Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԼՄԻՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

03/09/2021
- 03 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրերս իրանահայ արդի պոեզիան մեծ կորուստ ունեցավ: Օգոստոսի 14-ին կյանքից հեռացավ իրանահայ անվանի բանաստեղծ Ալմինը ՙ Ալբերտ Մինասյանը , կորոնավիրուսի պատճառով: Ծնվել էր 1952 թ. Թեհրանում: Նախնական եւ միջնակարգ կրթությունը ստացել էր ծննդավայրում: Գրել սկսել է պատանի տարիքից, նրա առաջին բանաստեղծությունները լույս են տեսել «Ալիք պատանեկան» երկշաբաթաթերթում 1970 թվականին, ապա տպագրվել մի շարք գրական թերթերում եւ ամսագրերում, ինչպիսիք ենՙ «Ալիք», «Գրական թերթ», «Բագին», «Գարուն», «Աղբյուր» եւ այլն:

Ալմինի բանաստեղծությունների առաջին գիրքըՙ «Տրոփյուններ»-ը լույս է տեսել 1976 թ. Թեհրանում: Այնուհետեւ հրատարակել է «Լուսարբություն», «Սիրանյութ», «Իմ մանկական գիրքը», «Դուք ինձ կհիշեք», «Անմոռուկների դարը» եւ այլ բանաստեղծությունների ժողովածուները: 2000 թ. պարգեւատրվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Անդամակցել է Հայաստանի եւ Արցախի գրողների միություններին: Հատկանշական է, որ իրանահայ գրական կյանքին բնորոշՙ նա եւս զբաղվել է մանկավարժությամբ. 35 տարի, որպես հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ դասավանդել է Թեհրանի հայկական դպրոցներում:

Ալմինի բանաստեղծությունների թեմատիկան հայ մարդն է, իր երազանքներով ու ապրումներով: Ալմինի բանաստեղծությունների մասին նրա ժամանակակիցՙ մեկ այլ նշանավոր իրանահայ գրականագետ եւ բանաստեղծ Նորվանը վկայում էՙ դրանցում ներկա է լույսը իր բոլոր տարատեսակներով:

Իրանահայ արձակագիր ու վաստակավոր ուսուցիչ Նազար Շահվերդյանն էլ Ալմինի մասին գրում է. «Ալմինը որպես իրանահայ բանաստեղծՙ մինչ այժմ իր հրատարակած բանաստեղծությունների ժողովածուներով ապացուցել է իր գործի ու տաղանդի տոկունությունը»:

Գրականագետ, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը Ալմինի ու նրա պոեզիայի մասին գրել է. «Ինքնահաստատման իմաստալից ճանապարհ անցած հասուն բանաստեղծ է Ալմինը, որը մեծ նպաստ է բերել սփյուռքում հայապահպանության գործին…»ՙ

Ուղեւորներ ենք

Կյանքի գնացքի

Թե վտարանդի

Ու թե ապահով

Մոտիկ կանգառում

Ո՞վ պիտի իջնի,

Ելնի պիտի ո՞վ…

Իրանի հայերեն ռադիոժամը ժամանակին հարցազրույց է վերցրել հայտնի գրողից, որից ներկայացնենք մի հատված:

Ալմինի խոսքովՙ «Ինչ որ հայերեն է գրվում, դա հայերեն է, անկախ աշխարհագրական պայմաններից, որ դա ստեղծվել է Թեհրանում կամ չգիտեմ Լիբանանում կամ Փարիզում կամ որեւէ մեկ այլ տեղում: Այդ առումով հայ գրականություն է, բայց եթե նկատի ենք ունենում էն աշխարհամասը, որտեղ էդ գրականությունը ստեղծվել է, ինքնաբերաբար առաջանում է իրանահայ գրականություն, լիբանանահայ գրականություն, ֆրանսահայ գրականություն եւ այլն: Ինչու չէՙ ունենք, իրականություն է սա, իրանահայ գրականություն, եւ անկեղծ ասեմ, որ ժամանակին իրանահայ գրականությունը շատ բարձր տեղ է գրավել սփյուռքահայ գրականության մեջ: …Հիմա վայրէջք ենք ապրում, անշուշտ, դա էլ ունի իր պատճառները… Բայց ես միշտ լավատես եմ եղել իրանահայ գրականության նկատմամբ»:

Վերոնշյալ հարցազրույցի ընթացքում անվանի գրողը, խոսելով իր հուշերի մասին, անդրադարձել է 1979 թ. Հայաստան կատարած առաջին այցին, որի ընթացքում հանդիպել է բանաստեղծներ Հովհաննես Շիրազին եւ Գեւորգ Էմինին: Հատկանշական է, որ Ալբերտ Մինասյանը այդ ժամանակ հանդիսացել է ամենաերիտասարդ իրանահայ տղամարդ ուսուցիչը, որ հրավիրվել է Խորհրդային Հայաստան մանակավարժների վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար:

«Ես չեմ մոռանում իմ հանդիպումները ե՛ւ Էմինի, ե՛ւ Շիրազի հետ: Բավական տպավորիչ էին: Գիտեք, մեծ մարդկանց, երբ մարդ հանդիպում է, իր մեջ մի ինչ-որ բան է փոխվում: Էսպես մի ինչ-որ մի կրակ էր վառվում իմ մեջ էս մարդկանց հանդիպելու համար: Գիտեք, մեծ մարդկանցից չի լինում մեծ ազդեցություն չկրել: Օրինակ, չեմ մոռանա Շիրազին, որին առաջին անգամ առիթ ունեցա հանդիպել: Իրանահայ ուսուցչուհիների հետ էինք, երբ գնացինք իրենց տանը, ամռան տաք արեւին, ջուր խնդրեցինք Շիրազից, վեր կացավ ինքը գնաց խոհանոցից ջուր բերեց եւ հենց ինքն էլ լցնում էր բաժակները եւ իր ձեռքով տալիս ուսուցչուհիներին: Ես հիշեցի նրա Գյումրիում ջուր ծախելը: Իսկ Գեւորգ Էմինի հետ շատ մեծ տպավորություններ ունեմ: Մեծ հետաքրքրություն էր ցույց տալիս իրանահայ գաղութի մասին, նրա խնդիրներով էր հետաքրքրված»:

Ալբերտ Մինասյանն մի առիթով ասել է. «Անշուշտ, լույսը խորհրդանիշ է: Լույսը մաքրության, լուսավորության եւ ես կասեիՙ ինչ-որ տեղ մաքուր ու ազնիվ կյանքի, արշալույսի ու շատ բաների խորհրդանիշն է: Ես նույնիսկ կարող եմ մարդու մեջ այդ լույսը որոնել»:

Այսօր իրանահայության հուշերում Ալմինը մնում է լույսերի մեջ եւ իր իմաստուն խոսքով խորհրդանշում լույսը:

…Գիշերվա դեմքին կապույտն էր ցրվել,

Մոմը իր կյանքի վերջերգն էր ասում,

Նա իր փետուրե գրիչը վերցրել

Ու մեծ պահը խենթՙ գալիս էր, հասնո՜ւմ …

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՐԱՏՈՆ-ՓԱՌԱՏՈՆԸ

Հաջորդ գրառումը

ՋՈՐՋ ԲՈՒՌՆՈՒԹՅԱՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՋՈՐՋ ԲՈՒՌՆՈՒԹՅԱՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Գյումրի համայնքի ղեկավարն իր ցուցմունքում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տվյալ բովանդակությամբ զրույց ունենալու հանգամանքը. Հակոկոռուպցիոն կոմիտե

21/10/2025

Հաշվի առնելով Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու, ինչպես նաև նույն պաշտոնատար անձանց կողմից...

ԿարդալDetails

Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց

21/10/2025

Վարդան Ղուկասյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվում․ Նրան չեն տրամադրել սնունդ․ փաստաբան

21/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստ – 21.10.2025

21/10/2025

ՊՆ-ն ֆանտաստիկ պատասխան է ուղարկել` հույժ գաղտնի է.

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական