Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՆ ՕՏԱՐՎՈՒՄ Է ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ

19/08/2021
- 19 Օգոստոսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նրան մնում է բավարարվել աֆղանցի փախստականներով

Օգոստոսի 15-ին, երբ թալիբները մայրաքաղաք Քաբուլի գրավումով վերահսկողություն հաստատատեցին Աֆղանստանի ողջ տարածքում, նույն օրը BBC-ին տված հարցազրույցում «Թալիբան»-ի խոսնակ Սուհեյլ Շահինը հայտարարեց. «Ակնկալում ենք, որ իշխանությունն ու մայրաքաղաք Քաբուլը խաղաղ ճանապարհով հանձնվի Աֆղանստանի Իսլամական Էմիրությանը»: Այնուհետեւ թալիբները համաներում շնորհեցին երկրում, աշխատանքի վերադառնալու կոչ արվեց նախկին կառավարության աշխատակիցներին, կանանց իրավունքները շարիաթի շրջանակներում հարգելու, աղջիկ երեխաներին դպրոց հաճախելու հնարավորություն տալու հավաստիացումներով:

Օգոստոսի 17-ին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն , հորդանանցի գործընկերոջ հետ կազմակերպված մամուլի համատեղ ասուլիսում նշեց, որ դրական է գնահատում թալիբների խոսնակի հաղորդած ազդանշանները, իրենք շարունակում են երկխոսությունը շահագրգիռ բոլոր կողմերի հետ, թալիբները ներառյալ, եւ Թուրքիան Աֆղանստանի կայունությանը առավել նպաստող երկրների շարքում է: Նա խոսեց նաեւ Քաբուլի «Համիդ Քարզայի» օդակայանի անվտագությունը պաշտպանելու առնչությամբ Անկարայի ստանձնած պարտավորությունների մասին, բայց վերապահությամբ:

Ինչո՞ւ: Այն պարզ պատճառով, որ Թուրքիան կանգնած է Աֆղանստանի գործընթացներից դուրս մղվելու սպառնալիքի առջեւ, որքան էլ Քաբուլի օդակայանի անվտագության պաշտպանությունը նա ստանձնած լինի դեռեւս հունիսի 14-ին, Բրյուսելում կայացած Բայդեն-Էրդողան հանդիպմանը: Հատկանշական է, որ հանդիպմանը արձանագրություն չի կազմվել, որտեղ, հակառակ ընդունված կարգի, թարգմանչի դերում հանդես է եկել ոչ թե արտգործնախարարության աշխատակիցը, այլ նախկին պատգամավորներից տիկ. Մերվե Քաբաքչիի դուստրը, այսինքն մասնավոր անձ:

Այլ կերպՙ Բայդեն-Էրդողան հանդիպման բովանդակությանն անծանոթ է նաեւ Թուրքիայի արտգործնախարարությունը: Գալով աֆղանական գործընթացներից Թուրքիայի օտարմանը, դրա հավանականության մասին է խոսում օգոստոսի սկզբին Քաթարի մայրաքաղաք Դոհայում հրավիրված խորհրդաժողովը, որին թալիբների հետ հրավիրվել էին Աֆղանստանի բոլոր 6 հարեւանները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Եվրոպական միության ներկայացուցիչները, իսկ Թուրքիանՙ ոչ:

Ակնհայտ է, որ եթե թալիբները իշխանություն գալու լինեն երկրում, Քաբուլն էլ, օդակայանն էլ կպաշտպանեն իրենք, առանց Թուրքիայի կարիքը զգալու:

Ավելին, թալիբները Դոհայում, միջազգային լրատվամիջոցների վկայությամբ, հայտարարել են, որ դեմ են Թուրքիայի ներգրավմանը աֆղանական գործընթացին, որոնց այդ հարցում, որքան էլ անսովոր թվա, պաշպանել են Քաթարն ու Պակիստանը, ինչի մասին օգոստոսի 17-ին կալքէջքւմ գրել է BBC-ին: Այդ առումով խիստ հատկանշական է անգլիական գործակալության հրապարակած նյութիՙ «Ինչո՞ւ Թալիբանը խուսափում է համաձայնության գալ Թուրքիայի հետ» ենթավերնագիրը: Համենայն դեպս, եթե Թուրքիան օտարվի Աֆղանստանի գործընթացներից, նրան կմնա բավարարվել աֆղանցի այսպես կոչված փախստականներ ընդունելով, որոնց թիվն արդեն տասնյակ հազարների է հասնում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՐԱՆԸ ԿՃԱՆԱՉԻ՞ ԹԱԼԻԲՆԵՐԻ ՀՌՉԱԿԱԾ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՃԱՊՈՆԱԿԱՆ ԱՐԱԳԸՆԹԱՑ ԳՆԱՑՔ ՎԱՐԱԾ ՀԱՅ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆԸ. ՍԵՐԳԵՅ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԱՅՑԸ ՃԱՊՈՆԻԱ, 1970

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՃԱՊՈՆԱԿԱՆ ԱՐԱԳԸՆԹԱՑ ԳՆԱՑՔ ՎԱՐԱԾ ՀԱՅ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆԸ. ՍԵՐԳԵՅ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԱՅՑԸ ՃԱՊՈՆԻԱ, 1970

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական