Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՐԱՆԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

10/09/2021
- 10 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պարսից ծոց-Սեւ ծով Հայաստանով անցնող տրանզիտային ճանապարհի ճակատագիրն անորոշ

Իրանի Մեջլիսի հետազոտությունների կենտրոնը հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի եւ դրա հետեւանքների մասին վերջերս հրապարակած զեկույցում մասնավորապես նշում է, որ Իրանի տարածաշրջանային մրցակիցը համարվող Թուրքիայի, ինչպես նաեւ Իրանի ոխերիմ թշնամուՙ Իսրայելի դերակատարության աճն ակնհայտորեն բացասաբար է անդրադարձել Իրանի ազգային անվտանգային շահերի վրա:

Մանրամասն անդրադառնալով Արցախյան առճակատման ակունքներին ու դրա պատմությանը, զեկուցագրի հեղինակները նշում են, որ Ադրբեջանի Հանրապետությունն իր տարած ռազմական հաղթանակի շնորհիվ թեեւ կարողացել է «ազատագրել» գրավյալ տարածքներն ու հաղթահարել իր հոգեբանական բարդույթները, սակայն հաղթանակի հարցում Անկարայի աննախադեպ աջակցության պատճառով թուրքերն ազդեցության մեծ լծակներ են ձեռք բերել Բաքվի իշխանական համակարգում: Իսկ եթե Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջեւան թուրքերի երազած միջանցքը իրականություն դառնա, նշված է զեկուցագրում, անկասկած այն Թուրքիայի համար կվերածվի էներգակիրների տարանցման գլխավոր մայրուղու, որի պատճառով էլ Իրան-Հայաստան սահմանը կկորցնի իր երբեմնի նշանակությունը: Բացի այդ, միջանցքի գործարկումը կարեւոր քայլ կհանդիսանա Թուրքիայի երազած «Մեծ Թուրքիստանի» ստեղծման ճանապարհին, ինչը կզրկի Իրանին Կենտրոնական Ասիայում եւ Կովկասյան տարածաշրջանում էներգակիրների տարանցման հարցերին մասնակից դառնալու հնարավորություններից, -եզրակացնում են զեկույցի հեղինակները:

Մեջլիսի հետազոտությունների կենտրոնի զեկույցը նաեւ նշում է, որ Իրանն անխուսափելիորեն պետք է բարձրացնի իր դերակատարությունը տարածաշրջանային գործընթացներումՙ միջոցներ ձեռնարկելով Հայաստանի ու Ադրբեջանի շահերն իր շահերի հետ համատեղելու ուղղությամբ:

Ներկայացված խնդիրների հաշվառմամբ, Մեջլիսի հետազոտությունների կենտրոնը գործադիր իշխանությանը ներկայացնում է մի շարք գործնական առաջարկություններ, համոզված լինելով, որ երկրի օրենսդիր մարմինն օժտված է կենսական նշանակություն ունեցող խնդիրների կարգավորմանն ուղղված հարցերում գործադիր իշխանությանն ուղղորդելու լիազորություններով:

Հետազոտական կենտրոնի առաջնահերթային առաջարկությունը վերաբերում է Հյուսիս-Հարավ եւ Արեւելք-Արեւմուտք միջանցքների գործարկմանը միտված աշխատանքների ակտիվացմանը: (Ի դեպ, Իրանի ու Կասպից ծովի միջոցով Եվրոպայի հյուսիսային հատվածի երկրներն ու Ռուսաստանը Հնդկական օվկիանոսին ու Պարսից ծոցին, ինչպես նաեւ Ասիական մայր ցամաքի հարավային շրջաններին կապակցող «Հյուսիս-Հարավ» միջանցքը որեւէ առնչություն չունի Հայաստանի հարավը վրացական Փոթի եւ Բաթումի նավահանգիստներին կապող «Հյուսիս-Հարավ» մայրուղու հետ):

Հետպատերազմյան իրողությունները հաշվի առնելով, Կենտրոնը նաեւ առաջարկում է հատկապես Խուդաֆերինում եւ Ադրբեջանի «ազատագրված» այլ տարածքներում նոր հաղորդակցական ուղիների գործարկման ուղղությամբ աշխատանքներ ծավալել, ու, ինչպես առաջարկության մեջ է նշված, բավարարել Ադրբեջանի կարիքների որոշ մասը:

Առաջարկությունների հերթական բաժնում նաեւ նշված է Իրանի տարածքում Ադրբեջանի ու Նախիջեւանի Ինքնավար հանրապետությունների միջեւ հաղորդակցության համար նպաստավոր ու արտոնյալ պայմաններ ստեղծելու, ինչպես նաեւ խնդիրը համակարգելու նպատակով համապատասխան կարգ հաստատելու հրամայականի մասին:

Զեկույցն իր եզրափակիչ բաժինը հատկացնում է Իրանի ու Հայաստանի սահմանային ճանապարհի շինարարական եւ նորոգման աշխատանքներն ավարտին հասցնելու առաջարկին, հիշեցնելով, որ տվյալ ճանապարհի փոքր հատվածն է միայն գտնվում Իրանի տարածքում: Ըստ զեկուցագրի հեղինակների, այդ ճանապարհի հայաստանյան հատվածի շինարարության հարցում Իրանի աջակցությունը հնարավորություն կտա զարգացնելու Իրանի արտաքին առեւտուրը:

Ծանոթանալով Իրանի մեջլիսի հետազոտությունների կենտրոնիՙ հետպատերազմյան իրողություններից բխող զեկուցագրի առաջարկություններին, որտեղ շեշտադրումները հիմնականում արված են Իրանը աշխարհի տարբեր հատվածների հետ տարանցիկ կապի ապահովման վրա, նկատելի է, որ եզրափակիչ մասում անտեսվել է տարիներ շարունակ քննարկման փուլում գտնվող Պարսից ծոցը Սեւ ծովին կապող տրանզիտային ճանապարհի վերաբերյալ Համաձայնագրի ճակատագիրը, որի գործարկման հրատապության օգտին այս տարվա ապրիլին Երեւան այցելած ԻԻՀ ճանապարհների եւ քաղաքաշինության նախարարության գլխավոր վարչության պետ Ամին Թառաֆոն եւ նույն թվականի մայիսին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամին հանդես էին եկել հայտարարություններով:

Հավելենք նաեւ, որ 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի երեւանյան նիստին դիտորդի կարգավիճակով մասնակցած Իրանի նախկին նախագահ Հասան Ռոհանիի հետ հայկական կողմի հանդիպման գլխավոր քննարկման առարկան, իրանական կողմի նախաձեռնությամբ «Պարսից ծոց-Սեւ ծով» մայրուղու թեման էր, որը Հարավային Ասիայից ու Պարսից ծոցի նավահանգիստներից դեպի Սեւ ծով եւ այնուհետեւ դեպի Եվրոպա տանող ամենակարճ ճանապարհն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՐՍԻ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻ՞Ր. Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՄԵՆՔ

Հաջորդ գրառումը

ՆԺԴԵՀԻ ՈՒՐՎԱԿԱՆԻ ՀՈՒՅՍԻՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՆԺԴԵՀԻ ՈՒՐՎԱԿԱՆԻ ՀՈՒՅՍԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Քննարկվում է արդյոք կառավարությունում Մայր Աթոռից անշարժ գույքեր վերցնելու հարցը. Կադաստրի ղեկավարի պարզաբանումը

28/10/2025

Կառավարության օրակարգում է Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման ընթացակարգում թույլ տրված խախտումներով բոլոր գույքերի նկատմամբ ուսումնասիրություն իրականացնելը, և դուք այսօր էլ տեսնում...

ԿարդալDetails

Ի՞նչ միջոցներով է Կադաստրի կոմիտեի ղեկավարը առանձնատուն ձեռք բերել. ասաց՝ դասախոս է աշխատել

28/10/2025

Ի վերջո ո՞ւմ սեփականությունն է Հովհաննավանքը. Կադաստրի կոմիտեի ղեկավարի պարզաբանումը

28/10/2025

Նա նորից «Դուխով» գլխարկով «սեր ու սրտիկ» է քարոզում փորձելով պեղել մեռած նարատիվներից փշուրներ. Վլադիմիր Մարտիրոսյան

28/10/2025

Հովհաննավանքում մատուցված պատարագին ես ինքս էլ եմ մասնակցել և բացառապես դրական եմ դրան վերաբերվում. Կադաստրի կոմիտեի նախագահ

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական