Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԺ ՆԻՍՏԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ ԵՎՍ ՃԻՇՏ ՉԷ

26/08/2021
- 26 Օգոստոսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգ»ի առաջատար լրագրող, մեր գործընկեր Մարիետա Խաչատրյանը թերթի կայքէջում ամսի 16-ին հրապարակված «Բերանը բացելիս մտածեք» հոդվածում անվտանգային առումով կարեւոր հարց է արծարծել: Խոսքն այն մասին է, որ մեզանում այսօր տարբեր հարթակներում, ասուլիսներում, հարցազրույցներում մեր երկրի ներքին ու արտաքին կյանքի տարբեր կողմերին վերաբերող հաճախ անհարկի մանրամասներով տեղեկությունների հրապարակումը Հայաստանը դարձրել է բաց գիրք արտաքին բոլոր հատուկ ծառայությունների համար, դրանից բխող բոլոր վատ հետեւանքներով: Ու սրա անունը ոչ այլ ինչ է, քան ժողովրդավարություն, իրազեկում, թափանցիկություն եւ այլն:

Նորություն չէ, որ աշխարհում հռչակված գեղեցիկ կամ այդպիսին թվացող շատ գաղափարներ, կարգախոսներ հաճախ իրենց մեջ նաեւ թաքնված վտանգներ ունեն, մանավանդՙ դրանց ոչ չափավոր ու անխելամիտ գործադրման դեպքում: Անգամ դրանք գերակա հռչակած հզոր երկրներն այդ գաղափարները գործի են դնում այն չափով, որչափով դրանք չեն վնասում կամ հակասում տվյալ երկրի ազգային շահերին: Դեռ խորհրդային տարիներին մեզ նախ դպրոցի ավագ դասարաններից որոշ սկզբնական, իսկ բանակում արդեն հստակ պատկերացում էին տալիս ու պահանջ ներկայացնում պետական եւ ռազմական գաղտնիքի, դրա պահպանման առումով: Ինքս տասնամյակներ առաջ ժամկետային զինծառայություն անցած լինելով ժամանակի գաղտնի զորամասերից մեկում, արդեն այս տարիներին համացանցի մի հատուկ կայքէջում հեռակա կապ հաստատելով նույն զորամասի տարբեր տարիների ծառայողների հետ, անգամ նրանց գրում էի ոչ բաց տեքստով, չնայած վաղուց ո՛չ զորամասը կա, ո՛չ գաղտնիքը… Ժամանակի դաստիարակությունը թույլ չէր տալիսՙ անգամ այս պարագայում:

Իրոք ինչպիսի՞ն պետք է լինի այսքան մարտահրավերների, մշտական թշնամական վտանգի առջեւ կանգնած մեր երկրում տարբեր ռազմավարական եւ այլ տվյալների, տեղեկությունների գաղտնիության պահպանման վիճակն առհասարակ: Այս ուղղությամբ որոշակի աշխատանք կատարվո՞ւմ է գոնե հրապարակային լսարան ունեցող մարդկանց, տարբեր պետական աշխատողների, պատգամավորների եւ այլոց շրջանում: Թվում էՙ այս հարցերի մասին մտածելու բան հաստատ կա:

Ինչպես եւՙ հետեւյալի մասին: Հայաստանի խորհրդարանը, կառավարությունը այն տեղերն են, որոնցում քննարկվում են երկրի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրները, առկա բացերն ու վտանգները, մտածվում են այդ խնդիրներին, մարտահրավերներին, վտանգներին դիմակայելու ուղիներ, ծրագրեր, հրապարակվում են ամեն տեսակ տեղեկություններ… Միշտ զարմանալու տեղիք կա, թե ինչո՞ւ են Ազգային ժողովի կամ, մասամբ, կառավարության նիստերն ամբողջությամբ ուղիղ հեռարձակվում, սկզբից մինչեւ վերջ: Մի կողմից ինչ-որ տեղ կաշկանդող կամ ոմանց էլ ամբոխահաճությանը ծառայող, մյուս կողմից մեր բոլոր գաղտնիքները, խոցելի տեղերն ու հնարավոր քայլերն ում ասես ի ցույց դնելով…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՈՐԴՈՐ ԱՖՂԱՆՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՐՍԿԱԳԵՏՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ԵԹԵ ՆՈՒՅՆԻՍԿ ԴԱՇՆԱԿԻՑԴ Է…

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԵԹԵ ՆՈՒՅՆԻՍԿ ԴԱՇՆԱԿԻՑԴ Է...

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Խնդրում եմ լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։ Տեսե՛ք, թե...

ԿարդալDetails

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական