Երկուշաբթի, Հունիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՖԱՐԻԴ ԲՈՒՋԵԼԱԼՙ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՏԻԿԻ» ՀԵՂԻՆԱԿԸ

19/08/2021
- 19 Օգոստոսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Ֆարիդ Բուջելալը Ֆրանսիայում ճանաչված է որպես պատկերապատումների (կոմիքսներ) հեղինակ, նկարիչ եւ սցենարիստ: Սերում է ալժիրցի ներգաղթյալներից: Հայրական տատիկը եղել է օսմանահպատակ հայուհի, որն ամուսնացել է ալժիրցի մահմեդական Մուսա Բուջելալի հետ եւ նրա հետ բնակության մեկնել Ալժիր, իսկ ամուսնու մահից հետո, 1945 թ. հաստատվել է Ֆրանսիայի հարավումՙ Տուլոնում: Այստեղ էլ ծնվել են նրա թոռներըՙ նկարիչ Ֆարիդ Բուջելալլան (ծն. 1953) եւ գործարար Մուրադ Բուջելալլան (ծն. 1960): Ֆարիդը համալսարանում ուսանել է գրականություն եւ սոցիոլոգիա: 1978-ին հրատարակել է իր առաջին կարճ կոմիքսները «Սիրկյու» եւ «Շառլի Մենսյուել» պարբերականներում: Նրա առաջին երկար պատկերապատումըՙ «Ուդը», լույս է ընծայել 1983-ին, «Ֆուտյուրոպոլիս» հրատարակչությունը: 1986 թ. Բուջելալը պատրաստել է «Շաբաայից տարվածները» ֆիլմի պաստառը: Գրել է բազմաթիվ սցենարներ, նկարել մի շարք ալբոմներ ՙ նվիրված ներգաղթի, Ֆրանսիայում բնակարանային ճգնաժամի, ռասիզմին եւ հաշմանդամության թեմաներին: 1998 թ. հրատարակել է «Փոքրիկ Պոլիոն» շարքի առաջին հատորը, որը նրան հնարավորություն տվեց հասնել մեծ լսարանի, իսկ 1999-ին Ֆրանսիական Անգուլեմեում կայացած պատկերապատումի միջազգային փառատոնում արժանացել է էկումենիկ մրցանակին:

– Հարգելի՛ Ֆարիդ, ուրախ եմ ձեզ ներկայացնել հայ ընթերցողներին: Ֆրանսիական կոմիքսները հայտնի են աշխարհում: Տենտենի, Աստերիքսի եւ Տիտյոֆի նման կերպարները ճանաչված են ամենուրեք:

– Պատկերապատումները հաճախ կապված են մանկության հետ, նույնիսկ եթե այսօր առավել կամ պակաս չափով հեռացել են դրանից: Նրանք, ովքեր մանկության տարիներին կոմիքս չեն կարդացել, շատ դժվարությամբ են մոտենում դրան: Պատկերապատում կարդալն այնքան էլ հեշտ չէ: Պետք է ամբողջությամբ ընկալել էջը, կարդալ թե՛ տեքստը, թե՛ պատկերը:

– Որոշ հետազոտողներ պատկերապատումների ծագումը հասցնում են մինչեւ քարանձավային նկարները: Համաձա՞յն եք:

– Ինչո՞ւ ոչ: Կոմիքսը նկարազարդում չէ: Այն կազմելու համար անհրաժեշտ է առնվազն երկու պատկեր: Պատկերապատումն այս երկու պատկերների միջեւ ընկած ժամանակահատվածն է: Այն կարող է ընդգրկել վայրկյանի քառորդ կամ միլիարդավոր տարիներ: Սա կոմիքսի առանձնահատկությունն է, որը այն դարձնում է պատմողական արվեստ, ինչպես վեպը, կինոն կամ թատրոնը

– Ձեր կոմիքսների գրքերը ցույց են տալիս, որ պատկերապատում ստեղծող նկարիչները ոչ միայն ժամանց են ապահովում. դուք մշտապես սոցիալական խնդիրներ եք արծարծում: Մեր անորոշ ժամանակներում ի՞նչ դեր կարող է ունենալ կոմիքսը:

– Պատկերապատումի (եւ, հավանաբար, բոլոր պատմողական արվեստների) առաջին առարկան հենց ինքըՙ կոմիքսների գիրքն է: Այնտեղ կարող եք արտահայտել ձեր բոլոր մտահոգությունները: Հիմնական բանը` լինել թե՛ ընթեռնելի, թե՛ նորարարական:

– Ուստիեւ ի՞նչն է ամենակարեւորը կոմիքսների նկարչի համար:

– Ընթեռնելիությունը, ինչպես նկարչության, այնպես էլ տեքստի առումով:

– Շատերն ասում են, որ տպագիր գրքերի դարաշրջանը մոտենում է ավարտին: Էլեկտրոնային գրքերը գերակշռելու են, բայց տեսնու՞մ եք ապագա էլեկտրոնային պատկերապատումների համար:

– Հավատում եմ, որ կոմիքսներն ավելի շատ կփոփոխվեն թվային տեխնոլոգիաների, քան գրելու միջոցով, ինչը ոչինչ վտանգի չի ենթարկի: Եթե դուք գրում եք, որ երկինքը կապույտ է պատի, թվային գրքի կամ թղթե գրքի վրա, երկինքը միշտ կապույտ կլինի: Պատկերապատումների համար դա տարբեր է, քանի որ այստեղ ամեն ինչ այլ է, քանի որ խոսքը վերաբերում է բոլոր այն գործիքների օգտագործմանը, որոնք մեզ առաջարկում են թվային տեխնոլոգիաները, շարժումը եւ հնչյունը:

– Ակնհայտ է, որ ձեր ստեղծած կերպարըՙ Տուլոնում ապրող ալժիրցի Փոքրիկ Պոլիոն, ձեր երկրորդ եսն է: Որքանո՞վ է նրա կերպարի մեջ արտահայտված ձեր կենսագրությունը:

– Մենք միայն լավ խոսում ենք այն բանի մասին, ինչը լավ գիտենք: Փոքրիկ Պոլիոն իսկապես իմ երկրորդ եսն է, միայն թե նրա անունը Մահմուդ է, իսկ իմըՙ Ֆարիդ: Ինքնակենսագրություն գոյություն չունի. միակ իրականությունը դատարկ էջն է, քանի որ անցյալը մեռած է: Կարծում եմ, որ մենք մեր երեւակայության միջոցով շատ ավելին ենք ասում մեր մասին, քան մեր կյանքի դրվագները:

– Ես ձեր ընտանիքի պատմության մասին իմացա, երբ նյութեր էի հավաքում Ալժիրի հայերի պատմությունը գրելու նպատակով: Այդպիսով, ես տեղեկացա ձեր տատիկիՙ Մարի Պետրոս Կարամանյանի մասին, որը ձեր «Meme d Arme՛nie («Հայաստանի տատիկը») գրքի հերոսուհին է: Իմ տպավորությամբՙ հայ տատիկները մեծ ազդեցություն են ունենում իրենց թոռների վրա. թուրք փաստաբան Ֆեթհիյե Չեթինը եւ ֆրանսիացի դերասանուհի Աննի Ռոմանը գրքեր են նվիրել իրենց հայ տատիկներին: Խնդրում եմ, պատմե՛ք ձեր մեծ-մայի մասին. որտեղից էր նա եւ ինչ ազդեցություն է ունեցել իր թոռների վրա:

– Իրականում, քանի որ տատս ապրում էր Տուլոնում, ես նրան շատ ավելի լավ եմ ճանաչել, քան իմ ալժիրցի ընտանիքին: Նա շատ բարեպաշտ էր եւ հաճախում էր Բոդեն փողոցի հայկական եկեղեցին: Նրա փոքրիկ սենյակը զարդարված էր սրբազան առարկաներով, որոնք ինձ հրապուրում էին: Տատիկս երբեք չի խոսել Ցեղասպանության մասին, որը նա եւ իր ընտանիքը վերապրել են: Մյուս կողմից, նա դա արտահայտում էր ակամաՙ չկարողանալով դիմանալ ամենափոքր բռնությանըՙ բանավոր, ֆիզիկական թե հեռուստատեսությամբ ցուցադրվող… Երբ թուրքական նավատորմը ափ դուրս եկավ Տուլոն, Մարի տատիկը դուրս չէր գալիս փողոց:

– Ձեր տատիկի մասին ձեր գիրքը 2019-ին հայերեն լույս է տեսել Ստամբուլումՙ «Հայ մեծ-ման» վերնագրով, Վարուժան Սրապյանի եւ Նազարէթ Թոփալյանի թարգմանությամբ: Ինչպե՞ս դա տեղի ունեցավ:

– Անձամբ ես ոչ մի կապ չունեի դրա հետ: Գիրքը լույս տեսնելովՙ սկսում է «խույս տալ» քեզնից ու արդեն պատկանում է ընթերցողին: Հրատարակիչն էր, որը ցանկացավ հայերեն թարգմանել այն, իսկ ես պարզապես իմ համաձայնությունը տվեցի:

– Այն թարգմանվել է նաեւ թուրքերեն: Ինչպիսի՞ն եղավ արձագանքը:

– Նմանապես, ես ուշ եմ իմացել, որ կա նաեւ թուրքերեն հրատարակություն: Փաստորեն, կա երեք հրատարակությունՙ երկու հայկական եւ մեկ թուրքական: Ես ուրախ եմ, որ իմ ալբոմն ապրում է այդ տարածաշրջաններում: Ավա՛ղ, ես ոչ մի արձագանք չեմ ստացել ընթերցողներից կամ խմբագրից:

– 2017-ին լույս տեսավ Վիգեն Բերբերյանի եւ Յան Քեբբիի հայկական թեմայով «Ընկեր, կառուցվածքը փտած է» փայլուն կոմիքսների գիրքը ՙ ֆրանսերեն: Ձեզ ծանո՞թ է այս հատորը, եւ երբեւէ հանդիպե՞լ եք պատկերապատումների հայ նկարիչների:

– Ձեր նշած գրքին ծանոթ չեմ, բայց կարծում եմ, որ կկարդամ: Եվ այո, ես արդեն հանդիպել եմ մեկից ավելի գործընկերներիՙ Հայաստանից:

– Մինչեւ 2020 թվականի տխուր իրադարձությունները, մենք Երեւանում պատկերապատումի փառատոն ունեինք: Հուսով եմ ՙ կյանքը կնորմալանա եւ դուք կրկին կայցելեք ձեր տատիկի երկիրը:

– Ես երեք անգամ այցելել եմ Երեւանՙ Հայաստանում պատկերապատումի զարգացման ընկերակցության կազմակերպած դասընթացներին, որոնք հիմնադրել էին այժմ հանգուցյալ Ժան Մարտիկյանըՙ Անգուլեմի կոմիքսների միջազգային փառատոնի համահիմնադիրը եւ Լորան Մելիքյանը, որը շատ ակտիվ է այս ոլորտում: Հայաստանցիների համար մենք կազմակերպել ենք պատկերապատումների գրքերի սեմինարներ: Այս փորձից ծնունդ առավ մի ալբոմ: Հայաստանում տաղանդների պակաս չկա: Իհարկե, ես միանգամայն պատրաստ եմ վերադառնալ Հայաստան…

Նախորդ գրառումը

ԶԱՐՄԻՆԷՆ

Հաջորդ գրառումը

ՆԱՄԱԿՙ ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՆԱՄԱԿՙ ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ

Լրահոս

Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը. ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է դեպքի վայր

22/06/2026

Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ՆԳ նախարարը տեղում հետևել է աշխատանքին. հայտնում են...

«Տելեկոմ Արմենիա»-ին ստիպել են. սա միանշանակ պարտադրանք է. էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ

22/06/2026

Եթե նայենք Ադրբեջանի հետ վերջին 8 տարվա մեր հարաբերությունները, անվտանգության տեսակետից դրանք եղել են միշտ ի վնաս Հայաստանի, Azg.am-ի թղթակցի...

Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան, ինչն առավել քան տեղավորվում է այսպես կոչված «միջանցքային տրամաբանության» մեջ

22/06/2026

Որքանով հասկանում եմ, «Տելեկոմ Արմենիայի» ու «Ազերտելեկոմի» միջև կնքված համաձայնագրի նպատակն է ինտերնետի մատակարարում ապահովել դեպի Նախիջևան: Մասնագետներն ասում են՝...

Տարանցիկ ինտերնետի փոխանցման նոր համաձայնագրով ադրբեջանական կողմի կախվածությունը Հայաստանից ավելի մեծ է և զգալի. Գրիգորի Յուրինի պարզաբանումը

22/06/2026

Azg.am-ի զրուցակիցն է Team Telecom Armenia հեռահաղորդակցական ընկերության հասարակայնության հետ կապերի (PR) բաժնի ղեկավար Գրիգորի Յուրինը։ -Պարո՛ն Յուրին, այսօր հայտնի...

«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» փառատոնին ելույթ են ունեցել նաև «Իրևան մարզական ակումբի մարզիկները»

22/06/2026

Սիրելի՜ հայրենակիցներ, ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում։ *Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոն է...

Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները սկսվել են Շվեյցարիայում

22/06/2026

 Շվեյցարիայում սկսվել են Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի իրականացման վերաբերյալ տեխնիկական փորձագետների խորհրդակցությունները, ըստ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի։ Իրանի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական