Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԹԵ ՆՈՒՅՆԻՍԿ ԴԱՇՆԱԿԻՑԴ Է…

26/08/2021
- 26 Օգոստոսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շատեր ճիշտ են նկատել. Սփյուռքում կան մարդիկ, որոնք մեզնիցՙ հայաստանաբնակներիցս ավելի աչալուրջ հետաքրքությամբ են հետեւում հայաստանյան ներքին իրադարձություններին, անգամՙ տարբեր առիթներով արտասանված խոսքերի մանրամասնություններին: Եվ դա լավ է, մանավանդ եթե տվյալ անձը ասպարեզով լրագրող է, այս պարագայումՙ խմբագիր:

Իրադարձություններին ուշադիր հետեւելու նման օրինակ է ցույց տվել Բեյրութում հրատարակվող ՌԱԿ 84-ամյա պաշտոնաթերթ «Զարթօնքի» պատասխանատու խմբագիր Սեւակ Հակոբյանը, որը բաց նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության խոսնակ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ Սեյրան Օհանյանին եւ նրա ուշադրությանը հանձնել վերջերս Հայոց խորհրդարանում ի պաշտպանություն իր թիմակից պրն Իշխան Սաղաթելյանի խորհրդարանի փոխնախագահի պաշտոնի առաջադրման ժամանակ ունեցած ելույթի ընթացքում թույլ տված պատմագիտական կոպիտ սխալը, որը չի արդարանում, եթե նույնիսկ խոսքը վերաբերում է դաշնակից կուսակցությանը…

Վերոհիշյալ ելույթում գեներալ Ս. Օհանյանը, ինչպես կարդում ենք «Զարթօնքի» օգոստոսի 9-ի համարում, ՀՅԴաշնակցությանը որակել է իբր «մեր պատմության ամենահին ավանդական քաղաքական ուժ», որը «Զարթօնքի» խմբագիրը առաջարկել է սրբագրել:

Մեր հերթին, որեւէ տեղ չհանդիպելով նման սրբագրմանը, հարգարժան գեներալի ուշադրությանն ենք հանձնում պատմական փաստը, որ ՀՅԴաշնակցություն կուսակցությունից առաջ մեր ժողովրդի ազգային-քաղաքական կյանքում ծնունդ են առել ու գործել երկու կուսակցությունՙ Արմենական կուսակցությունը 1885 թ.ինՙ Արեւմտահայաստանի մայրաքաղաքը համարվող Վանում, Ս.Դ. Հնչակյան կուսակցությունը 1887 թ.ինՙ Ժնեւում, իսկ ՀՅԴաշնակցությունը 1890 թ.ինՙ Թիֆլիսում: Իսկ ինչ վերաբերում է ավանդական մեր մյուսՙ Ռամկավար Ազատական կուսակցությանը, այն պաշտոնապես հիմնադրվել է 1921 թ.ինՙ Կ. Պոլսում, Արմենական կուսակցության վերապրող անդամների, Վերակազմյալ Հնչակյան, Ազատական-Ազգայնական եւ Սահմանադիր Ռամկավար Կուսակցությունների համաձուլումից:

Ավելորդ չի լինի հիշեցնել, որ Արմենական կուսակցությունն է եղել կազմակերպիչը 1896 թ.ի Վանի հերոսական առաջին ինքնապաշտպանությանը, իսկ երկրորդիՙ 1915-ի ինքնապաշտպանության ժամանակ Զինվորական խորհրդի (մերօրյա հասկացողությամբՙ ԶՈՒ գլխավոր շտաբի) ղեկավարը եղել է արմենական նշանավոր հայդուկ Արմենակ Եկարյանը:

«Ազգ»ի խմբագրությունը պատրաստ է ցանկության դեպքում հարգարժան գեներալին տրամադրել համապատասխան գրականություն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԺ ՆԻՍՏԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ ԵՎՍ ՃԻՇՏ ՉԷ

Հաջորդ գրառումը

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ Է, ԻՍԿ ԳՆԱՃԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԻՐ ԲՆԱԿԱՆՈՆ ՀՈՒՆՈՎ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ Է, ԻՍԿ ԳՆԱՃԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԻՐ ԲՆԱԿԱՆՈՆ ՀՈՒՆՈՎ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական