Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անկախության տոնը խարխլված երկրում

17/09/2021
- 17 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

[202103426.jpg] [202103427.jpg]

1991 թվականի սեպտեմբերի 21-ը Հայաստանի պատմության թերեւս ամենանշանակալի տարեթիվն է: 30 տարի առաջ հենց այդ օրը հայ ժողովուրդը տվեց իր քվեն ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ ակախանալու: Դժվար թե այդ ժամանակ որեւիցե մեկը իր ամենավատ պատկերացումներում անգամ կարող էր մտածել, որ օրերից մի օր Հայաստանի հանրապետությունը կհայտնվի նման բարոյալքված ծանր վիճակում:

Անկախությունից ուղիղ 30 տարի անց մենք ունենք ծանրագույն վիճակում հայտնված մի պետություն, որտեղ ապրում եւ գործում են մարդիկ, ովքեր խոսում են գունագեղ միջոցառումների եւ տոնակատարությունների մասին, երբ 44-օրյա պատերազմից չի անցել անգամ մեկ տարի եւ մեր վերքերը դեռ բաց են:

Մի՞թե չի արժեզրկվել 30 տարի առաջ ձեռք բերված մեր անկախությունը, որը պահպանվել է լոկ բառերով ու խոսքերով: Սակայն երկիրը պետք է պահել ոչ թե խոսքով, այլ գործով, ի գիտություն, առաջին հերթին, մեր նախկին ու ներկա ղեկավարների, բանակի հրամանատարությանը, ովքեր խոսքով պատրաստ են ոչնչացնել մեր սահմանները հատած թշնամուն, սակայն գործելու ժամանակ ամեն կերպ խույս են տալիս պատասխանատվությունից:

Մենք հասել ենք մի մակարդակի, երբ անգամ Ադրբեջանի նախագահ Ալիեւն է հոխորտում այն մասին,որ մենք իզորու չենք անկախ պետություն ունենալու: Իհարկե դա ամենեւին էլ կոստյումով ահաբեկչի որոշելու բանը չէ, սակայն մենք մեր վարած քաղաքականությամբ չպետք է թույլ տանք քոչվոր ցեղախմբի առաջնորդին իրեն իրավունք վերապահել կասկածի տակ դնելու մեր անկախությունը եւ դրա համար վճարված գինը:

Ինչպես որ սպասվում էր, Փաշինյանի հայտարարությունը` կապված սեպտեմբերի 21-ի տոնական միջոցառումների հետ, բացասական գնահատականի արժանացավ հասարակության գիտակից զանգվածի կողմից:

Այս դեպքում ի՞նչը կլիներ լավագույն տարբերակը անկախության 30-ամյակը մոռացության չմատնելու, բայց եւ տոնի չվերածելու համար: Լավագույն լուծումը կլիներ Հանրապետության հրապարակում բեմ հավաքելու փոխարեն զինված ուժերին զինվորական շքերթի դուրս բերելը: Շքերթի մասնակից զինվորները եւ ներգրավված զին-տեխնիկան լավ ազդակ կլինեին մասնավորապես թշնամու համար,ցույց տալով, որ անկախ կրած անհասկանալի պարտությունից եւ ապրած մեծ վշտից, Հայաստանը դեռեւս ունի եւ ունենալու է բանակ, որը չնայած քաղաքական խաղերի, հարկ եղած դեպքում կրկին պատրաստ կլինի պաշտպանելու սեփական երկիրը, պետությունը, անկախությունը:

Անկախության տոնը հնարավոր կլինի լիակատար կերպով նշել այն ժամանակ, երբ սեփական ժողովուրդը չի ունենա վտանգ արտաքին թշնամուց, նույն այդ թշնամին չի համարձակվի ոտնձգություններ անել մեր պետական սահմանների նկատմամբ, կամ էլ անելու դեպքում կզգա դրա ծանր հետեւանքները:

Մեր ինքնիշխանությունը հարցականի տակ է դրվել թշնամու կողմից, ինչն էլ հանգեցրել է պետականության խարխլմանը: Երբ կվերանան այդ հարցականները եւ Հայաստանը կվերադարձնի նախկինում ունեցած իր հաղթողի հոգեբանությունն ու միջազգային հեղինակությունը, այդ ժամանակ հնարավոր կդառնա մտածել «գունագեղ» տոնակատարությունների մասին:

ԳԵՎՈՐԳ ՄՈՂՐՈՎՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՅայտարարութիՒն

Հաջորդ գրառումը

Մոսկվայում առցանց քվեարկությանն արդեն մասնակցել է մեկ միլիոն մարդ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ի հետ հետագա մերձեցումը Հայաստանին սպառնում է Ռուսաստանից գազի, նավթամթերքի և ադամանդի մատակարարումների լիակատար դադարեցմամբ

26/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումը, կանոնական կարգն ու ներքին կյանքը ենթակա չեն որևէ քաղաքական ուժի կամ պետական մարմնի թելադրանքի

26/05/2026
Նորություններ

Արարատ Միրզոյանը՝ Ռուսաստան մի շարք ապրանքատեսակների ներմուծման արգելքի մասին

26/05/2026
Նորություններ

Մենք զրոյից բանակ ենք ստեղծել. Փաշինյան

26/05/2026
Հաջորդ գրառումը

Մոսկվայում առցանց քվեարկությանն արդեն մասնակցել է մեկ միլիոն մարդ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական