Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՐՁԵՑՄԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ

10/09/2021
- 10 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կովկասյան տարածաշրջանում անսպասելիորեն հարաբերությունների նոր աշխուժացում է նկատվում: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ժամանակն է, որ Հայաստանն ու Թուրքիան աշխատեն իրենց հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: Միեւնույն ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի հետ բանակցություններ սկսելու հեռանկարներից է խոսում, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ դրական միտումներ է նկատել Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքում եւ արտահայտել է իր պատրաստակամությունը այդ երկրի հետ առանց նախապայմանների բանակցություններ սկսելու մասին:

Կողմերը կարեւորել են տրանսպորտային հաղորդակցությունների եւ ճանապարհների ապաշրջափակումըՙ շահագիգիռ բոլոր երկրների տնտեսական շահի եւ բարեկեցության հեռանկարով:

Որպես բարի կամքի դրսեւորման նշան, Հայաստանը միակողմանիորեն բացել է իր օդային տարածքը Թուրքական ավիաուղիներիՙ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ իրականացվող չվերթների համար, մինչդեռ Թուրքիայի օդային տարածքը դեռեւս փակ է մնում հայկական ավիաուղիների չվերթների համար:

Այնուամենայնիվ, կարճաժամկետ տնտեսական օգուտների կարեւորումը չպետք է տեղի ունենա քաղաքական ռիսկերի եւ պատմական հետեւանքների հաշվին, որոնք կարող են հայկական կողմի վրա շատ թանկ նստել:

Այս բոլոր զարգացումները պետք է դիտարկել նախագահ Էրդողանի կայսերապաշտական ծրագրերի հեռանկարների շրջանակում: 2023 թվականը բեկումնային է լինելու Թուրքիայի համար, քանի որ այդ թվականին Թուրքիան նշում է 1923 թվականի Լոզանի պայմանագրով Թուրքիայի Հանրապետության հիմնադրման հարյուրամյակը: Ծրագրվում է ավարտել Աթաթուրքի դարաշրջանը եւ սկիզբ դնել Էրդողանի դարաշրջանին: Դրա հետ կապված կազմվել է նոր սահմանադրության նախագիծը, որը պետք է փոխարինի 1982 թվականին ընդունված սահմանադրությանը, որով քննարկվում է դաշնային պետության հարցը:

Վերջերս ստորագրված Շուշիի հռչակագրով Թուրքիան եւ Ադրբեջանը պաշտոնապես հիմք են դրել ապագա դաշնային պետության համարՙ ակնկալելով նաեւ Կենտրոնական Ասիայի թուրքական պետությունների միավորումը: Նախագահ էրդողանը հավատում է, որ այդ դաշնային պետությունում տեղ կգտնվի նաեւ նվաճված այլ երկրների համար, այդ թվումՙ Հայաստանի: Արտաքին գործերի նախկին նախարար Ահմեդ Դավուդօղլուն, որը հայտնի է Օսմանյան կասրությունը վերականգնելու իր փառասիրական նկրտումներով, քննարկել է քրդերի հետ հարաբերություններըՙ թերեւս հուսալով, որ Թուրքիան կկարողանա այդ փոքրամասնությանը ընդգրկել կայսրության ժամանակակից տարբերակի մեջ:

Այս ծրագրերը կյանքի կոչելու համար նախագահ Էրդողանը մեջբերել է պատմության ընթացքում Թուրքիայի նվաճումների պատմական շղթանՙ ասելով. «Թե՛ հաղթանակը Մանազկերտում, թե՛ Ստամբուլի գրավումը մերն են: Թե՛ խաղաղության գործողությունը Կիպրոսում, եւ թե՛ ռազմական գործողությունները Սիրիայում, ինչպես նաեւ հաղթանակները Լիբիայում եւ Ղարաբաղում մեզ են պատկանում»:

1045 թվականին բյուզանդացիները թուլացրին Բագրատունիների հայկական թագավորությունը եւ գրավեցին դրա մայրաքաղաք Անին: Այնուամենայնիվ, 1071 թվականին սելջուկյան զորքերը Ալփ Ասլանի գլխավորությամբ պարտության մատնեցին բյուզանդական զորքին Մանազկերտի մոտ տեղի ունեցած ճակատամարտում` այդպիսով ճանապարհ բացելով Փոքր Ասիայում սելջուկների նվաճումների համար, որոնց բարձրակետը Կոնստանդնուպոլսի գրավումն էր 1453 թվականին սուլթան Մուհամեդ Ֆաթիհի գլխավորած օսմանյան ուժերի կողմից:

Որպես վերը նշված «ձեռքբերումների» տրամաբանական շարունակություն հարկ ենք համարում ավելացնել անցյալ տարի Բաքվում հաղթական շքերթի ժամանակ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ «նա եկել է իրագործելու իր նախնիների երազանքները»ՙ մեջբերելով Էնվեր Փաշային:

Երբ խոսք է գնում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին պետք է ավելի հեռուն նայելՙ խնդիրը դիտարկելով այդ հարաբերությունների անմիջական ազդեցությունից դուրս, քանի որ տնտեսական խթանները թակարդներ են, որոնք հետագայում կարող են հղի լինել պատմական անցանկալի հետեւանքներով: Սա չպետք է դիտարկել ընդամենը որպես վախեցնելու մարտավարություն, քանի որ Էրդողանի փառասիրական նկրտումները իրական են եւ նա մասամբ իրագործել է իր ծրագրերը վերը մեջբերած իր եւ նախորդների նվաճումներով:

Մենք նաեւ պետք է փորձենք վերլուծել Ռուսաստանի շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը խթանելու հարցում, պարզելուՙ թե արդյոք դա թելադրված է միայն սեփակա՞ն շահով:

«Այժմ, երբ հիմք է դրվել քաղաքական գործընթացի համար եւ պատերազմի ավարտից հետո ապաշրջափակվել են [Հայաստան-Ադրբեջան] բոլոր տրանսպորտային եւ տնտեսական ուղիները, կարծում եմ տրամաբանական կլինի, որ Թուրքիայի եւ Հայաստանի մեր գործընկերները շարունակեն ջանքեր գործադրել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ», ասել է Լավրովը Մոսկվայում տեղի ունեցած երիտասարդական ֆորումի ժամանակ:

«Մենք պատրաստ ենք ակտիվորեն աջակցել դրան», արձագանքել է Արտաքին գործերի նախարարի խոսնակ Մարիա Զախարովան :

Բանակցություններ սկսելու այս հանկարծակի շտապողականությունը ձեռնտու է Թուրքիային, Ադրբեջանին ու Ռուսաստանին եւ նպատակ է հետապնդում ամրապնդելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարագրի արդյունքում իրենց ձեռքբերածՙ քաղաքական եւ տարածքային առավելությունները:

Ռուսաստանը հեշտությամբ աչք է փակում Հայաստանի համար աղետալի չլուծված խնդիրների վրա, այն էՙ ռազմագերիների վերադարձը եւ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը: Այս ամենը արվում է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի կողմից ԵԱՀԿ-ի շրջանակներում բանակցային գործընթացը խափանելու համար, որով վերջապես կբարձրացվեր Ղարաբաղի կարգավիճակի հարցը եւ որը կասկածի տակ կդներ Ադրբեջանի հողի վրա ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման օրինականությունը:

Որպես հարցը ձգձգելու մարտավարությունՙ Ռուսաստանը դիտավորյալ գործընթացի թեժ պահին փոխեց Մինսկի խմբի իր ներկայացուցչինՙ փորձառու Իգոր Պոպովի փոխարեն որպես համանախագահ նշանակելով Իգոր Խովաեւին , որ այցեր է կատարում Հայաստան եւ Ադրբեջան իրավիճակին ծանոթանալու նպատակով: Ուշագրավ է, որ այդ երկրներում իր հանդիպումների ժամանակ նա նույնիսկ չի հիշատակել Մինսկի խմբի բանակցությունների վերսկսումը:

Իր հերթին, Հայաստանի նոր արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում պարոն Լավրովը կրկնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի փաստարկները Հայաստանի ռազմագերիներին ազատ արձակելու դեմՙ նշելով, որ նրանց գերեվարել են նոյեմբերի 9-ի զինադադարի հաստատումից հետո: Արարատ Միրզոյանը իր անփորձության պատճառով չի հիշեցրել Լավրովին Ռուսաստանիՙ հայտարարագրով ստանձնած պարտավորությունների եւ անձանցՙ իրենց կամքին հակառակ գերության մեջ պահելու վերաբերյալ միջազգային մարդասիրական նորմերի մասին:

Հայաստանը առաջին քայլն է արելՙ իր օդային տարածքը բացելով Թուրքիայի համար, սակայն դեռեւս վաղ էր հայտարարելը, որ Երեւանը պատրաստ է առանց նախապայմանների բանակցություններ սկսելուն, քանի որ Ադրբեջանը եւ Թուրքիան պարզորոշ հասկացրել են, որ բանակցային սեղանին չեն մոտենա, եթե չկատարվեն իրենց նախապայմանները: Ադրբեջանը Հայաստանից պահանջում է խաղաղության պայմանագրի ստորագրում, որով վերջինս կհրաժարվի Ղարաբաղի տարածքի նկատմամբ իր բոլոր պահանջներից, իսկ Ռուսաստանը արդեն իսկ հայտարարել է, որ Ղարաբաղի կարգավիճակը քննարկելու ժամանակը չէ:

Մինչ Թուրքիան ի սկզբանե առաջ էր քաշել մի շարք ծանրակշիռ պատմական պահանջներ. Անկարան փորձում էր Ղարաբաղյան հարցը կարգավորել Ադրբեջանի օգտին: Մոսկվայի պնդմամբՙ այժմ, երբ խոչընդոտը հաղթահարված է, այլեւս չպետք է լինեն նախապայմաններ: Սակայն Անկարան հենց սկզբից միացել է Բաքվի դիրքորոշմանը եւ ավելացրել իր սեփական նախապայմանը. «Հայաստանը պետք է հրաժարվի ցեղասպանության ճանաչման գործընթացից, հատուցման պահանջներից եւ ճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջականությունն ու 1921 թվականի Կարսի պայմանագրով ամրագրված սահմանները»:

Այդ ամենը հաշվի առնելով պետք է փաստել, որ Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջ նստելու է դատարկաձեռն: Երեւանը պետք է ունենա իր սեփական նախապայմանները ի պատասխան Թուրքիայի պահանջների: Այն որպես հաղթաթուղթ առնվազն պետք է բանակցությունների սեղանին դնի Ցեղասպանության ճանաչման հարցը, եթե ոչ հատուցումների փաթեթը, եւ բանակցությունները սկսի զրոյական կետիցՙ հերթով ներկայացնելով բոլոր փոխադարձ պահանջները:

Վերջին 106 տարում Թուրքիան իրեն ապահով էր զգում, քանի որ միայն ինքնիշխան պետությունը կարող է իրավական հատուցում պահանջել: Անկարան «թեթեւ» էր տանում սփյուռքահայության պատճառած անախորժությունները եւ շարունակում էր անպատժելի կերպով վայելել Ցեղասպանության պտուղները: Բայց երբ Հայաստանը դարձավ ինքնիշխան պետություն, այն թուրքական կողմի համար փուշ դարձավ:

Ուստի, Թուրքիայի վերջնական նպատակն է այդ ինքնիշխան պետության վերացումը աշխարհի քարտեզիցՙ որպեսզի ոչինչ չխանգարի նրան մարսել Հանցագործության պտուղները:

Ռուսաստանի կողմից Հայաստանին որոշակի գործողությունների դրդելը հետապնդում է հետեւյալ պարզ նպատակները. հեռու պահել Արեւմուտքը Կովկասից եւ ավարտին հասցնել Անկարայի հետ իր գործարքը:

Հայաստանը չպետք է հասարակ խաղազինվորի դեր ստանձնի այս վտանգավոր խաղում:

Անգլ. թարգմանեցՙ ԼՈՒՍԻՆԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՑԱՎՈՔ» ԱՍՈՂ ՆԱԽԱՐԱՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ Է ՑԱՆԿԱՆՈՒՄ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ

Հաջորդ գրառումը

ԱՆՀԱՏՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՄԱՐ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՋԵՐՄԱԴԻՏԱԿՆԵՐՈՎ ԲԻԶՆԵՍ ԵՆ ԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԱՆՀԱՏՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՄԱՐ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՋԵՐՄԱԴԻՏԱԿՆԵՐՈՎ ԲԻԶՆԵՍ ԵՆ ԱՆՈՒՄ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական