Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՐՍԻ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻ՞Ր. Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՄԵՆՔ

10/09/2021
- 10 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գիտակից եւ զգայուն բոլոր հայերը զգում եւ գիտակցում են, որ երբ հայաստանյան ներքաղաքական կյանքում աղմկահարույց իրադարձությունների նոր կուտակումներ են պատահում- ձերբակալում, կալանավորում, դատական հետապնդումներ եւ այլ- ապա անպայման արտաքո կարգի զարգացումներ են պատահելու մեր երկրում եւ տարածաշրջանում: Քաղաքական յուրօրինակ կամուֆլաժ, որով փորձ է արվում հասարակության աչքի համար անթափանց դարձնել կատարվողն ու մանավանդ կատարվելիքը:

Արեւմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի, Ռուսաստանին հասկացնել է տալիս, որ նպատակ չունի նրան թողնել մենակ թիավարել այսպես կոչված Հարավային Կովկասում, եւ որ նոյեմբերիննյան հայտարարությունն ու դեկտեմբերյան պայմանավորվածությունները չեն կարող կյանքի կոչվել առանց իրեն եւ իր պայմանների:

Եվրոպան, ի դեմս Ֆրանսիայի, խոստումնալից ներդրումների եւ Մինսկի խմբի ձեւաչափին վերադառնալու հեռանկարով եւ նոյեմբերիննյան հայտարարության սոսկ զինադադար լինելու շեշտադրմամբ փաստորեն փրկօղակ է գցում խեղդվող Հայաստանի առջեւ, որին կառչելու ուժը պակասում է մեզ առանց (ո՜վ հեգնանք) ռուսական օգնության:

Ռուսաստանը, որը ձգտում է ամեն գնով ամրապնդել ու տեւականացնել իր ներկայությունը մեր տարածաշրջանումՙ նույնիսկ հանդուրժելով ադրբեջանական ոտնձգությունները, որոնք առ ոչինչ են դարձնում տարածաշրջանային խաղաղության ձգտող նախկին բոլոր պայմանավորվածությունները, իր արտգործնախարար Լավրովի բերանով խոսում է Հայաստան-Թուրքիա մերձեցման (rapprochement) մասին, չթաքցնելով, 100 տարի անց, տարածաշրջանում դարձյալ գլխավոր բրոքերը լինելու իր հավակնությունըՙ միշտ ի վնաս մեզ:

Իրանը, որ թոհուբոհային այս զարգացումների ֆոնին զգուշավոր վերապահի դերն է ստանձնել, իրականում, ինչպես մատնանշում է մեր իրանագետ աշխատակիցը կողքի սյունակում, խիստ մտահոգված է տարածաշրջանային կոմունիկացիաների վերագործարկման ու նորերի կառուցման ծրագրերում իրեն շրջանցելու միտումներից: Դրա ապացույցներից մեկը, ամենաթարմը, նախորդ շաբաթ Կապանի հատվածում ադրբեջանական խուլիգանությունն էր, որի հետեւանքով ոչ միայն ներհայկական, այլեւ Իրան-Կովկաս միջազգային մայրուղու քառօրյա փակումն էրՙ Թեհրանին ուղղված անխոս սպառնալիքով: Եվ այս առումով հատկանշական է, որ Իրանն Ադրբեջանին, արդեն 2-րդ անգամ, առաջարկում է իր տարածքով մայրուղի կառուցել դեպի Նախիջեւանի Ինքնավար հանրապետություն, որից, ի դեպ, վաղուց ոչինչ չի մնացել հանրապետությունից, այն էլՙ ինքնավա՜ր հանրապետությունից, ոտնահարելով Կարսի տխրահռչակ պայմանագրի նաեւ այդ կետը:

Գալով Թուրքիային, որտեղից Նիկոլ Փաշինյանը, բացի շողոմ խոսքերից, միայն իրեն տեսանելի «դրական ազդակներ» է որսում, Անկարան «կայուն խաղաղության եւ առեւտրատնտեսական բարգավաճման» իր տարբերակն է առաջ քաշում, մեկ կողմից օգտագործելով Ադրբեջանը որպես պրոքսի (proxy), մյուս կողմից ոչինչ չանելով 28 տարի առաջ իր իսկ փակած ճանապարհային հանգույցներից որեւէ մեկը վերաբացելու ուղղությամբ, ներառյալ Կարս-Գյումրի երկաթուղին, որը կանոնավոր աշխատում էր նույնիսկ «երկաթյա վարագույրի» տարիներին… Անկարայի ուզածը, այժմ եւ միշտ, տարածքային ամբողջականության համաձայնագրի ստորագրումն է, դրա տակ հասկանալով ոչ միայն Ադրբեջանի (նկատի ունի Արցախը), այլեւ իր իսկ սահմանները: Այլ խոսքովՙ պահանջում է հրաժարում պահանջատիրությունիցՙ թե՛ տարածքային եւ թե՛ Ցեղասպանության փաստի ընդունման հիմքով, թեեւ հաստատ գիտի, որ ներկա պահին Հայաստանը ի վիճակի չէ որեւէ նախապայման ներկայացնելու, ինչպես չէրՙ 2009-ին, երբ պատրաստվում էին Ցյուրիխյան պրոտոկոլները, որոնք Անկարան մերժեց ստորագրելՙ «մեղքը» գցելով, իբր, Բաքվի վրա:

Իրերի այս կացության մեջ ի՞նչ ենք անում մենք, ոչ թե ի՞նչ կարող ենք, այլՙ ի՞նչ ենք անումՙ կառավարություն, ընդդիմություն եւ հանրություն: Շարունակել միմյանց մեղադրել գործած ու չգործած հանցանքների համա՞ր, որի ժամանակը հաստատ գալու է: Շարունակել հոխորտա՞լ, թե ժողովուրդը մեզ մանդատ է տվել, երբ նման մանդատ, համեմատաբար նվազ մեծությամբ, տրվել է նաեւ ընդդիմությանը: Բայց ի՞նչ մանդատ. ամեն ինչի համա՞ր, անօրինականությունների, տարածքներ զիջելու, կոռուպցիան շարունակելու համա՞ր: «Լայնամասշտաբ ու գունագեղ տոնակատարություններ» կազմակերպելու, քառօրյա արձակուրդային դժժոցով մեր զոհերին ու գերեվարվածներին «զվարճացնելու» համա՞ր: Հարազատ կորցրած մարդկանց անգամ զուռնա-դհոլ նվագել տալու համա՞ր:

Կարսի մի նոր պայմանագրի առաջ ենք կանգնած, Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը: Մինչդեռ Երրորդ հանրապետության հիմնադրման 30-ամյակի օրը պետք է լինի իսկապես լրջանալու պահ, պահՙ ճշմարտախոսության, բացախոսության, սխալներն ընդունելու, նոր սխալներ թույլ չտալու, հանրությանը չխաբելու, վտանգները խորաչափելու, անթույլատրելիի սահմանները հստակեցնելու եւ դրանք պարտադիր դարձնելու: Պահըՙ մեր պետականությունը վերահաստատելու, ամրացնելու եւ հզորացնելու, լրջությամբ, խոհեմությամբ եւ արժանապատվությամբ:

Վերջին իրադարձությունները, ձերբակալություններն ու խժդժությունները հուշում են, որ, Վ. Թեքեյանի բառերով, «Ահավոր բան մը այնտեղ կը կատարուի մութին մէջ»…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԼԽԱՎՈՐԻ ՈՒ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆԻ ՉԸՄԲՌՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՐԱՆԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՐԱՆԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025

Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Հայրենիք» կուսակցության թեկնածու՝ Խաչիկ Մանուկյանը, հայտարարություն է տարածել:

ԿարդալDetails

Կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին զորակցության համար

29/09/2025

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական