն անցյալի ողբերգությունների կրողը չէր, այլեւ նոր բացված անսահման հնարավորությունների, որոնք հայ ազգին դարձնելու էին արդի համաշխարհային ընտանիքի մի մասը։ Ազատ հայրենիքը դարձավ աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերի ուշադրության առարկան։ Հայկական սփյուռքը, ով համարում էր անկախ հայրենիքը սեփական ժառանգության եւ ինքնության պահպանման երաշխավորը, ակտիվորեն սատար կանգնեց անկախության մարտահրավերների եւ հնարավորութունների բովով անցնող Հայաստանինՙ մասնակցելով պետականաստեղծման գործընթացին։

Սակայն, շուտով այս ոգեւորությունը փոխարինվեց դառը իրականությամբ, երբ Հայաստանը ենթարկվեց պատերազմի եւ տնտեսական մարտահրավերների պատճառով ստեղծված դժվարություններին եւ անհաջողություններին։ Միայն

Արցախյան առաջին պատերազմի ավարտից հետո Հայատանը սկսեց թեւակոխել վերակառուցման եւ ստեղծարար աշխատանքի նոր դարաշրջան։

Որպես զարգացող պետությունՙ Հայաստանը հաջորդող տարիներին հնարավորություն ունեցավ ցույց տալ աշխարհին իր յուրօրինակ արժեքը։ Մինչ 2000-ականների կեսը զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը եւ նորարարական տեխնոլորգիաները եկան փոխարինելու շարքից դուրս եկած խորհրդային արդյունաբերության վրա հիմնված տնտեսությանը։

1990-ականների սկզբի Երեւանի փոշոտ փողոցները, քանդված շենքերը եւ ճանապարհները փոխարինվեցին ժամանակակից մայրուղիներով, առաջատար սարքավորումներով եւ համակարգերով զինված ենթակառուցվածքներով, ապահով ու կոկիկ դպրոցներով եւ համերգասրահներով, գերժամանակակից օդանավակայանով, բազմազան խոհանոցներ ունեցող ռեստորաններով եւ շքեղ միջազգային հյուրանոցներով, բազում առեւտրի կենտրոններով, դեսպանատներով եւ այլն։ 1988թ․ ավերիչ երկրաշարժի արդյունքում գետնին հավասարեցված Գյումրին այսօր դարձել է բարձր տեխնոլոգիական հանգույց ստարտափների համարՙ նոր կյանք հաղորդելով երիտասարդներին եւ զբոսաշրջիկներին հրապուրող ստեղծարար մշակույթին։

Հեռավոր բնակավայրերը, որտեղ գործազրկությունը երկար տարիներ հետեւողականորեն քայքայում էր ընտանեկան եւ համայնքային համախըմբվածությունը, վերջին տասնամյակում ականատես են եղել կին գործարարների նշանակալի ակտիվությանը, որոնց կարեւոր աջակցություն է տրամադրվել իրենց նախաձեռնությունները կյանքի կոչելու համար։ Բացի այդ, այսօր տարբեր համայնքներում գործում են տեխնոլոգիական կենտրոններ, որտեղ պատանիները դասերից հետո ծանոթանում են նորարարական տեխնոլոգիաներինՙ միջազգային հարթակներում մրցակցային դառնալու նպատակով։ ՀԲԸՄ-ն իր գործընկերների հետ միասին աջակցում է այսօրինակ նախաձեռնություններինՙ ձգտելով հավասար հնարավորություններ ստեղծել հայ կանանց եւ երիտասարդների համար։

Բարձրագույն կրթության ոլորտում գործող Հայաստանի ամերիկյան համալսարանը, որի համահիմնադիրն ու կարեւոր աջակիցն է նաեւ ՀԲԸՄ-ն, այս ընթացքում կարողացել է փոխել բազմաթիվ հայ երիտասարդների աշխարհայացքը։

Հայաստանի առողջապահության համակարգը նույնպես, ՀԲԸՄ-ի եւ հայերի կողմից հիմնադրված առաջատար առողջապահական կազմակերպությունների օգնությամբ, հետեւողականորեն առաջընթաց է ունեցել։ Համավարակի եւ պատերազմի ժամանակ արեւմուտքում վերապատրաստված տեղացի բժիշկները եւ մասնագետները, իրենց օտարերկրյա գործընկերների հետ ուս ուսի տված, իրականացրել են կյանքեր փրկած բարդ վիրահատություններ եւ ախտորոշման լավագույն սարքավորումների միջոցով բուժել զինծառայողների եւ քաղաքացիական մարդկանց։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մերձավոր Արեւելքի, Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի հայազգի գործարար հսկաները եւ բարեգործները հայ ժողովրդի նշանավոր զավակներն են, որոնք պատմության մեջ կմնան որպես առաջին ռահվիրաներ եւ մեծ երազողներ։ Զուգահեռ, այսօրվա հայ երիտասարդները շարունակաբար այցելում են իրենց հայրենիքՙ կապվելու իրենց ազգային արմատներին եւ մասնակցելու հայրենիքի շենացման ծրագրերինՙ ամուր կապեր հաստատելով իրենց տեղացի հասակակիցների հետ։ Բացի այդ, ՀԲԸՄ կրթաթոշակները հնարավորություն են տվել մի շարք հայաստանցի ուսանողներին ի կատար ածել իրենց երազանքները եւ սովորել աշխարհի լավագույն համալսարաններումՙ դառնալով մրցակցային, փորձառու եւ պրոֆեսիոնալ հայերՙ պատրաստ ծառայելու իրենց հայրենիքին։

2018թ․-ի իշխանափոխությունից հետո Հայաստանում հաջորդաբար անցկացվեցին միջազգային կառույցների կողմից ազատ եւ արդար ճանաչված ընտրություններ։ Ավելին, ընտրողների նախընտրությունները շարունակում են հիմնված լինել ժողովրդավարական արժեքների վրաՙ միեւնույն ժամանակ հավատարիմ մնալով գործընկերների հետ ռազմավարական կարեւորություն ունեցող հարաբերությունների պահպանմանը։

Այս տարի անկախության տարեդարձը խորհելու առիթ է տալիս, թե արդյոք Արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրողություններից եւ ներքաղաքական սուր պայքարից թուլացած անկախ հայկական պետությունը կարող է ուղղել իր մեջքը եւ հաղթահարել այս ամենը։

ՀԲԸՄ-ն, որպես Սփյուռքի ամենահին կառույցներից մեկը, ով ազգային ճգնաժամերի ժամանակ մշտապես կանգնած է եղել առաջնագծում, այսօրվա մարտահրավերներին մոտենում է երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից։ Մեր ձգտումըՙ ժողովրդին վեր դասել քաղաքական գործընթացներից, օրհասական իրավիճակներում հայ ժողովրդի դիմացկունության մասին անթիվ պատմությունների ստեղծման պատճառ է դարձել։ Սերտ շփումները աշխարհի տարբեր անկյուններում, գյուղերում եւ քաղաքներում ապրող հայ մարդկանց ու ընտանիքների հետ, ինչպես նաեւ հայ ժողովրդի պատմության շրջադարձային պահերը վեր են հանել վճռականության եւ հույսի մի ընդհանուր գիծ, որը կապում է բոլորիսՙ որպես մեկ միասնական հայ ազգի։

Մենք հավատում ենք ազատ Հայաստանին, քանզի նրա մեջ է ամփոփված հայկական ոգու էությունը, որը առկա է աշխարհում ապրող ամեն հայի մեջ։

Եվ երբ ոչինչ չի խանգարում հային լինել հայ, ապա մեր ձեռքբերումները ցանկացած ոլորտում կարող են սահմաններ չճանաչել։ Չնայած անկախության առաջին տարիների դժվարություններին, մենք հավատարիմ եղանք մեր ուղուն եւ հետեւապես իրավունք չունենք այսօր մեջքով շրջվել դեպի այն ամենը, ինչը կատարվել է նախորդ երեսուն տարիներին։

Երեսուն տարին պետության համար բավական քիչ ժամանակ է, սակայն Հայաստանը պետք է արդեն թերթի «նորաթուխ ժողովրդավարության» էջը։ Թեեւ ոչ իր լավագույն ձեւով, սակայն, Հայաստանը նախքան պատերազմը հաստատակամ էր նոր թափ հավաքել եւ առաջընթաց ապահովել մի շարք կարեւոր հարցերում։ Մենք անկեղծորեն հուսով ենք, որ այս նշանակալի տարեդարձը կհիշեցնի աշխարհի բոլոր հայերին, որ երեսուն տարի անց մենք չենք կարող եւ չենք պատրաստվում հետ ընկրկել կամ կորցնել մեր վստահությունը մեր ուժերի նկատմամբ։

Մենք «ի հեճուկս ամեն ինչի» ժողովուրդ ենք, եւ աշխարհը պետք է ընդունի մեր այս ինքնատիպ հատկանիշը, որպեսզի այլեւս չանտեսի հայ ժողովրդի վախճանի մասին հնամաշ կանխատեսումները։ Ժամանա՛կն էՙ աշխարհը հավատա Հայաստանին։ Ժամանա՛կն է, որ մենքՙ հայերս հավատանք մեր ուժերին։

Միությունը զորություն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՄԱՀԱՑԵԼ Է ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՀԱՑԵԼ Է ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025

Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին: Փաշազադեն...

ԿարդալDetails

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական