Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԶԱԿԱՆԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ

10/09/2021
- 10 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԷԼԱԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Սեպտեմբերի 4-ին, Չարենցավան համայնքի Արզական գյուղում տեղի ունեցավ Արցախյան երկրորդ պատերազմի հերոս Աբրահամ Հովհաննիսյանի հիշատակին նվիրված խաչքար-հուշաղբյուրի բացման արարողությունը:

Օրը պատահական չէր ընտրված. դա Աբրահամի ծննդյան օրն էր: Նա այդ օրը կդառնար 28 տարեկան:

Խաչքար-հուշաղբյուրը պատրաստվել եւ քանդակվել է Աբրահամի հորեղբոր որդուՙ Եփրեմ Հովհաննիսյանի կողմից:

Խաչքար-հուշաքարի ձախակողմյան հատվածում փորագրված են նաեւ Արզականի անմահ մյուս հերոսների անուններըՙ փոխգնդապետ Հայկազ Հովհաննիսյանի , «Ես եմ» ծրագրով բանակ մեկնած Նարեկ Մելքոնյանի , կամավորական Վաղինակ Հովհաննիսյանի , ժամկետային զինծառայողներ Սարո Եղիազարյանի եւ Էրիկ Գալստյանի անունները, որոնք ոչ միայն հուշաքարին, այլ նաեւ համագյուղացիների սրտում են փորագրված:

Խաչքար-հուշաղբյուրի բացմանը ներկա էին Չարենցավան համայնքի ղեկավարՙ Հակոբ Շահգալդյանը, Արզականի վարչական տարածքի ղեկավարՙ Լիպարիտ Մարգարյանը, զինակից ընկերները, ծնողները, հարազատները եւ համագյուղացիները, որոնք մեծ ցավով եւ խորը կսկիծով էին հիշում արզականցի հերոս Աբրահամին:

Արզականի միջնակարգ դպրոցի աշակերտներն անտարբեր չէին մնացել եւ իրենց կարեկցանքի խոսքն ուղղեցին նրա ծնողներինՙ վերապրեցնելով նրա անքննելի սխրանքը:

Անչափ հուզիչ էր Աբրահամի մորաքրոջ, հորեղբոր եւ քեռու թոռների եւ երեխաների խոսքը, այն առավել ճանաչողական բնույթ էր կրում եւ բնութագրում էր հերոս Աբրահամի ամբողջական կերպարը, որը հավերժ կապրի բոլորի ներսում:

Եկե՛ք խորապես ճանաչենք մեր հերոսին:

Աբրահամը ծնվել էր 1993 թվականին, սեպտեմբերի 4-ին, Արզականում:

Բարի, անկեղծ, ընկերասեր, աշխատասեր, ընտանիքին եւ հայրենիքին նվիրված, խիզախ եւ անվեհեր երիտասարդը, բազում նպատակներն իր առջեւ դրած, առաջնային համարեց հայրենիքի պաշտպանությունը:

2020 թվականի սեպտեմբերի 11-ին նշանադրվել էր, իսկ սեպտեմբերի 27-ին մեկնել ռազմաճակատ…

Երկու օր անցՙ սեպտեմբերի 29-ին, ընտանիքը ստացել է ցավալի լուրըՙ Մարտակերտի դիրքերը պաշտպանելիս զոհվել է արկի պայթյունից…

«Հայրենիք» անունը իր սրտում դաջածՙ նա քայլեց մեր հերոսների ոտնահետքերով ՙ առաջինն արձագանքելով հայրենիքի կանչին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՌՈԼՖ ՀՈՍՖԵԼԴԸ

Հաջորդ գրառումը

ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական