Կիրակի, Սեպտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄԻՏՔՆ ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

03/09/2021
- 03 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թարգմանությունը ֆրանսերենից ԱՐՈՒՍՅԱԿ ԲԱԽՉԻՆՅԱՆ-ԳՐԻՆՈՅԻ, France Arme”nie, 2021 սեպտեմբեր

Գագիկ Հարությունյանը [1] եւ նրա «Նորավանք» հետազոտական կենտրոնը Բաքվի աչքի փուշն էին: Հայկական ռազմավարական միտք առաջարկող այս միակ ինստիտուտը կամայականորեն փակեց նոր վարչակարգը, եւ նրա վերլուծական կենտրոնը 2018 թվականից այլեւս գոյություն չունի: Այսօր, երբ Հայաստանի վրա կախված են գոյաբանական սպառնալիքներ, Գագիկ Հարությունյանը համաձայնեց պատասխանել մեր հարցերին:

Տիգրան Եկավյան (Երեւան)

France-Arme՛nie – 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի թիմի առաջին քայլերից մեկը եղավ «Նորավանք» կենտրոնը փակելը, որը դուք ղեկավարում էիք մոտ տաս տարի: Մինչդեռ դա Հայաստանում միակ աշխարհառազմավարական հետազոտական կենտրոնն էր : Ինչպե՞ս կբացատրեք այս կամայական քայլըՙ այն պարագայում, երբ Հայաստանը մշտական պատերազմի մեջ գտնվող երկիր է:

Գագիկ Հարությունյան- Այն, ինչ տեղի ունեցավ 2018 թվականին «Հեղափոխություն» անվան տակՙ Հայաստանի դեմ տարված հաղթական պատերազմ էր` հիբրիդային հակամարտությունների օրենքներին համապատասխան: Այս օրենքները թելադրում են օկուպացված երկրների մտավոր կարողությունների հնարավորինս նվազեցում, քանի որ դրանք են սահմանում տվյալ երկրի ինքնիշխանության եւ անվտանգության մակարդակը: Նման ռազմավարությունը նոր բան չէ: Հիշենք Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Հիտլերի հավանությունն ստացած «Ost» կոչվող պլանը: Ըստ այդ ծրագրի, գրավյալ տարածքների ժողովուրդները չպետք է ստանան կրթության չորսից ավելի մակարդակ, քանի որ Երրորդ Ռեյխը կիրթ եւ մտածող հասարակություններին իրավացիորեն դիտարկում էր որպես ամենավտանգավոր թշնամիներ: Զարգացած հասարակությունները համարվում էին դժվար կառավարելի, մինչդեռ կիսագրագետ հասարակությունները համարվում էին հնազանդ: Նման մոտեցումը հոգեհարազատ է նաեւ «գունավոր հեղափոխություններ» կազմակերպող ուժերին: Բավական է հիշենք, որ Ուկրաինայի «հեղափոխությունից» հետո գիտնականների թիվը այդ երկրում նվազեց մինչեւ մոտ 100-120.000-ի: Ուստի «Նորավանքի» փակումը լիովին կանխատեսելի էր ու սպասելի, քանի որ հասարակության «հիմարությունը» «գունավոր հեղափոխությունների» հիմնական նպատակներից մեկն է: Իմիջայլոց ասեմ, որ 2018 թվականի «թավշյա հեղափոխության» բռնկումից մի քանի ամիս առաջ մեր կենտրոնը հրատարակել էր մի աշխատությունՙ գիտական հետազոտությունների եւ կրթության կարեւորության ու դրանց անտեսման աղետալի հետեւանքների վերաբերյալ:

– Ի՞նչ ներդրում է ունեցել «Նորավանք» կենտրոնը Հայաստանում ռազմավարական ուսումնասիրությունների զարգացման գործում:

– Պետք է հիշել, որ «Նորավանք» գիտակրթական Հիմնադրամը հիմնել է այն ժամանակվա վարչապետ Անդրանիկ Մարգարյանը (2000-2007): Այդ ժամանակաշրջանում Հայաստանի գիտության ու կրթության ոլորտը գտնվում էր մշտական ուշադրության եւ հոգածության կենտրոնում: Հիմնադրամը պետք է ստեղծեր ժամանակակից think-tank-ի (վերլուծական կենտրոն) մեթոդաբանությամբ գործող կառույց, որի հիմնական նպատակն էր ուսումնասիրել Հայաստանի անվտանգության խնդիրները, հայ հասարակությունը եւ առաջարկել լուծումներ: Որպես «Նորավանքի» գործունեության իրեղեն «արտադրանք» կարող ենք նշել, որ կենտրոնը հրատարակել է ազգային անվտանգության ոլորտին վերաբերող 80-ից ավելի գրքեր, որոնցից կցանկանայի մասնավորապես առանձնացնել «Տեղեկատվության անվտանգություն» կոլեկտիվ մենագրությունը, որը հրապարակվել է կրթության եւ գիտության նախարարության եւ մեր ռուս-հունական գործընկերների հովանավորությամբ: «Նորավանքը» կատարել է նաեւ ավելի քան 400 գիտական եւ վերլուծական հրապարակումներՙ շնորհիվ մեր որոշ պարբերականներիՙ «21-րդ դար» (հայերեն, ռուսերեն եւ անգլերեն), Գլոբուս (հայերեն), կազմակերպել է հարյուրավոր գիտաժողովներ, սեմինարներ եւ թեմատիկ դասընթացներ: «21-րդ դար» ամսագրի հրատարակմանը որոշ ժամանակ աջակցել է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի (որի այն ժամանակվա տնօրենն էր Զավեն Եկավյանը) Հայկական համայնքների բաժանմունքը: Այս աշխատություններն, ինչպես նաեւ գիտաժողովների արդյունքները անվճար ու ազատ հասանելիությամբ առաջարկվել են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության տարբեր վարչակազմերի, զինված ուժերին, բարձր հոգեւորականությանը, Հայաստանի եւ Սփյուռքի դիվանագետների եւ հետազոտողների: Բոլոր այս նյութերն ամբողջությամբ, երեք լեզվով, տեղադրվել են մեր կայքում, որն ուներ մի քանի հարյուր հազար այցելու: Եվ, իհարկե, միեւնույն ժամանակ, առանձնակի առաջարկներ են արվել եւ ներկայացվել պատկան մարմիններին: Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում եւ Սփյուռքում ձեւավորվեց համախոհ մարդկանց մի խումբ, որոնք հստակ հասկանում էին մեր առջեւ ծառացած մարտահրավերները եւ դրանց դիմակայելու միջոցները: Օրինակ, մեր կենտրոնն ակտիվորեն համագործակցել եւ որոշ ծրագրեր է իրականացրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ: Մեր սպաների հետ համատեղ հրատարակած բազմաթիվ աշխատությունների շարքից կցանկանայի առանձնացնել «Մեր հաղթանակները» եւ «Հայաստանի պատերազմները» քառահատոր մենագրությունը, որը լայն տարածում գտավ հասարակության մեջ:

– Ձեր կարծիքով ի՞նչ դեր պետք է ունենա Սփյուռքը հայկական պետությանն աջակցելու գործում: Ի՞նչ առաջարկներ կանեիք ազգի գոյատեւման համար կենսական նշանակություն ունեցող այդ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:

– Պատահական չէ, որ ներկայիս վարչակարգն առաջինը փակեց Սփյուռքի նախարարությունը, քանի որ վերջինս առանցքային դեր ունի մեր անվտանգության ու զարգացման համար: Մի ժամանակ «Նորավանքը» պայմանագիր ուներ Սփյուռքի նախարարության հետՙ մեր համայնքների արդի խնդիրների վերաբերյալ հետազոտություններ իրականացնելու համար, որոնցից տասներեքը հրատարակվել են առանձին մենագրություններով: Իհարկե, Սփյուռքին առնչվող այսօրվա խնդիրները բավականին բարդ են: Նշենք, որ տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցները միմյանցից շատ տեղյակ չեն, եւ նրանց մոտեցումը հայկական պետությանը եւ հայ հասարակությանը հաճախ զգալիորեն տարբեր են իրարից: 2018-ին այս ավերիչ կառավարության ի հայտ գալն անհիմն ոգեւորություն առաջացրեց որոշ արեւմտյան համայնքներում, ինչը, հուսով եմ, արդեն մարել է: Այս առիթով արժե հիշեցնել «Նորավանքի» մի նախագծի մասին, որը մեզ չհաջողվեց իրականացնել. այն կոչվում էրՙ «Համահայկական առցանց համալսարանի հիմնադրում»: Ըստ այս նախագծի, պետք էր միավորել «Սփյուռքի եւ Հայաստանի մտավոր ներուժը»: Նշենք, որ հարյուրավոր մասնագետներ կան արտերկրի հայ գիտնականների ցանկում: Մեր նպատակն էր կազմակերպել մի տեսակ «նախատրամադրությամբ» դասավանդում, այսինքնՙ բոլոր հիմնական առարկաներում ուղղակի կամ անուղղակի կերպով հետաքրքրություն առաջացնել ազգային ռազմավարությանն առնչվող հարցերի նկատմամբ: Նշեմ, որ իսրայելացի փորձագետներն արտակարգ տիրապետում են այս ոլորտին. նրանք ստեղծել են բազմաթիվ կրթական հաստատություններ, որոնք ի զորու են նաեւ միավորել իրենց ազգն ամբողջ աշխարհում:

– Դուք խորապես համոզված եք հայ-ռուսական հարաբերություններն արժեքավորելու կարեւորության մեջ: Անշուշտ, կա ռազմական եւ էներգետիկ ոլորտը, որը երաշխավորում է Հայաստանի գոյատեւումը, սակայն դուք ավելացնում եք նաեւ քաղաքակրթական մերձեցումը: Ի՞նչ նպատակով:

– 18-րդ դարում ազգային մեծ գործիչ Իսրայել Օրին, եվրոպական իշխանությունների առաջ Հայաստանի ազատագրման հարցն անարդյունք պաշտպանելուց հետո, հանդիպեց Պետրոս Մեծին, որը սիրով ընդունեց նրա առաջարկները եւ ներառեց դրանք Ռուսական կայսրության ռազմավարության մեջ: Արդեն 19-րդ դարում, 1827 թվականին գեներալ Պասկեւիչը ազատագրեց Արեւելյան Հայաստանը, որտեղ, Թուրքմենչայի պայմանագրի համաձայն, ներգաղթեցին նաեւ մեր շատ հայրենակիցներ, հատկապես Թուրքիայից: Այս իրողությունները ճակատագրական դարձան հայերի համար, մեր լեզուն, մեր կրթությունը, մեր գրականությունը, մեր մշակույթն ընդհանրապես վերածնունդ ապրեցին ու զարգացան քրիստոնյա Ռուսաստանի կազմում: Հայտնի է, որ 10-րդ դարում Ռուսաստանում ուղղափառ քրիստոնեության հաստատմանը նպաստել է hայկական ծագումով բյուզանդական ազնվականությունը: Վերջերս Երեւանում հրատարակվեց բյուզանդական ժառանգությանը նվիրված ամսագիր :

44-օրյա պատերազմի ժամանակ Հունաստանի արտաքին գործերի նախարարը միակն էր, որ պաշտոնական այց կատարեց Երեւան: Նշենք, որ ԽՍՀՄ-ի կազմում Երկրորդ Հանրապետության հասարակության գիտական ու տեխնոլոգիական մակարդակը ավելի քան տասն անգամ գերազանցում էր ներկայիս հանրապետության ցուցանիշը: Պատահական չէ, որ Խորհրդային Հանրապետության հասարակությունը կարողացավ հաղթել Արցախյան առաջին պատերազմում, եւ, իդեպ, բրիտանական հատուկ ծառայությունները հասկացան, որ դա տեղի ունեցավ առաջին հերթին մեր տեխնոլոգիական առավելության շնորհիվ: Իհարկե, այս ամենը չի նշանակում, թե Հայաստանը խնդիրներ չի ունեցել Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ-ի կազմում. դրանք բազմաթիվ էին: Նշենք, որ խնդիրներ կան բոլոր տեսակի հասարակություններում. այստեղ պետք է տեսնել, թե որքանով են պահպանվում մեր ազգային շահերըՙ այս կամ այն քաղաքական համակարգում: Եթե այս տեսանկյունից նայենք, ապա ակնհայտ է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի սերտ հարաբերություններն ամենից առաջ բխում են մեր շահերից, մանավանդ իրատեսական այլընտրանքների բացակայության պայմաններում: Ուզում եմ շեշտել, որ այս համատեքստում, մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, որտեղ հիմնական դերակատարը Ռուսաստանն է, պետք է կարեւորել: ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերը հակասում են մեր ազգային շահերին: Նման քայլը, ինչպեսեւ Ռուսաստանի նկատմամբ այլ թշնամական դրսեւորումներ, միայն կվատթարացնեն մեր առանց այն էլ բարդ վիճակը:

– Ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դերը ներկա համատեքստում եւ կարծո՞ւմ եք արդյոք, որ այդ երկու երկրներն ի վիճակի են հավասարակշռել պանթուրքիստական սպառնալիքի դեմ ուժերի մրցակցությունը:

– Ես շատ դրական եմ համարում Հայաստանի բարիդրացիական հարաբերությունները յուրաքանչյուր երկրի հետ: Ներկա վիճակում ես կարեւորում եմ ձեր նշած պետությունների հնարավոր դերը մեր տարածաշրջանում: Խնդիրն այն է, որ աշխարհաքաղաքական շահերը պահանջում են, որ ԱՄՆ-ը դուրս մղի Ռուսաստանին Հարավային Կովկասից, ինչն այսօր նրանք փորձում են անել իրենց դաշնակից Թուրքիայի միջոցով: Պետք է նշել, որ մի պահ, որոշ վերապահումներով, նման սցենար իրականացվեց Վրաստանում, որտեղ այսօր գերակշռում է թուրքական ազդեցությունը: Հետեւաբար, բավական է հիշել, որ վերջին պատերազմի ժամանակ Վրաստանը փակեց օդային տարածքը, ինչը դժվարացրեց ռուսական զինամթերքի մատակարարումը Հայաստանին: Ներկա իրավիճակում Վրաստանի ազգային եւ տնտեսական շահերը ոչ միայն անտեսված են, այլեւ, իրականում, այս երկրի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը հարցականի տակ են դրված (այս վերջին կետը չափազանց վտանգավոր է դարձել հատկապես Աջարիայի թուրքացման համատեքստում): Իսկ Ֆրանսիայի գործունեությունը կարելի է միայն ողջունել, քանի որ այսօր տպավորությունն այն է, թե մարդասիրական հարուստ ավանդույթներ ունեցող այդ երկրին առաջին հերթին հուզում են հումանիտար խնդիրները: Ես կարծում եմ, որ Ֆրանսիան նման մոտեցում ունի նաեւ Կիպրոսին առնչվող հարցերում. լավ իմաստովՙ իսկական եվրոպական մոտեցում: Պետք է նաեւ ընդունել, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններում Ֆրանսիայի հնարավորությունները փոքր-ինչ սահմանափակ են, Հայաստանին ուղղված նրա զորակցական արտահայտությունները հիմնականում կօգտագործվեն դիվանագիտական ոլորտում:

[1] Գագիկ Հարությունյանն իր գործունեությունը շարունակում էՙ ղեկավարելով Research Network Institute-ը (http://rni.am/): Նա կարողացավ իր նոր կայք տեղափոխել նախկինում «Նորավանքի» կայքի բովանդակության մեծ մասը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2021 Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԵԱՏՄ-ԻՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ: (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)

Հաջորդ գրառումը

ՀԱՐԿԱՎՈՐ Է ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՎԱՏԸ ՊԱՀԵԼ ՈՒ ՄԻԱԿԱՄ ԼԻՆԵԼ

Համանման Հոդվածներ

12 սեպտեմբերի, 2025

Հոլոքոսթ. Նոր Բուխենվալդ ու Դահաու… Պաղեստինում

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

Նոր տիպի կառավարողներ են պետք

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

 Խաչատուր Մխիթարյան. «Նախքան փախստական ճանաչվելը պիտի  հաստատվի, թե արցախցիները չունեն որեւէ երկրի քաղաքացիություն»

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

Եթե ականատեսներս լռենք, Արեւմուտքի քաղգոծիչն էլ չի խոսի

12/09/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՐԿԱՎՈՐ Է ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՎԱՏԸ ՊԱՀԵԼ ՈՒ ՄԻԱԿԱՄ ԼԻՆԵԼ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Գեղարքունիքը, որտեղ Փաշինյանը հեծանվավազքի էր մասնակցում, 3 տարի առաջ ունեցել է բազմաթիվ զոհեր, այդ թվում՝ դաժանորեն սպանված կին զինծառայողներ

14/09/2025

«Խաղաղության պատրանք՝ հեծանիվ վարելով» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի 3-րդ...

ԿարդալDetails

Սաակաշվիլու կողմնակից Լևան Խաբեիշվիլին ձերբակալվել է

13/09/2025

ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայում ստեղծում է նոր հրամանատարական կենտրոն

13/09/2025

Այսօր Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի 3-րդ տարելիցն է. Փաշինյանը իր ասածն անում է՝ պետք է փոխենք մեր նահատակներին սգալու ձևը

13/09/2025

Արարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք. նախարար

13/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական