Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴՙ ԳԵՂԵՑԻԿ ԿՅԱՆՔԸ

12/08/2021
- 12 Օգոստոսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ

Թափոնները, աղբը որպես երկրորդական հումք օգտագործելը այսօր աշխարհում տարածված երեւույթ է, այն խնայում է մայր բնության բարիքները, տնտեսում մարդկաց միջոցները, մաքուր պահում շրջակա միջավայրը եւ այլն: Թափոնների օգտագործումը իբրեւ երկրորդական հումք կարեւոր է հատկապես բնական պաշարներով ոչ հարուստ այնպիսի երկրի համար, ինչպիսին մերն է:

Թափոնների օգտագործման մի ուղղություն է, ապրանքներ, սպառողական արժեքներ ստեղծելուց բացի, դրանցից գեղեցիկ իրեր, անգամ արվեստի գործեր արարելը: Մեր երկիրը նույնպես անմասն չի մնացել այս գործընթացից, վերջինիս առնչվող հայաստանյան նախաձեռնություններից է «Ստեղծիր արվեստ պլաստիկի թափոններից» մրցույթը: Հուլիսի 23-ին «Իբիս» հյուրանոցում տեղի ունեցավ մրցույթի սկիզբն ազդարարող սեմինար-տեղեկատվական հանդիպումՙ «Ստեղծիր արվեստ պլաստիկի թափոններից» խորագրով: Սեմինարը բացեց Նորաձեւության եւ դիզայնի պալատի ծրագրերի ղեկավար Էլեն Մանուկյանը : Նա ներկայացրեց պալատի գործունեությունը, ասաց, որ այս ծրագիրը իրենց գործունեության շարունակությունն է: Բանախոսը նշեց, որ մրցույթի իրականացման գործում իրենց միացել են Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ (ISSD) ՀԿ-ն եւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը:

ISSD-ի նախագահ, համահիմնադիր Մխիթար Ավետիսյանը խոսեց աշխարհում թափոնների հետ կապված առկա խնդիրների մասին: Անդրադարձավ երկրագնդի բնակչության թվին, սոցիալ-տնտեսական վիճակին եւ այն հարցին, թե երկրագնդի կենսաբանական տարածքը կբավականացնի՞ մարդկությանը հետագա կյանքի համար: Նրա խոսքի մի հատվածը նվիրված էր Էկոլոգիական ոտնահետք հասկացությանը: Մխիթար Ավետիսյանը ներկայացրեց պլաստիկի թափոնների մասին փաստերՙ աշխարհում եւ Հայաստանում, լուսանկարներով ցույց տվեց թափոններից պատրաստված գեղեցիկ իրեր, ներկաներին ծանոթացրեց պլաստիկի թափոններից հնարավոր նորարարական լուծումներ եւ արտադրանք ստանալու իրենց փորձին:

Ապա խոսք ասաց Նորաձեւության եւ դիզայնի պալատի նախագահ Վահան Խաչատրյանը : Նա վարեց «Ստեղծիր արվեստ պլաստիկի թափոններից» խորագրով շնորհանդեսը, նաեւ մանրամասն ներկայացրեց «Ստեղծիր արվեստ պլաստիկի թափոններից» մրցույթը եւ մասնակցելու պայմանները: Նշեց, որ մրցույթի շրջանակներում տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ աշխատելու են իրար հետՙ կարեւորելով միասին աշխատելու փաստը: Վահան Խաչատրյանը լուսանկարներով ներկայացրեց թափոններից արվեստի գործեր ստեղծող արվեստագետների աշխատանքները:

Սեմինարի ընթացքում ծավալվեց հետաքրքրական ու բովանդակալից քննարկում:

«Ստեղծիր արվեստ պլաստիկի թափոններից» մրցույթին կարող են մասնակցել ստեղծագործ ոլորտում ներգրավված մասնագետները եւ ուսանողները (մոդելավորող, պրոդուկտ-դիզայներ, գրաֆիկ-դիզայներ, նկարիչ, լուսանկարիչ, ոճաբան, օպերատոր, քանդակագործ եւ այլն):

Ընտրված մասնակիցները ծրագրի շրջանակներում.

1. Կմասնակցեն թափոնների վերամշակման նորարարական լուծումներ առաջարկող դասընթացների եւ սեմինարների,

2. 3-4 աշխատանքային խմբերով (յուրաքանչյուր խմբում կլինեն մոդելավորողներ, ապրանք եւ գրաֆիկ դիզայներներ, նկարիչներ, լուսանկարիչներ, ոճաբաններ եւ այլն) պլաստիկ թափոններից կստեղծեն արվեստի առարկա, արտադրանք, հավաքածուՙ հիմնված ստեղծագործական եւ նորարարական մոտեցման վրա,

3. Յուրաքանչյուր մասնակցի եւ խմբի ստեղծագործ աշխատանքը զանգվածային իրազեկման արշավի միջոցով կլուսաբանվի,

4. Կստեղծվեն հետագայում համատեղ աշխատելու եւ համագործակցելու նոր հնարավորություններ:

Մրցույթը կեզրափակվի ցուցահանդեսով, որը տեղի կունենա սեպտեմբերին եւ կուղեկցվի բնապահպանական մեծ արշավով:

Ծրագրի նպատակն է միավորել ստեղծագործ ոլորտի ներկայացուցիչներինՙ միասին աշխատելու, համագործակցելու եւ արդյունքում գեղարվեստական առարկաներ կամ հավաքածուներ ստեղծելու շուրջՙ իրազեկելով հասարակությանը պլաստիկ թափոնների խնդրի մասին:

Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (SDC) կողմիցՙ իրենց ծրագրերի շրջանակներում:

Նախաձեռնությանը մաղթենք հաջողություն եւ հուսանք, որ թափոնները գեղեցիկին ծառայեցնելը Հայաստանում կդառնա կայուն ու արդյունավետ բնագավառ, մանավանդ այս ուղղությամբ մեր մեջ նախադեպեր կան. փայլուն օրինակներից մեկըՙ մեր անմահ մեծությանՙ Սերգեյ Փարաջանովի ստեղծած արվեստի գործերը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՊԱՅԾԱՌ ԱՍՏՂԱԴԻՏԱԿԻ ԱՍՏՂԸ

Հաջորդ գրառումը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆԻ ՊՈԵԶԻԱՆ ՀԵՏՈ ԱՎԵԼԻ ԵՆ ՍԻՐԵԼՈՒ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆԻ ՊՈԵԶԻԱՆ ՀԵՏՈ ԱՎԵԼԻ ԵՆ ՍԻՐԵԼՈՒ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Արդյո՞ք նրանք ուզում են, որ «Տոմահավկ»-երը թռչեն իրենց ուղղությամբ». Թրամփ

13/10/2025

«Ռիա նովոստին» գրում է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է Ուկրաինային փոխանցել «Տոմահավկ» հեռահար թևավոր...

ԿարդալDetails

Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար. Արսեն Ջուլֆալակյան

13/10/2025

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական