Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՀԱՑԵԼ Է ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆԸ

03/09/2021
- 03 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2021 թվականի սեպտեմբերի 3-ին Երեւանում մահացել է հայ անվանի արձակագիր, դրամատուրգ, գրականագետ, գրաքննադատ եւ թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը (գրականագետ Էդվարդ Թոփչյանի որդին, գրականագետ, արվեստաբան ու հրապարակախոս Ստեփան Թոփչյանի եղբայրը, դերասանուհի, գրող Անահիտ Թոփչյանի ամուսինը, բանասեր, թարգմանիչ Արամ Թոփչյանի եւ դիրիժոր Էդվարդ Թոփչյանի հորեղբայրը)։

Նա ծնվել է 1939 թ․ սեպտեմբերի 7-ին, Երեւանում, ՀՀ գրողների միության անդամ է 1970 թվականից։ Սովորել է Երեւանի Խանջյանի անվան թիվ 56 միջնակարգ դպրոցում։ 1962 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1962-1963 թվականներին աշխատել է «Պիոներ կանչ» պարբերականում, 1963-1965 թվականներինՙ «Հայաստան» հրատարակչությունում, 1966-1975 թվականներինՙ «Գարուն» ամսագրում, 1975-1988 թվականներինՙ «Հայֆիլմ» կինոստուդիայում, 1982-1989 թվականներինՙ Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում, որպես Գրական բաժնի վարիչ, 1991-1995 թվականներինՙ ՀՀ ԱԺ լրատվության հանձնաժողովում։ 1960-1980 թվականների ընթացքում Հայաստանի, Մոսկվայի եւ միութենական տարբեր հանրապետությունների գրական մամուլում տպագրված հոդվածները նրան միութենական ճանաչում են բերել։ Իր գրական գործունեության համար արժանացել է բազմաթիվ մրցանակների։

Հեղինակ է բազում թարգմանությունների ֆրանսերենից եւ ռուսերենից, որոնց թվում են Մոլիերի, Լարոշֆուկոյի, Շոդերլո դը Լակլոյի, Ապոլիների, Պրեւերի, Կոկտոյի, Ժիրոդուի, Անույի, Ռընարի, Սագանի, Դենի դը Ռուժմոնի եւ այլոց գործերը։ Հրատարակել է 500-ից ավելի գրականագիտական հոդված մամուլումՙ նվիրված արդի գրականության հարցերին։ Ալեքսանդր Թոփչյանի խմբագրական եւ հրատարակչական գործունեության շնորհիվ լույս են տեսել Ռուբեն Սեւակի, Վազգեն Շուշանյանի, Հրաչ Զարդարյանի, Հարութ Կոստանդյանի, Նիկողոս Սարաֆյանի եւ այլ հայ գրողների ստեղծագործությունները, ինչպես նաեւ հայ գրողների ժողովածուներ եւ անթոլոգիաներ այլ լեզուներով։

Ալեքսանդր Թոփչյանը հեղինակ է նաեւ մի շարք գեղարվեստական երկերի, որոնք լույս են տեսել հայերեն եւ օտար լեզուներով։ Դրանց թվում են «Կիրկե կղզին» (Երեւան, 1996), «Եվ անգամ մահից հետո» (Ռուբեն Սեւակի մասին, Երեւան, 2005) եւ «Բանկ Օտոման» (Երեւան, 2008, ռուսերենՙ Մոսկվա, 2012 թ., եւ ֆրանսերենՙ Փարիզ, 2012 թ․) վեպերը։

Ալեքսանդր Թոփչյանը բազմաթիվ հոդվածներով հանդես է եկել «Ազգ» օրաթերթում եւ ապաՙ շաբաթաթերթում։

«Ազգ»ի խմբագրությունը խորապես վշտակցում է տիկնոջը, դստերը, եղբորը եւ մյուս բոլոր հարազատներին ու ընկերներին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԵՐ, ՈՐ ԻՐ ՇՈՒՐՋ ԾՓՈՒՄ Է

Հաջորդ գրառումը

Սիրելի հայրենակիցներ, կորոնավիրուսի և դրա հետևանքների հետ կապված ունեմ հետևյալ կարծիքը

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Սիրելի հայրենակիցներ, կորոնավիրուսի և դրա հետևանքների հետ կապված ունեմ հետևյալ կարծիքը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները

26/09/2025

ԿարդալDetails

Թուրքիայում ապօրինաբար օգտագործվել են հայ քաղաքացիների ժառանգության տվյալները

26/09/2025

Լևոն Տեր-Պետրոսյանը լուրջ դերակատարություն է ունենալու ԱԺ ընտրություններում. Զուրաբյան

26/09/2025

Պետական պարտքը 2026-ին կկազմի ՀՆԱ-ի 55%-ը. Կառավարության պարտքը կհասնի 15.3 մլրդ դոլարի

26/09/2025

Հայաստանում Իտալիայի պատվավոր հյուպատոսին Գյումրիում պարեկը գցել է մեքենայի տակ (տեսանյութ)

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական