Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՃԱՊՈՆԱԿԱՆ ԱՐԱԳԸՆԹԱՑ ԳՆԱՑՔ ՎԱՐԱԾ ՀԱՅ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆԸ. ՍԵՐԳԵՅ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԱՅՑԸ ՃԱՊՈՆԻԱ, 1970

19/08/2021
- 19 Օգոստոսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՍՏՂԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայ-ռուսական համալսարանի դասախոս, Րիցումեյկան համալսարանի (Կիոտո, Ճապոնիա) այցելող հետազոտող

Հայ երկաթուղային, ԽՍՀՄ Գերագույն սովետի դեպուտատ Սերգեյ Միքայելյանը Խորհրդային միության այն ութ պատվիրակների թվում էր, որոնք 1970 թվականի սեպտեմբերին այցելեցին Ճապոնիա ՙ մասնակցելու Օսակայում տեղի ունեցող ԷՔՍՊՈ-1970 միջազգային ցուցահանդեսին: «Մարդկության առաջընթաց եւ ներդաշնակություն» կարգախոսով անցկացվող այս ցուցահանդեսին մասնակցում էր 77 երկիր ՙ այդ թվում նաեւ Խորհրդային միությունը: Սերգեյ Միքայելյանը միակ հայն էր, որը ԽՍՀՄ դեպուտատների պատվիրակության կազմում այցելել էր ԷՔՍՊՈ-1970-ը ՙ այցի ընթացքում հանդիպելով վարչապետ Էյսակու Սատոյին, պատգամավորների եւ մի շարք քաղաքների քաղաքապետերի, ստանալով Տոկիո եւ Օսակա քաղաքների պատվավոր քաղաքացու կոչումը, դրանց «բանալիներն» ու հուշամեդալներ, ինչպես նաեւ հնարավորություն ունենալով վարել ճապոնական հանրահայտ արագընթաց գնացքըՙ շինկանսենը:

Այս հոդվածում, օգտագործելով Սերգեյ Միքայելյանի ընտանիքից ստացած արխիվային նյութերը եւ նրաՙ «Բանվոր» թերթում տպված հոդվածները, կփորձենք ներկայացնել նրա այցն ու տպավորությունները Ճապոնիայի մասին:

Սերգեյ Միքայելյանը (1925-1980) եղել է երկաթուղային, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1959) եւ ԽՍՀՄ Գերագույն Սովետի դեպուտատ (1964-1974): Հենց դեպուտատ եղած ժամանակ է նա առիթ ունեցել այցելել Ճապոնիա: Ինչպես գրում է ինքըՙ Միքայելյանը, նա Կիսլովոդսկում հանգստանալիս է եղել, երբ ստացել է հեռագիր, որտեղ ասվում էր, որ անհապաղ պետք է մեկնի Մոսկվաՙ ճապոնական պառլամենտի հրավերով այդ երկիր այցելելու համար: («Բանվոր», 5 փետրվարի 1971 թ.): Բացի Միքայելյանից, պատվիրակության կազմում եղել է յոթ դեպուտատՙ այդ թվում հայտնի վիրաբույժ Նիկոլայ Ամոսովը: Միքայելյանի որդուՙ Միքայելի խոսքերով, մինչ Ճապոնիա մեկնելը պատվիրակությունն անցել է կարճ վերապատրաստում Ճապոնիայի մասին, ինչպես նաեւ ԽՍՀՄ ԱԳՆ-ից ստացել կայսր Հիրոհիտոյի, վարչապետ Էյսակու Սատոյի, Տոկիոյի նահանգապետ Րյոկիչի Մինոբեի եւ այլ քաղաքական գործիչների բնութագրերը (որոնք, ի դեպ, չափազանց հետաքրքրական են եւ ներկայացնում են ոչ միայն այդ անձանց կենսագրությունը, այլեւ քաղաքական հայացքները, կապերը, հետաքրքրությունները եւ այլն): Պատվիրակությունը 1970 թ. սեպտեմբերի 4-ին մեկնում է Ճապոնիա, որտեղ անց է կացնում երկու շաբաթ: («Բանվոր», 5 փետրվարի 1971 թ.):

Այցի մանրամասներին եւ Միքայելյանի տպավորություններին կարող ենք ծանոթանալ վերոհիշյալ թերթում հրապարակած նրա «Ճապոնական տպավորությունների» (5-17 փետրվար, 1971 թ.) միջոցով: Ի դեպ, Միքայելյանի հոդվածները բավականին տարբերվում են Ճապոնիայի մասին այլ հուշագրություններից նրանով, որ անհարկի չեն ռոմանտիզացնում այդ երկիրը, այն չեն բնութագրում որպես «հանելուկային» կամ «անընկալելի», այլ բավականին հավասարակշռված կերպով ներկայացնում են դրա դրական եւ բացասական կողմերը: Սակայն, պետք է նաեւ նշել, որ այս տպավորությունները լիովին զերծ չեն խորհրդային պրոպագանդիստական ոճից (ինչից, թերեւս, դժվար էր խուսափել այդ տարիներին):

Տոկիո ժամանելուց հետո խորհրդային պատվիրակությունը այցելել է ԽՍՀՄ դեսպանատուն, Գինձա թաղամաս, Ասակուսայում թատրոն, որն, ի դեպ, Միքայելյանին զարմացրել է նրանով, որ հանդիսականները ներկայացման ժամանակ ուտում եւ խմում էին, երբեմն էլ նույնիսկ հանում կոշիկները: Նրանք հանդիպել են նաեւ ճապոնական պառլամենտի երկու պալատների նախագահներին, Տոկիոյի, իսկ հետո նաեւ Օսակայի նահանգապետերին ու քաղաքապետերին, այցելել Տոկիոյի օլիմպիական ստադիոնը, Մացուշիտա դենկի (Պանասոնիկ) ընկերությունը եւ այլն: Այդ այցերի մասին գրելիս Միքայելյանն անդրադառնում է ճապոնական մշակույթի եւ բարքերի ոչ միայն դրական կողմերին, այլեւ մատնանշում մի քանի բացասական փաստեր, օրինակՙ Ճապոնիայում կանանց հանդեպ եղած խտրականությունը եւ այլն:

Սակայն Միքայելյանի տպավորությունների ամենաուշագրավ մասը թերեւս այն պատմությունն է, թե ինչպես իրեն հաջողվեց վարել ճապոնական արագընթաց գնացք: Միքայելյանն այսպես է գրում.

«Սեպտեմբերի 9-ին առավոտյան ժամը 10-ին մեր պատվիրակությունը գտնվում էր Տոկիոյի երկաթուղային կայարանում, որտեղից պետք է մեկնեինք Օսակաՙ դիտելու ԷՔՍՊՕ-70 ցուցահանդեսը:

…… Մեկ ժամ գնալուց հետո իմ գլխում միտք ծագեց, թե չի՞ կարելի արդյոք գնալ լոկոմոտիվ, ծանոթանալ քարշային բրիգադի անդամներին, նրանց աշխատանքին: Ինձ, որպես պատվիրակության կազմի մեջ եղած միակ երկաթուղայինի, շատ էր հետաքրքրում երկաթուղին: ……

Կես ժամ անց ինձ ու մեր թարգմանչին հրավիրեցին մեքենավարի խցիկը: Օգտվելով առիթից, ինձ միացան եւ մեր պատվիրակության մի քանի անդամները ……:

Մենք ողջունեցինք եւ ծանոթացանք մեքենավարի եւ նրա օգնականի հետ: Խցիկում ամեն ինչ մաքուր էր եւ հարմարավետ: Մեքենավարը նստած էր ձախ կողմում… եւ ղեկավարում էր գնացքը սպիտակ ձեռնոցներով: Իմ հարցին, թե արդյոք մի՞շտ են մեքենավարները սպիտակ ձեռնոցներով վարում գնացքը, նա նայեց ինձ ու ծիծաղեց…

Որոշ ժամանակ զրուցելուց հետո ճապոնացի մեքենավարը, լսելով, որ Միքայելյանը հրահանգիչ-մեքենավարի 18 տարվա փորձ ունի, նրան առաջարկում է նստել կառավարման վահանակի մոտ: Միքայելյանը գրում է.

Ես հրաժարվեցի, պատճառաբանելով, որ ըստ կանոնադրության, գնացքի ղեկավարումը կողմնակի անձանց հանձնելը արգելվում է: Առավել եւս արտասահմանցուն: Բայց առաջարկը կրկնելուց հետո (որպեսզի ճապոնացի մեքենավարը այլ բան չկարծի) ես նստեցի նրա տեղըՙ կառավարման վահանակի մոտ եւ շուրջ 100 կիլոմետր վարեցի ճապոնական ճեպընթացըՙ Նագոյա եւ Կիոտո քաղաքների միջեւ»: («Բանվոր» 7 փետրվարի 1971 թ.)

Բացի Տոկիո եւ Օսակա քաղաքներից, Միքայելյանը լինում է նաեւ Նարայում եւ Կիոտոյում, ինչպես նաեւ Հիրոսիմա քաղաքում եւ դրա ատոմային ռմբակոծության թանգարանում, որի մասին գրում է. «Մոխիրներից հառնած քաղաքը, կարծես, հաստատում է այն միտքը, թե թող միայն Ատոմային տան ավերակները մնան որպես հուշ այն զարհուրանքից, որը այլեւս չպետք է կրկնվի» («Բանվոր» 14 փետրվարի 1971 թ.):

Կես ամիս անց պատվիրակությունը լքում է Ճապոնիանՙ վերադառնալով հայրենիք, իսկ Միքայելյանը եւ նրա ընտանիքը, լուսանկարների, ալբոմների, տարատեսակ հրավիրատոմսերի եւ բրոշյուրների տեսքով, ընդմիշտ պահում են այդ երկրի կերպարն ու հիշողությունները:

Հայ-ճապոնական հարաբերությունների այս դրվագի վերաբերյալ նյութերը տրամադրեց Սերգեյ Միքայելյանի որդինՙ Միքայել Միքայելյանը, ինչի համար նրան խորին շնորհակալություն ենք հայտնում:

Նկար 1. Սերգեյ Միքայելյանը Տոկիոյից Օսակա մեկնող արագընթաց գնացքում (երկրորդ շարք, պատուհանի մոտ)

Նկար 2. Պատվիրակությունը վարչապետ Էյսակու Սատոյի հետ: Սատոն կենտրոնում էՙ ուզբեկական խալաթով, իսկ Միքայելյանը աջից երկրորդն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ՕՏԱՐՎՈՒՄ Է ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ

Հաջորդ գրառումը

ԿԵՍԱՐԻԱՅԻ ՆԻՐԶԵ ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԿԵՍԱՐԻԱՅԻ ՆԻՐԶԵ ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Մի քանի թեզ՝ Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ) հարցով՝ ըստ իմ իմացածի։ Եթե գրածներս սխալ...

ԿարդալDetails

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025

Նոր մանրամասնություններ Ծիծեռնակաբերդում արձանագրված վանդալիզմի կապակցությամբ. Հայկ Դեմոյան

21/10/2025

ՀԺՄ-ն պահանջում է հետ կանչել «Շողակաթ»-ը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու օրինագիծը

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական