Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՈՂԸ ՈՐ ՏՆԻՑ ՉԼԻՆԻ, ԵԶԸ ԵՐԴԻԿԻՑ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱ

17/09/2021
- 17 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Լիճը, որ մեր տարածքում է, Չայզամի է անունը, գիտե՞ք դրա մասին: Ըստ Սովետական Միության քարտեզիՙ ճանապարահի այդ հատվածը, որտեղ նրանք տեղակայված են, գտնվում է Սովետական Ադրբեջանի տարածքի մեջ: Սահմանազատման գործընթաց չի սկսվել, երբ սկսվի, հստակեցումները կտրվեն»,- սեպտեմբերի 14-ին Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը :

Հետո Էդուարդ Աղաջանյանը դժգոհել է, թե ինչու լրագրողներն ավելի բովանդակային հարցեր չեն տալիս իրեն, քան Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանցիների տեղադրած անցակետի վերաբերյալ հարցն է:

«Ադրբեջանական կողմը, չնայած իր հայտարարություններին, թե իբր կողմ է երկարատեւ խաղաղության գործընթացի մաս կազմելուն, գործնականում իր քայլերով է՛լ ավելի է սրում եւ էսկալացնում իրավիճակը: Այս խնդիրը պետք է մշտապես լինի մեր միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում:

Այն, ինչ Ադրբեջանն է անում, նպատակը խաղաղության օրակարգն արժեզրկելն է:

«Քաղաքացիական պայմանագիրը» գնում է խաղաղության ճանապարհով եւ պատրաստվում է չտրվել սադրանքների, մենք պահպանում ենք մեր սառնասրտությունը, խաղաղության քաղաքականությունը, որը կարող է ուղեկցվել զոհերով, այլ տհաճ եւ անցանկալի երեւույթներով, բայց դա է այն ճանապարհը, որով մեր քաղաքական ուժը պետք է տանի քաղաքական գործընթացըՙ հաշվի առնելով, որ ստացել է ժողովրդի մանդատը»,- շարունակել է Էդուարդ Աղաջանյանը:

33-ամյա պատգամավորը, որի անգամ քաղաքական գործունեության պարագայում հանրությանը հայտնի է որպես դիջեյ, շարունակում է քաղաքական հայտարարություններում նշել, որ ադրբեջանցիները գործում են իրենց տարածքում, տեղանուններն էլ ադրբեջաներերն են, որովհետեւ ադրբեջանական տարածքների անուններ են:

Նշենք, որ սեպտեմբերի 12-ին Ազգային անվտանգության ծառայությունը Գորիս-Կապան միջպետական ճանապարհի վրա ադրբեջանական անցակետի վերաբերյալ հայտարարության մեջ ընդծում է. «Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում»:

Առանց այլեւայլության, պետական մակարդակով, պետական տարբեր օղակներ նշում են հայկական տեղանունների ադրբեջաներեն անուններ, ասես տարօրինակ ու անընդունելի ոչինչ էլ չկա:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ Դատախազությանը

«Առաջինը` արդյոք ադրբեջանական զինուժի արարքներում Դատախազությունը տեսնում է ՔՕ-ին համապատասխան հոդվածներով նախատեսված հանցագործության դրսեւորումներ եւ ի՞նչ միջոցներ են ձեռնարկել:

ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զորամիավորումների ներթափանցման, 3.5կմ խորանալու, ինչպես նաեւ Գորիս-Կապան ճանապարհը փակելու դեպքերով կա՞ն հարուցված քրեական գործեր:

Երրորդ հարցը` եթե ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զորամիավորումների ներթափանցման, ճանապարհները փակելու դեպքերով կան հարուցված քրեական գործեր, ապա ե՞րբ են հարուցվել, ի՞նչ փուլում են եւ կա՞ն արդյոք մեղադրյալներ»:

Դատախազությունը պատասխանել է, որ մայիսի 13-ից սկսած հարուցվել են մի շարք քրեական գործեր բավականին ճոխ հոդվածներով:

Պատասխանի մեջ ասվում է, որ նշված գործերով նախաքննությունը շարունակվում է եւ որպես մեղադրյալներ ներգրավված անձիք չկան:

«Ինչու չկան ներգրավված մեղադրյալներ եւ ինչու ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանության համար չենք ստեղծում պրոբլեմ: Ինչո՞ւ ենք թողնում, որ ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանությունը օգտվի իր ազատ տեղաշարժվելու իրավունքից եւ որպես հանցագործի չեն վերաբերվում նրանց: Ինչո՞ւ նրանց նկատմամբ չի հայտարարվել միջազգային հետախուզում. Հայաստանի տարածքից ադրբեջանական զինուժի դուրս շպրտելու իրավական ճանապարհը գտնվում է Դատախազության ձեռքին:Ինչո՞ւ ենք մենք վախենում Ալիեւից եւ Ալիեւի կլանից»,- ոչ հռետորական հարց է ուղղում Թագուհի Թովմասյանը:

Նշենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհով անցնող իրանցի վարոդներն անակնկալի են եկել: Նրանք պատմել են, որ Որոտանի հատվածով անցնելիս իրենց կանգնեցրել են ադրբեջանցիները. Դիզվառեիք են ուզել, նաեւ ամեն մեքենայի համար պահանջել են 120 դոլար:

«Խնդիրն այն է, որ շատ նեղ ճանապարհ է. մի բեռնատար կանգնեցնում են եւ մեզանից դիզվառելիք են ուզում տարբեր պատրվակներովՙ ամրագոտի չես կապել կամ նոր ես կապել: Ամենահետաքրիրն այն է, որ ադրբեջանցիները հայ են ներկայանում»,- պատմել է իրանցի վարորդը:

Ինչպես իրանցի վարորդն է պատմում, հիմա Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրին կից հատվածում իրանական բեռնատարների մեծ կուտակում կա: Վարորդները ստիպված են ենթարկվել ադրբեջանական անցակետի պահանջներինՙ սպասելով հարցի կարգավորմանը:

Իսկ հայկական կողմը…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ԳԻՆԸ

Հաջորդ գրառումը

«ԻՇԽԱՆԱԿԱՆ ԱԲՍՈՒՐԴ» ԺԱՆՐԻՑ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«ԻՇԽԱՆԱԿԱՆ ԱԲՍՈՒՐԴ» ԺԱՆՐԻՑ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Այնպիսի տպավորություն է, կարծես Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև։ Մարդ,...

ԿարդալDetails

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական