Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱՅԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆՙ ՌՈՒԶԱՆ ՀՈՎԱՍԱՓՅԱՆԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՄԲ

03/09/2021
- 03 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անհանգիստ մեր ժամանակների թոհուբոհի մեջ այս շաբաթասկզբին համարյա աննկատ տեղի ունեցավ հայ թարգմանական գրականության համար նշանակալի իրադարձությունՙ լույս տեսավ Մարինա Ցվետաեւայի 80 բանաստեղծության հայերեն ժողովածունՙ հիանալի բանաստեղծուհի Ռուզան Հովասափյանի թարգմանությամբ: Սա այն դեպքն է, երբ եւ Ցվետաեւայի բախտն է բերելՙ իր բանաստեղծության խորքը զգացող ու այդ խորքը, թրթիռը, մեղեդին հայկական ալգորիթմով հնչեցնող նույնքան նուրբ, նույնքան բառի ու զգացմունքի մեղեդին միաձուլող հայ բանաստեղծուհուն հանդիպելով, իսկ Ռուզանի բախտն էլ բերել է, որովհետեւ ամեն մեկին չէ վիճակված դիպչել Ցվետաեւայինՙ վերապրելով նրան տողի ու պատկերի մեջ, բանաստեղծությա՛մբ: Մանավանդՙ Մարինա Ցվետաեւայի մի շարք ամենահայտնի բանաստեղծությունները հայկական հնչողության են փոխադրել Հրաչյա Բեյլերյանը , Անահիտ Պարսամյանը , ուրիշներ, այդ տարբերակները հայ ընթերցողը հասցրել է սիրել, եւ հիմա դրանցից շատերը նոր տարբերակով են ներկայանում: Ասենք, որ Ցվետաեւա-Հովասափյան հանդիպումն, իրոք, ստացվել է, Ցվետաեւայի պոեզիայի սիրահարներին , կարելի է ասել, իսկական նվեր է մատուցվելՙ նրա խորը, մեղեդային, անպարփակ զգացումներով լի պոեզիան հայերեն հնչողությամբ ըմբոշխնելու նոր առիթի առումով: Ցվետաեւայի 80 բանաստեղծությունները հայերեն տարբերակների կողքին կան նաեւ բնօրինակները ռուսերեն, իսկ այս հիանալի հրատարակությունը կայացել է Հայաստանում գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ, որտեղ էլ ջերմ մթնոլորտում շաբաթասկզբին կայացավ գրքի շնորհանդեսը: Գաղափարը սիրված ասմունքող Սիլվա Յուզբաշյանինն է, գրքի խմբագիրը թարգմանիչ Խորեն Գասպարյանն է:

Ասել այս բոլորը, նշանակում է ոչինչ չասել, եթե չգիտեք Ռուզան Հովասափյան բանաստեղծուհուն: Նրա մասին առաջին անգամ իմացել եմ գրականագետ եւ բանաստեղծ Լեւոն Սարգսյանից , որը տարիներ առաջ Ռուզանի առաջին գրքի մասին հրապարակում էր բերել «Ազգ»ՙ ոգեւորված, որ գրական աշխարհ նոր եւ հիանալի բանաստեղծուհու մուտքն է ավետում: Այդ օրվանից հետեւել եմ Ռուզան Հովասափյանի պոեզիային, որին ընթերցողը որեւէ մեկի հետ չի շփոթի երբեքՙ այնքան ինքնատիպ, հիշվող ու գեղեցիկ են նրա բանաստեղծությունները: Դրանք պատկերներ են, որտեղ երեք-չորս բառի մեջ գուցե գտնեք մի ողջ կյանք, մի ողջ սեր, զգացմունքի մեղեդին ու մեղեդու զգացական կողմը: Ու, իրոք, այդքան խորը զգացող, բառի հոգին պեղող, բանաստեղծական պատկերն ու կյանքի դիպվածները նույնականացնող բանաստեղծուհու առնչությունը Ցվետաեւայի պոեզիային պետք է լիներ հաջողված եւ վառ ժողովածուն, որն ընթերցողին կարող է կտրել նյութական աշխարհից:

Փոխանցենք նաեւ գրքի առաջաբանի հեղինակ, բանասիրական գիտությունների թեկնածու Թադեւոս Թադեւոսյանի գնահատականը, թե կարելի է ասել, որ առաջին անգամ Ռուզան Հովասափյանն է Ցվետաեւայի բանաստեղծական արվեստում մարմնավորված ռուս դասական գրականության գլուխգործոցները ներդրել հայ քնարական մշակույթի գանձարանում:

Ահա ռուս բանաստեղծուհուց մեզ փոխանցված մի պատկեր.

Ձեր նուրբ բերանը-ողջը համբույր է…-

Եւ դա ամենն է- ես ոչինչ չունեմ:

Նվաճո՞ղ եմ ես, ո՛չ, նվաճու՞մ եմ

Ո՞վ եմ ես հիմա- Միա՞կ, ոչ, բյո՛ւր եմ.

Արդյոք սե՞ր է դա, թե՞ սքանչացում,

Նախապատճա՞ռ է, թե՞ գրչի քմայք,

Հրեշտակային ծեսով տառապա՞նք,

Թե՞ ըստ կոչումի հորինվածք շինծու…

Հոգու տրտմություն, աչքերի հմայք

Գրչի մի շարժում, ա՜խ , մեկ չէ՞ միթեՙ

Ինչպես կկանչեն շուրթերը երբ դեռ

Ձեր նուրբ բերանը- համբո՜ւյր է համակ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՁԱԳԱՆՔ ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ԹՈՒՂԹ ՄԵՂԱՅԱԿԱՆ» ՀՈԴՎԱԾԻՆ

Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՐԱՏՈՆ-ՓԱՌԱՏՈՆԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՐԱՏՈՆ-ՓԱՌԱՏՈՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին Բաքվի որոշումն ունի շատ հստակ աշխարհաքաղաքական չափում. նկատում է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե...

ԿարդալDetails

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025

Նոր մանրամասնություններ Ծիծեռնակաբերդում արձանագրված վանդալիզմի կապակցությամբ. Հայկ Դեմոյան

21/10/2025

ՀԺՄ-ն պահանջում է հետ կանչել «Շողակաթ»-ը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու օրինագիծը

21/10/2025

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբանից

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական