Կիրակի, Նոյեմբերի 9, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞Վ ԿԼԻՆԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

17/09/2021
- 17 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գյումրին հոկտեմբերի 17-ին կընտրի համայնքային նոր ավագանի եւ, ըստ ամենայնի, կունենա նաեւ նոր քաղաքապետ: Համայնքի ներկա ղեկավար Սամվել Բալասանյանը չի գլխավորում իր անունով կոչվող «Բալասանյան դաշինք» նոր սոցիալական կուսակցության 42 հոգանոց նախընտրական ցուցակը, եւ նրա անունը ցուցակում չկա: Գուցե դա կապված է նաեւ այն բանի հետ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախատեսել ու պաշտպանում է այլ մարդուՙ Շիրակի երիտասարդ մարզպետ, մասնագիտությամբ բժիշկ Հովհաննես Հարությունյանի թեկնածությունը, որը տվյալ կուսակցության 40 թեկնածուների ցուցակի առաջին համարն է:

Ընդհանուր առմամբ, այստեղ ընտրությանը մասնակցության հայտ է ներկայացրել 7 կուսակցություն եւ 3 դաշինք: Նշված երկուսից բացի իրենց նախընտրական ցուցակներն են ներկայացրել նաեւ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական, «Արժանապատիվ ուղի», Հայաստանի հանրապետական, «Ապրելու երկիր» ու կոմունիստական կուսակցությունները: «Զարթոնքի» թեկնածուների ցուցակը գլխավորում է ԱԱԾ նախկին սպա Վարդեւան Հակոբյանը , «Արժանապատիվ ուղի», «Ապրելու երկիր» կուսակցություններինը, համապատասխանաբար, նախկին ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը եւ իրավաբան Կարեն Մալխասյանը , ՀՀԿ-ինըՙ այս խմբակցության նախկին պատգամավոր Արտյոմ Ղուկասյանը , իսկ կոմկուսինըՙ քաղաքապետարանի աշխատակից Կոնստանտին Ղավազյանը :

Մի տեսակ «պարծենկոտ» անուններ են կրում մասնակցության հայտ ներկայացրած դաշինքները: Ահավասիկ, «Գյումրին կռնա՜». այս դաշինքի մեջ միավորվել են «Հայք-հայկազուններ» եւ Նժդեհյան ցեղակրոն կուսակցությունները, նախընտրական ցուցակը ղեկավարում է գործարար Վարդան Սրտաշյանը , իսկ երկրորդ համարը նախկին փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն է: Մյուս երկուսը կրում են «Թասիբով դաշինք», «Հայրաքաղաք» անունները: Այս վերջինում նախընտրական միավորում են կազմել ՌԱԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների տեղական կառույցները, նախընտրական ցուցակը գլխավորում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր Լեւոն Բարսեղյանը , 2-րդ համարը ՌԱԿ ատենադպիր եւ մարզային կառուցի ղեկավար Հովիկ Կարապետյանն է(*):

Հայ համայնավարների ներկայացրած հայտն այս ընտրապայքարի գուցե անսպասելի նորությունն է, որը, սակայն, միայն այդ հայտով չի ավարտվում: Քաղաքում արդեն նկատվել են նրա քարոզչական մեծապաստառներըՙ Մոսկվայի Կրեմլի, ՌԴ նախագահի նկարներով, «Հավերժ միասին», «Հավերժ Ռուսաստանի հետ» հայերեն եւ ռուսերեն կարգախոսներով…

Այս ընտրապայքարին չեն մասնակցում ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն:

*) Այս արտառոց եւ անհեթեթ սիմբիոզին անդրադառնալու դեռ առիթ կունենանք հետագայում: Խմբ.:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԻՇԽԱՆԱԿԱՆ ԱԲՍՈՒՐԴ» ԺԱՆՐԻՑ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 30-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ. ԱՌԻԹ ՈՉ ԾԻԾԱՂԵԼՈՒ ԵՎ ՈՉ ԷԼ ԱՐՏԱՍՎԵԼՈՒ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 30-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ. ԱՌԻԹ ՈՉ ԾԻԾԱՂԵԼՈՒ ԵՎ ՈՉ ԷԼ ԱՐՏԱՍՎԵԼՈՒ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական