Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայ ազգային պարը շահեց բացառիկ մի պարուհի…»

17/09/2021
- 17 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱԶԵՆԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Այնպես պատահեց, որ 2021 թվականը հայ պարարվեստի մի շարք ականավոր գործիչների համար հոբելյանական տարի է: Նրանց թվին է պատկանում մեր Պարի պերական համույթի նշանավոր մենապարուհի, «Մովսես Խորենացու» մեդալակիր Սրբուհի Բաբայանը:

Երբ ես հարց տվեցի Սրբուհի Բաբայանին, թե քանի՞ արտասահմանյան երկրում է հանդես եկել հյուրախաղերով, նա ասաց. «Ավելի հեշտ է թվարկել այն երկրները, որոնցում ես չեմ եղել: Ճապոնիա, Ավստրալիա եւ… Անտարկտիդա ( ծիծաղում է)» : Եվ իսկապես, այնքա՜ն երկրների բեմահարթակներում է հանդես եկել Հայաստանի պարի պետական անսամբլը, այնքա՜ն երկրների հանդիսատեսի է գայթակղել «նաիրյան աղջիկների հեզաճկուն պարը» փայլուն առաջատար մենապարուհուՙ Սրբուհի Բաբայանի կատարմամբ եւ այնքա՜ն անգամ արտերկյա մամուլը գովաբանել է նրա կատարողական վարպետությունը: Հոդվածագիրներից մեկն իր գրությունը վերնագրել է. «Եթե պարում է Սրբուհին, ուրեմն Հայաստանը ծաղկում է»:

Սրբուհու կյանքը պարարվեստի աշխարհում սկսվել է ութամյա տարիքում, երբ մայրը նրան տարավ ընդունելության քննությունների Երեւանի պետական պարարվեստի ուսումնարան (այժմՙ քոլեջ): Նա սովորել է լավագույն դասատուների մոտՙ Դինա Գացինա (դասական պար, սկզբից մինչեւ ավարտը), Վիկտոր Բորիսով (ժողբնորոշ պար), Մաքսիմ Մարտիրոսյան (զուգապար): Վերջինս, այդ տարիներին լինելով պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարը, շատ բարձր էր գնահատում Սրբուհի Բաբայանինՙ տեսնելով նրա մեջ դասական բալետի բազմաժանրային առաջատար պարուհու ստեղծագործական ապագա:

Նախ Մոսկվայի, իսկ այնուհետեւ Երեւանի հանդիսատեսը հիացած էր 16 տարեկան ուսանողուհի Սրբուհի Բաբայանի գլխավորՙ Մոր դերի կատարմամբՙ Մաքսիմ Մարտիրոսյանի բեմադրված Ռոմեն Դավթյանի «Երջանկության համար» բալետում: Աչքի էին ընկնում թե՛ Սրբուհու գեղեցկադիմությունը, թե՛ կեցվածքը, թե՛ բնատուր պարային օժտվածությունը եւ դասական պարի հնարքների լավ տիրապետումը: Եվ ամենագլխավորըՙ դերասանական արտահայտչականությունը:

Եվ այդ բալետում կայացավ նաեւ շատ կարեւոր իրադարձություն Սրբուհու կյանքում: Նրա զուգապարողըՙ Հոր դերակատար Վլադիսլավ Անգուրովը դարձավ նրա մերձավոր ընկերը, այնուհետեւՙ ամուսինը: Ամեն ամուսնական զույգ չէ, որ անհրաժեշտ է հիշատակել կամ էլ օրինակ բերել: Բարձրահասակ, գեղեցիկ արտաքինով Անգորուվը դարձավ Սրբուհուն բոլոր առումներով արժանի ամուսինՙ թե՛ որպես պարի զուգընկեր, թե՛ տան գլխավորը, որի վրա Սրբուհին կարող էր միշտ հենվել: Վլադիսլավ Անգուրովը մեր օպերայի եւ բալետի թատրոնում է սկսել իր ճանապարհը որպես մենապարողՙ կատարելով մի շարք առաջատար դերեր, այդ թվումՙ «Հավերժական կուռք» բալետում, այնուհետեւ որպես մենապարող տեղափոխվել է Պարի պետական անսամբլ եւ փաստորեն Սրբուհուն, ինչպես ասում են եկեղեցում, սիրել է մինչեւ իր կյանքի վերջին օրը: Ավաղ, նա հեռացավ մեզնից 2013 թ-ին:

Սրբուհին 1969 թ. ավարտել է դասական բաժինը եւ պատրաստվում էր դառնալ դասական պարուհի: «Պատահեց այնպես,- ասում է պարուհին,- որ ես իմ պրոֆիլը փոխեցի, քանի որ առողջական խնդիր կար»: Նա սկսել է իր երկար, 37-ամյա կատարողական ճանապարհը (ինչը շատ երկար ժամանակամիջոց է պարային կատարողական ասպարեզում) Պարի պետական անսամբլի գործունեության ծաղկունքի շրջանում: Պարի պետականում անմիջապես ընդգրկվել է որպես առաջատար պարուհի: Ընդհանուր առմամբ, 37 տարում կատարել է չորս մենապար, որոնք բեմադրվել են հատկապես իր համար: Դրանք ենՙ Կոմիտասի «Շուշիկի»-ն եւ Ալ. Ալեքսանդրյանի «Հարսնացուն Զանգեզուրից», որոնք բեմադրել է Վանուշ Խանամիրյանը: Երբ որպես գլխավոր բալետմայստեր անսամբլ եկավ Գագիկ Կարապետյանը, նա Սրբուհու համար բեմադրեց «Մայրություն» մենապարը Խաչատուր Ավետիսյանի երաժշտությամբ: Չորրորդ մենապարը եղել է նրա բենեֆիսի ժամանակՙ նվիրված ծննդյան 50 եւ գործունեության 30-մյակին: Կոմպոզիտոր Գեւորգ Մանասյանը հատուկ նրա համար գրել, իսկ Գագիկ Կարապետյանը բեմադրել է մի համար, որն ականավոր պարուհու անունով կոչվեց «Սրբուհի»:

Մասնակցել է անսամբլի ողջ խաղացանկին, այդ թվումՙ «Վաղարշապատի պար», «Կռունկներ», «Կժերով պար», «Զանգեզուրի պար», «Սրերով պար», «Որսորդներ», «Գարնանային անուրջներ», «Դլե յաման»: Այդ բոլոր պարերը մասսակայան են, սակայն անպայման մենապարուհու մասնակցությամբ: Սրբուհին մասնակցել է նաեւ բոլոր պարերի բեմադրմանը: «Պետք է նշել,- ասում է պարուհին,- որ դասական պարի մասնագիտական տիրապետումն ինձ շատ օգնեց: Ինչքանով էլ պարը լինի հայկական, ազգային, այն դասականով է անցկացվում, որի շնորհիվ ավելի կատարելագործված են դառնում շարժումները»:

Տեղին է բերել մի պատկերավոր եւ ամփոփ հատված Մաքսիմ Մարտիրոսյանի ելույթից Սրբուհի Բաբայանի բենեֆիսի ժամանակ: «Որպես բալետային թատրոնի պարուհիՙ նա պետք է կերտեր կերպարների համաստեղություն. Ֆրիգիաՙ «Սպարտակում», Զարեմաՙ «Բախչիսարայի շատրվանում», Խումարՙ «Անտունիում» եւ այլն: Սակայն Սրբուհին փոխեց իր պարային պրոֆիլը եւ շարժվեց դեպի Պարի պետական անսամբլը, որտեղ արդեն 30 տարի պարում է: Եվ չնայած, ի դեմս Սրբուհի Բաբայանի, բալետը կորցրեց տաղանդավոր պարուհի, հայ ազգային պարը շահեց մի բացառիկ պարուհի: Եվ անցած տարիների ընթացքում նա կերտեց հայ կանանց մի ամբողջ պատկերասրահ, հայուհու ուրախությունը, երջանկությունը, ցնծությունը, հերոսականությունը, նաեւՙ վիշտը, տառապանքը, ողբերգությունը հաղորդող կերպարներ: Նա ոչ միայն հրաշալի պարուհի է, այլ նաեւ փորձավար: Կասկած չկա, որ շատ շուտով շնորհիվ Սրբուհի Բաբայանի բեմ կելնեն նոր պարուհիներ, որոնք կշարունակեն մեր վարպետների գործն ու արվեստը»:

Եվ իսկապես, ինչպես ասում է Սրբուհի Բաբայանը. «2004 թ-ից ես դասավանդում եմ Պարարվեստի քոլեջում: Մենք ունենք համերգներՙ կիսամյակային եւ ավարտական, բնականաբար մենք պահպանում ենք մեր մեծերի ժառանգությունը, եւ ունեմ նաեւ սեփական բեմադրություններ: Դրանք ենՙ «Էլեգիան», «Իրիկնային», «Ալաշկերտի քոչարին», «Թամզարան»… Տարեկան մենք տալիս ենք միջին հաշվով 30-ից 60 ավարտական ուսանող: Եվ նախկին ուսանողներս ինձ ուրախացնում են: Նրանք աշխատում են բոլոր պետական համույթներում, շատերը հասել են մեծ հաջողությունների»: Եվ այսօր էլ անզուգական Սրբուհի Բաբայանը պահպանում է իր գեղեցկադիմությունը, կեցվածքը եւ հայ կանացի պարերին հատուկ շարժումների այն նուրբ արտահայտչականությունը, որը ժամանակին գրավել է աշխարհի բազում հանդիսատեսների սերն ու հիացմունքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանն այսուհետ նաեւ դիրիժոր

Հաջորդ գրառումը

Իրենց լկտի ձեւով են պահել. Որոտանի հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են զինվորներին հաց տանող մեքենան

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Իրենց լկտի ձեւով են պահել. Որոտանի հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են զինվորներին հաց տանող մեքենան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Մի շարք երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ  ժամանել են Եգիպտոս՝ մասնակցելու Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին։ «Al Qahera» լրատվական գործակալությունը...

ԿարդալDetails

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական