Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ Է, ԻՍԿ ԳՆԱՃԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԻՐ ԲՆԱԿԱՆՈՆ ՀՈՒՆՈՎ

26/08/2021
- 26 Օգոստոսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում գործազրկության մակարդակի բարձրացմանը զուգահեռ աճում են նաեւ պարենային եւ ոչ պարենային մթերքների գները:

«Մինչեւ 2021 թվականի տարեվերջ Հայաստանում բարձր գնաճը կպահպանվի եւ միայն եկող տարվա սկզբից այն աստիճանաբար կթուլանա ու կհասնի թիրախային 4%-ին», լրագրողների հետ զրույցում հայտատարարել է Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանը:

Սպառողական շուկայում 2021թ հուլիսին 2020թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 8,2% գնաճ է գրանցվել, իսկ հունիսին նախորդ տարվա նկատմամբՙ 6,5%: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները վկայում են, որ մայիսին տեմպերի որոշակի թուլացումից հետո հունիսի-հուլիս ամիսներին գնաճը կրկին արագացել է:

Հուլիսին սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում արձանագրվել է 13,5% գնաճ: Հարկ է նշել, որ սեզոնային գործոնների ազդեցությամբՙ սննդամթերքի որոշ խմբերՙ միրգն ու բանջարեղենը, այս տարվա հուլիսին նախորդ տարվա համեմատ էժանացել են: Գնանկում է տեղի ունեցել նաեւ ձեթի ապրանքախմբում, որն էլ պայմանավորված է միջազգային շուկաներում դրա գնանկմամբ:

2021թ հուլիսին 2020թ հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 9,6% գնաճ, իսկ այս տարվա հունիսի համեմատՙ 0,2% գնանկում է նկատվել:

Այս տարվա հուլիսին հունիսի համեմատ բենզինի գներն աճել են 2,3%-ով, իսկ դիզելային վառելիքի գներըՙ 1,1%-ով:

Իսկ 2020-ի հուլիսի համեմատ բենզինը թանկացել է 56,8%-ով, դիզելային վառելիքըՙ 43,6%-ով:

Այս ամենին զուգահեռ բարձրանում է նաեւ գործազրկության մակարդակը Հայաստանում այն 17% է, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրներում:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ըստ ԵՏՀ-ի, ԵԱՏՄ երկրներում գործազրկությունը 50,2%-ով նվազել է 3,4% գործազրկությունը 2021 թ հունիսի վերջին դարձել է 1,7%:

Հայաստանում 2021թ հունիսի վերջին զբաղվածության կենտրոններում գրանցված է եղել 61,4 հազար գործազուրկ մարդ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի նրանց թիվը 2%-ովՙ 1200-ով ավելացել է:

Ըստ Հայաստանի Զբաղվածության պետական գործակալության տվյալների, 2021թ հունվարին գործազուրկների մեծ մասը կանայք են:

Եվ այսպես կարող ենք ասել, որ գները շարունակաբար աճում են, իսկ գործազրկության մակարդակը բարձրանալով չի զիջում իր դիրքերը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԹԵ ՆՈՒՅՆԻՍԿ ԴԱՇՆԱԿԻՑԴ Է…

Հաջորդ գրառումը

ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ ԿԸ ԽՕՍԻ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ ԿԸ ԽՕՍԻ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Շատ խորհրդանշական կլիներ, եթե Արգիշտին կոչվեր Էջմիածնի ՉԵԿԱ-ի ղեկավար՝ դավաճան Խաչիկ Մուղդուսիի անունով. Արթուր Սուքոյան

27/10/2025

Արցախյան հերոսամարտում զոհված Մեխակ Մեխակյանի կյանքի մասին քիչ բան գիտեմ (սա, անկասկած, իմ բացթողումն է), բայց միայն իմանալով նրա երեխաների...

ԿարդալDetails

Բա որ Հոկտեմբերի 27-ը եղած չլիներ, Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ. Աննա Մկրտչյան

27/10/2025

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025

Եղանակը կտաքանա

27/10/2025

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական